Рубрика: Հաշվետվություն

Առաջին շրջանի ամփոփում, հայրենագիտություն

Սեպտեմբերից աշխատել եմ 4-5-րդ դասարանցիների հետ: Շատ հետաքրիր, գունեղ, սիրուն շրջան ունեցանք: Մեր սովորողները շատ ինքնատիպ, հետաքրքիր մտածողությամբ են և նրանց հետ չես ձանձրանա։Այս շրջանում շատ հետաքրքիր նախագծեր ենք իրականացրել: Սեպտեմբերը սկսեցինք Իմ Ամառային հանգիստը, Ծագումով որտեղի՞ց ես նախագծերը։ Տպավորիչ էր տեսնել սովորողների ոգևորությունը, թե ինչպես է սովորող զբաղվում հետազոտական աշխատանքով։ Պարզում է՝ որտեղի՞ց են իր արմատները, ազգանվան մասին հետաքրքիր պատմություն և ստուգաբանությունն է իմանում:

Շատ գեղեցիկ էր մեր նոյեմբերը` «Սեբաստացու օրեր` կրթահամալիրի տոն» նախագծը։ Հարիսայի ծեսին ընդառաջ իրականացրեցինք հետաքրքիր նախագիծ  «Իմ սիրած հայկական ավանդական ուտեստը»  վերնագրով։

Ուսումնական նյութերի փաթեթ՝ 

Այսպես հավես նախագծերով շարունակեցինք և ամփոփեցինք մեր ուսումնական առաջին տարին: Ամեն ինչ ավելի մանրամասն ներկայացված է ստորև` ըստ ամիսների

Սովորողների հաշվետվությունները՝ Ուսումնական առաջին շրջանի ամփոփում

Ճամփորդություններ՝