Месяц: Октябрь 2024
Մեր լեզուն Հայերենն է

Յուրաքանչյուր ժողովուրդ ունի իր մայրենի լեզուն, որով նա խոսում է, գրում, հաղորդակցվում։ Հայերի մայրենի լեզուն հայերնն է։ Հայոց լեզուն աշխարհի հնագույն և հարուստ լեզուներից է։ Այն անցել է զարգացման բազմադարյան ուղի։ Հայերենի այբուբեն կամ հայոց գրեր, հայերենի գրերի համակարգը, որը ստեղծվել կամ շատ դեպքերում ասում են՝ վերականգնվել է Մեսրոպ Մաշտոցի կողմից, որպես թվական նշում են 405-ը։ Հայերեն գիրը ստեղծողի անունով հաճախ անվանվում է նաև մեսրոպյան գիր կամ մեսրոպյան այբուբեն։ Մաշտոցյան գրերից գյուտից հետո գրավոր հայերենն անցել է երեք փուլ ՝ գրաբար, միջին հայերեն և աշխարհաբար։ Աշխարհաբար հայերենը շարունակեց զարգանալ երկու ճյուղով, այդ պատճառով մենք այսօր ունենք երկու գրական լեզու ՝ արևելահայերեն և արևմտահայերեն։
Ամանոր

Ամանորով նշում են տարվա սկիզբը: Տարին այն ժամանակաշրջանն է, որի ընթացքում Երկիր մոլորակը կատարում է մի լրիվ պտույտ Արեգակի շուրջը։
Տարվա գաղափարն առաջին անգամ ծագել է Հին Արևելքի մշակութային կենտրոններից մեկում՝ Եգիպտոսում։
Այն կապվել է Նեղոս գետի վարարման հետ։ Դրանով էր պայմանավորված եգիպտացիների կյանքը, երկրագործական աշխատանքները։ Նոր տարին հունվարի 1-ին նշվում է մ. թ. ա. 46 թ-ից, երբ Հռոմի Հուլիոս Կեսար կայսրը բարեփոխել է օրացույցն ու սկզբնավորել Հուլյան տոմարը: Բայց սեփական տոմար ունեցող ժողովուրդներն իրենց Նոր տարին նշել են տարբեր ժամանակներում` հիմնականում գարնան ու աշնան գիշերահավասարների, գարնանային զարթոնքի ու երկրագործական աշխատանքներն սկսելուն պես և այլն: Հին հայերը Նոր տարին նշել են Նավասարդի 1-ին կամ օգոստոսի 1-ին (պահլավերեն է. նշանակում է նոր տարի՝ նավա՝ նոր, և սարդ՝ տարի), որը համընկնում էր մ. թ. ա. 2492 թ-ին Բելի դեմ Հայկ նահապետի տարած հաղթանակի օրվան:Նավասարդը և տոնական նվերները հայերն անվանել են նաև Կաղանդ (հունարեն կալենդ բառից է. նշանակում է ամսագլուխ), Ձմեռ պապին` Կաղանդ պապ: Հին հայերը Նավասարդին հավաքվել են Բագրևանդ գավառի Բագավանում (դիցավան). համաժողովրդական խրախճանքին մասնակցել է շուրջ 120 հզ. մարդ, նաև թագավորը: Այդ օրերին զանազան զոհաբերություններ են արել, կազմակերպել տոնախմբություններ ու ձիարշավներ, աղավնի են թռցրել և այլն: Ապաստան են տվել ու կերակրել նաև օտարական անցորդներին:
Ամանորի տոնական սեղանին դրել են նաև ծիսական հաց, որը կոչվել է տարի-հաց, կրկենի, կլոճ և այլն, որևէ նշանով (օրինակ` մետաղադրամ), և բաժանել ընտանիքի անդամներին. ում բաժին է ընկել նշանով հացի կտորը, նրա համար ակնկալվել է բարեհաջող տարի:
Ամանորին նաև տոպրակ են կախել երդիկներից՝ նվեր կամ որևէ քաղցրավենիք ստանալու համար:
Հեղինակային մանկավարժություն. ամենամյա ստեղծագործական հավաք
Հայրենագիտական փազլ— համագործակցություն Նարեկ Հակոբյանի հետ
Բլոգավարություն․«Սովորող-սովորեցնող նախագիծ»— 3-րդ դաս․ սովորողների հետ
Ճամփորդություն դեպի ՝ Արատես հոկտեմբերի 12-14
Ճամփորդություն դեպի ՝ Արատես

Ճամբարը եռօրյա է
Արժեքը մեկ սովորողի համար 8000 դրամ— (ճանապարհածախս, սնունդ, հաշվարկված է ըստ մասնակիցների քանակի)
Վայր՝ Վայոց Ձորի մարզ՝ Արատեսի դպրական կենտրոն
Մեկնում — Սկիզբ՝ հոկտեմբերի 12 , ժամը՝ 09:30 Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ
Վերդարձ— Ավարտ՝հոկտեմբերի 14 , ժամը՝ 18:00 Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ
Ճամփորդության համակարգողներ՝ Անի Ենգոյան, Սոնա Սարգսյան, տեխնոլոգ ՝ Նարեկ Հակոբյան
Մասնակիցներ՝ 5․րդ- դաս.սովորողներ
Մեկնումը՝ հոկտեմբերի 12 , ժամը 09:30, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից, Երևան – Արտաշատ – Երասխ – Զանգակատուն – Արենի – Գետափ — Շատին – Եղեգիս – Հերմոն — Արատես երթուղով
Վերադարձը՝հոկտեմբերի 14 , ժամը 18:00, Արատես-Հերմոն-Եղեգիս-Շատին-Գետափ-Արենի-Զանգակատուն-Վեդի- Արտաշատ- Երևան
Բլոգավարություն․«Սովորող-սովորեցնող նախագիծ»
Համագործակցային նախագիծ Լենա Վարդանյանի սովորողների հետ
Նախագիծը ՝ Լենա Վարդանյանի բլոգից
Օրը ՝ հոկտեմբերի 15
Ժամը՝ 11։10- 11։50
Վայրը՝ Արևմտյան դպրոց
Նպատակը
Բլոգավարություն— Սովորում ենք վարել մեր բլոգը՝ պաստառի ընտրություն, գույնի, ֆոնի փոփոխում, խմբագրում, յութուբից բլոգ հղումի տեղադրում։
Համագործակցային նախագիծ Լենա Վարդանյանի դասարանի սովորողների հետ: Հանդիպման ընթացքում մեր ավագ ընկերները կսովորեցնեն բլոգավարության հմտությունները:
Արդյունքը՝
Արդյունքում սովորողները ավելի կհմտանան, կունենանք ուսումնական տեսաֆիլմ՝ հրապարակված դասարանական բլոգում և սովորողների բլոգներում։
Հայրենագիտական փազլ

Համագործակցություն ՝ տեխնոլոգ Նարեկ Հակոբյանի հետ
Մասնակիցներ՝ 5․3 դասարանի սովորողներ
Ժամանակահատված՝ հոկտեմբեր 17
Նպատակը՝ Բացահայտել Հայաստանը՝ շեշտը դնելով 10 մարզերի մշակութային կառույցների ճանաչման, բացահայտման վրա:
Բովանդակություն՝ կավից պատրաստում ենք մեր 10 մարզերը փազլ տարբերակով
Ընթացքը՝ Հայրենագիտության ժամին անցնում ենք Հայաստանի 10 մարզերը, որից հետո ընտրում յուրաքանչյուրում տեսարժան վայրեր, մշակութային կենտրոններ, բնական հուշարձաններ, մեկօրյա կամ գիշերակացով ճամփորդություններ իրականցնելու, բացահայտելու մարզը:
Սկզբանական փուլում ուսումնասիրում ենք մեր 10 մարզերը, որից հետո տեխնոլոգ ՝ Նարեկ Հակոբյանի հետ կավից պատարաստում ենք մեր մարզերը։ Նախագծի ավարտից հետո կբացահայտենք ճամփորդելով մեր մարզերը։
Իրականացման միջավայր՝ տեխնոլոգիայի լաբարատորիա
Անհրաժեշտ նյութեր՝ կավ, մատիտ, թուղթ
Արդյունք՝ Սովորողները կճանաչեն հայրենիքի թաքնված ու բացահայտված անկյունները
Աշնանային կոլաժներ
2․1 դասարան