Рубрика: Ճամփորդություններ

Ուսումնական ճամփորդություն Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան

Ճամփորդության վայր՝ Երևանի Էրեբունի վարչական շրջան, Էրեբունի փողոց, Էրեբունի թանգարան-արգելոց,  Վարդավառի այգի/ Թոխմախի այգի/Օր՝ մայիսի 20, մեկնում՝ ժամ՝ 12։30
Վերադարձ՝ ժամ 15։00-15։30
Մեկնման կետ՝ Բախշյանի այգի

Պատասխանատու՝ Անի Ենգոյան,

Ճամփորդության մասնակիցներ՝  Արևմտյան դպրոցի 4.2 դասարանի սովորողներ
Երթուղի՝ Բախշյան այգի-Բաբաջանյան փողոց-Իսակովի պողոտա-Բագրատունյաց պողոտա-Գարեգին Նժդեհի հրապարակ- Գարգեին Նժդեհի փողոց- Հայրենիք- Արցախի փողոց-Էրեբունի փողոց

Երթուղու քարտեզ

Եղանակը

Նպատակը՝  Հայրենագիտության արտագնա պարապմունք:Երևան քաղաքի թանգարանները,  «Ճանաչենք այցելելով» նախագծերով 4․4 դաս․ սովորողների հետ կայցելենք Էրեբունի թանգարան-արգելոց։

Սովորողները կծանոթանան հնագույն արգելոցին, կուսումնասիրեն տարածքը, կտեսնեն մ․թ․ա սեպագիր արձանագրությունը, պեղումների արդյունքում հայտաբերված խեցեղենը, ինքներս կմասնակցենք իրական պեղումների՝ թույլատրելի տարածքում, կծանոթանան Ուրարտական թագավորության շրջանում ամենահզոր ՝ Էրեբունի քաղաքի պատմությանը: Ավարտից հետո՝ կշրջենք ամրոցի տարածքում։

Կդիտարկենք Վարդավառի այգին,տարածքի էկոլոգիան շրջայց կանենք՝ կմաքրենք պոլիեթիլենային տոպրակներից, պլաստիկ շշերից։

Նախագծի ընթացքը՝
Մինչ ճամփորդության մեկնելը, սովորողները ուսումնասիրել, որոնել, տեղեկացել են Էրեբունի բերդաքաղաքի պատմությունը, Վանի թագավորության պատմությունը մասին: Միասին քննարկել ենք թեմաները հայրենագիտության պարապմունքների ժամանակ:

Որոնողական աշխատանքներ՝ 

Արդյունք՝

Ճամփորդությունից հետո պատումների և ռադիոնյութերի տեսքով ամփոփում կունենանք սովորողների բլոգներում:

Մեքենա ՝ Mercedes Sprinter 79 GH 799
Վարորդ ՝ Գագիկ Հակոբյան

Մասնակիցներ ՝

Оставьте комментарий