Рубрика: Հայրենագիտական նախագծեր

Ուսումնական Ձմեռ, ամանորյա աշխատանք հայրենագիտությունից

Ժամկետները՝ մինչև հունվարի 7-ը

Մասնակիցները՝ Արևմտյան դպրոցի 4- 5-րդ դասարանցիներ

Նպատակը՝ Ինքնուրույն, որոնողական աշխատանք, ինքնաբուխ, հետազոտական հմտությունների զարգացում:  Համեմատություն կատարելու հմտության զարգացում, հին ժամանակների մշակույթի և սովորությունների իմացությունը, ծանոթացում ծնողների մանկությանն ու առօրյային նույն հասակում, որում իրենք են այժմ: Հետաքրքիր ինֆորմացիայի կուտակում, հավաքագրում, ներկայացում:

Նյութերը՝ պատումների և ֆոտոշարերի, ֆիլմերի, ռադիոնյութերի տեսքով հրապարակվում են բլոգներում։

1.Ամանորյա  ընտանեկան ավանդույթը՝ Ձեր ընտանիքում ինչպիսի՞ն է այժմ, և ինչպիսի՞ն է եղել Ձեր ծնողների ընտանիքում, երբ նրանք ձեր հասակին էին։

2. Ուտեստներից՝ ի՞նչ ենք այժմ համարում ավանդական ուտելիք, ի՞նչ կա հիմա, որ նախկինում չկար, և ի՞նչ կար հնում, որ հիմա չկա

3. Ինչպիսի՞ նվերներ են ցանկացել Ձմեռ պապիկից ստանալ Ձեր ծնողները, և ինչպիսի՞ն եք ցանկանում դուք, նմանություններն ու տարբերությունները

4. Ամանորյա ձեր ավանդույթը, որը միշտ անխախտ է՝ նստելու վայր, սպասք, երազանք, ուտելիք, բարեմաղթանք, այցելվող վայր/ ուտելիքներից նշեք նաև այն, որը միշտ դուք եք պատրաստում/

5. Ամանորյա նկար՝ Ձեր/այս տարվա/ և Ձեր ծնողներինը փոքր ժամանակվա/հին նկար կարող եք նկարել հեռախոսով, ֆոտոխցկով ու ներբեռնել բլոգ/

6. Ի՞նչ ամանորյա երգեր ու մուլտֆիլմեր կային այն ժամանակ, որ հիմա արդեն ժամանակավրեպ են/ եթե կան youtube ում, կարող եք ներբեռնել բլոգ/։

7.Եթե ձեզ տրվեր հնարավորություն, ինչպիսին կդարձնեիք Ամանորը նշելու սովորույթը, կրկին կթողնեի՞ք ձմռանը…./մեկնաբանում եք, մի քանի նախադասությամբ, ինչու՞ այո, ինչու՞ ոչ/

Սովորողների աշխատանքները՝

Рубрика: «Ձմեռային ճամբար»

Հունվարյան ստուգատեսային ճամբար. 16-րդ ջոկատ

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 4-5-րդ դասարանի ճամբարականներ
Ջոկատավարներ՝  Անի Ենգոյան, Հասմիկ Սարիբեկյան
Ժամկետ՝ հունվար 7-31

Նախագծի ուղղությունները՝

  • ստուգատեսային՝ բնագիտատեխնիկական, ազգագրական, մարզական, Դիջիթեք 2024
  • ճամփորդական՝ Ճամփորդություն դեպի Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց, Սևաբերդ, Ժող. Արվեստի թանգարան
  • «սովորեցնող սովորող » համագործակցային հանդիպումներ միջին, ավագ դպրոցի ճամբարական ջոկատների հետ
  • վարպետության դասեր տարբեր ոլորտի մասնագետների հետ
  • ստուգատեսային համերգ-ներկայացումներ
  • ինտելեկտուալ խաղերի մրցաշար

Читать далее «Հունվարյան ստուգատեսային ճամբար. 16-րդ ջոկատ»

Рубрика: «Ձմեռային ճամբար»

Մանկավարժական ձմեռային ճամբար․Դեկտեմբերի 23-27

10:00-12:15՝ անհատական աշխատանք դպրոցում, մանկավարժական խորհուրդներով հավաքներ

Մանկավարժական խորհուրդներով հավաքների օրակարգում՝

  • Դեկտեմբերի 28՝ հունվարյան ստուգատեսների կազմակերպական հարցեր
  • Դեկտեմբերի 23-27-ի դասավանդողների անհատական աշխատաժամանակներ
  • Դեկտեմբերի 25՝ ուսումնական 2-րդ շրջանի նախագծեր, ձմեռային ուսումնական ճամբարի կազմակերպում
  • Դեկտեմբերի 26՝ ուսումնական 2-րդ շրջանի հունվարյան ստուգատեսների ծրագրերի ներկայացում
  • Դեկտեմբերի 27՝ առաջին ուսումնական շրջանի ամփոփում: Խնդիրներ: Առաջարկներ

Читать далее «Մանկավարժական ձմեռային ճամբար․Դեկտեմբերի 23-27»

Рубрика: Հաշվետվություն

Առաջին շրջանի ամփոփում, հայրենագիտություն

Սեպտեմբերից աշխատել եմ 4-5-րդ դասարանցիների հետ: Շատ հետաքրիր, գունեղ, սիրուն շրջան ունեցանք: Մեր սովորողները շատ ինքնատիպ, հետաքրքիր մտածողությամբ են և նրանց հետ չես ձանձրանա։Այս շրջանում շատ հետաքրքիր նախագծեր ենք իրականացրել: Սեպտեմբերը սկսեցինք Իմ Ամառային հանգիստը, Ծագումով որտեղի՞ց ես նախագծերը։ Տպավորիչ էր տեսնել սովորողների ոգևորությունը, թե ինչպես է սովորող զբաղվում հետազոտական աշխատանքով։ Պարզում է՝ որտեղի՞ց են իր արմատները, ազգանվան մասին հետաքրքիր պատմություն և ստուգաբանությունն է իմանում:

Շատ գեղեցիկ էր մեր նոյեմբերը` «Սեբաստացու օրեր` կրթահամալիրի տոն» նախագծը։ Հարիսայի ծեսին ընդառաջ իրականացրեցինք հետաքրքիր նախագիծ  «Իմ սիրած հայկական ավանդական ուտեստը»  վերնագրով։

Ուսումնական նյութերի փաթեթ՝ 

Այսպես հավես նախագծերով շարունակեցինք և ամփոփեցինք մեր ուսումնական առաջին տարին: Ամեն ինչ ավելի մանրամասն ներկայացված է ստորև` ըստ ամիսների

Սովորողների հաշվետվությունները՝ Ուսումնական առաջին շրջանի ամփոփում

Ճամփորդություններ՝

Рубрика: Հաշվետվություն

Դեկտեմբեր ամսվա հաշվետվություն

Նախագծեր ՝

Լրացուցիչ աշխատանք ՝

  • Փոխարինում դեկտեմբերի 11-ին Աննա Ղազարյանին

Լրացուցիչ աշխատանք ՝

Рубрика: Հաշվետվություն

Ուսումնական առաջին շրջանի ամփոփում

Վայր՝ Արևմտյան դպրոց-պարտեզ
Ժամկետը՝ դեկտեմբերի 9-20
Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 4-րդ և 5-րդ դասարանի սովորողներ

Ընթացքը՝

  • Բլոգում տեղադրել հայրենագության բաժնի հղումը։
  • Սովորողը հաշվում է իր նյութերի քանակը
  • Պատումի տեսքով ներկայացրու քո առաջին ուսումնական շրջանի աշխատանքը։
  • Առաջին ուսումնական շրջանում մեր քննարկած ուսումնական նյութերից, որն էր քեզ առավել հետաքրքիր։
  • Ներկայացրե՛ք  յուրաքանչյուր ամսվա աշխատանքը։

Գուգլ ձևաթուղթ

4․2 դասարան

Читать далее «Ուսումնական առաջին շրջանի ամփոփում»

Рубрика: «Ձմեռային ճամբար»

Ձմեռային ճամբար

Ինչպես Ջոնաթան Լիվինգստոն ճայը, թռչելո՜ւ ենք, սիրելի ճամբարականեր…

Ճամբարային ուղղություններն են ՝

Հայ ժողովրդական մշակույթ

Հայկական ազգային հագուստ Տարազ

Ազգային խաղեր

Ազգային խոհանոց

Ճամփորդություններ՝

Ձմեռային մարզական խաղեր Սևաբերդում

Երևանի Գեղասահքի և հոկեյի մարզադպրոց

Ժողովրդական արվեստի թանգարան