Рубрика: 2025-2026 ուսումնական տարի

Կազմակերպչի աշխատանքային փաթեթ

4-5-րդ դասարանների ուսումնական պլան

Սովորողների բլոգներ

Հեղինակային կրթական ծրագիրն անընդհատ զարգացող, հեղինակ-ուսուցչի կողմից մշակվող և իրականացվող ծրագիր է, որը ներառում է հետևյալ պարտադիր բաղկացուցիչները․

Հեղինակային կրթական ծրագրում ներառված են Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված, պետական առարկայական ծրագրերում ներառված նվազագույն պահանջները:

  • Հեղինակային կրթական ծրագրի առարկայական ծրագրերը ապահովում են հանրակրթության պետական չափորոշիչով սահմանված վերջնարդյունքներն ու կարողունակությունները։
  • Հեղինակային կրթական ծրագիրը ներառում է ուսումնական առարկայի (դասընթացի)՝
  • ուսուցման նպատակը՝ ըստ կրթական աստիճանների.
  • առարկայի (դասընթացի) ընդհանուր բնութագիրը.
  • ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները՝ ըստ կրթական աստիճանների.
  • բովանդակության կառուցման հիմնական սկզբունքները.
  • ուսումնական գործընթացի ուսումնամեթոդական և նյութատեխնիկական աջակցության նկարագրությունը.
  • ժամաքանակի բաշխումը ըստ դասարանների.
  • թեմաները և դրանց բովանդակությունը.
  • թեմաների ուսումնառության ակնկալվող արդյունքները.
  • ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների գնահատումը
  • ծրագրի կազմակերպումը, կազմակերպման համար անհրաժեշտ միջավայրը

Читать далее «Կազմակերպչի աշխատանքային փաթեթ»

Рубрика: 2025-2026 ուսումնական տարի

2025-2026թթ. Հայրենագիտության առարկայական ծրագիր` 4-5-րդ դասարաններ

Հայրենագիտությունը դասընթաց է, որն ուսումնասիրում են 4-5-րդ դասարանների սովորողները: 

Ժամաքանակը՝ շաբաթական 2 ժամ, տարեկան 34 շաբաթ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հայրենագիտություն դասընթացը դասավանդվում է հիմքում ունենալով՝

  • հեղինակ ուսուցչի մշակած ծրագիրը
  • սովորողի անհատական պլանը
  • կրթահամալիրի ուսումնական օրացույցը
  • հասարակագիտության լաբորատորիայի օրացույցը
  • կրթահամալիրային ստուգատեսները, ճամբարները

Читать далее «2025-2026թթ. Հայրենագիտության առարկայական ծրագիր` 4-5-րդ դասարաններ»

Рубрика: Ընտրությամբ գործունեություն

Հայրենագիտություն ընտրությամբ գործունեություն

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
«Հայրենագետ-հայագետներ» ակումբ
Արևմտյան դպրոց, 4-5-րդ դասարանի սովորողներ
Համակարգումը՝ Անի Ենգոյան

Անցկացման օրեր՝ երեքշաբթի, հինգշաբթի

Սովորողն իր ընտրությամբ բաղադրիչը շաբաթական 4 ժամ իրականացնում է մաթեմատիկոսի,
հայրենագետի, մարզիկի, բուսաբան-կենդանաբանի, պարտիզպան-այգեգործի, դիզայների,
քանդակագործի, մետաղի-քարի գեղարվեստական մշակման, թատերական, ինժեներատեխնիկական
ստեղծագործության, կինո-ֆոտո, երաժշտական (սոլֆեջիո, երաժշտական կոմպոզիցիա)
գործունեություն։

Գործունեությունը կազմակերպվում է 12-22 հոգիանոց խմբերով: 

Читать далее «Հայրենագիտություն ընտրությամբ գործունեություն»

Рубрика: Հաշվետվություն

2024-2025 ուստարվա հաշվետվությունն ըստ ամիսների

Արևմտյան դպրոց-պարտեզ 2024-2025 ուսումնական տարում աշխատել եմ հայրենագիտության դասավանդող (8 ժամ) և ուսումնական պլանի կազմակերպիչ։

Հայրենասիրությունը սկսվում է հայրենաճանաչությամբ։Մարդը , որը չի ճանաչում այլ ազգերի մշակույթը ՝ չի հասկանա և չի գնահատի իր ազգայինը։ Նա, ով չգիտի իր ժողովորդի անցյալը, ավանդույթները, դժվար թե մտահոգվի իր հայրենիքի ապագայով։ Իսկ Հայաստանը սիրելու համար պետք է ապրել, զգալ և բացահայտել։

2024-2025 ուսումնական տարվա ընթացքում իրականացրել ենք հետաքրքիր նախագծեր։ Չորս ուսումնական շրջաններում իրականցացրեցինք հավես նախագծեր, շատ ճամփորդեցինք, բարձունքներ հաղթահարեցինք։ Մենք սովորեցինք մեր հայրենիքի՝ Հայաստանի մասին։ Ծանոթացանք նրա պատմական վայրերին, հայկական սովորույթներին ու տոներին ։

Ուսումնական տարվա ընթացքում սովորեցինք՝

  • Որ լեռներն ու գետերն են մեր երկրում
  • Ինչ մարզեր ունի Հայաստանը և ինչ է յուրահատուկ ամեն մարզի մեջ
  • Ինչպես են ապրել մեր նախնիները և ովքեր են եղել մեր հերոսները
  • Ինչ տոներ ու սովորություններ ունեն հայերը
  • Ինչպես պետք է սիրենք ու պահենք մեր հայրենիքը

Հայրենագիտության դասերին մենք սովորում ենք սիրել մեր երկիրը, պահպանել մեր լեզուն, բնությունը և պատմամշակութային արժեքները։

Տարին ավարտեցինք շատ նոր գիտելիքներով և հայրենիքի հանդեպ մեծ սիրով։

Ճամփորդություններ  Ճամփորդապատումներ

2024-2025 Ուսումնական տարվա աշխատանքային փաթեթ

Հայրենագիտություն 4․2 դասարան․ 2024-2025

Հայրենագիտություն 4․4 դասարան․ 2024-2025

Հայրենագիտություն 5․3 դաս․

Հաշվետվությունները ըստ ամիսների ՝

Սեպտեմբեր ամսվա հաշվետվություն

Հոկտեմբեր ամսվա հաշվետվություն

Դեկտեմբեր ամսվա հաշվետվություն

Հունվար ամսվա հաշվետվություն

Փետրվար ամսվա հաշվետվություն

Մարտ ամսվա հաշվետվություն

Ապրիլ ամսվա հաշվետվություն

Մայիս ամսվա հաշվետվություն

Рубрика: Հայրենագիտություն

2025-2026 ուսումնական տարի․ հայրենագիտության ուսումնական նյութեր և նախագծեր

4-րդ դասարան

Читать далее «2025-2026 ուսումնական տարի․ հայրենագիտության ուսումնական նյութեր և նախագծեր»

Рубрика: Ճամփորդություններ

Բացահայտենք Արատեսը մտքով, սրտով․․․․

Արժեքը մեկ սովորողի համար— 8000 դրամ (ճանապարհածախս, սնունդ, հաշվարկված է ըստ մասնակիցների քանակի)

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 4- 5-րդ դասարանցիներ, Միջին դպրոցի 6-րդ դասարանցիներ

Ճամփորդության համակարգողներ՝ Անի Ենգոյան, Աչեր Բաստաջյան

Մեկնումը՝ Սկիզբ՝ հուլիսի 4,  ժամը՝ 09:00 Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ

Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ- Հայրավանք- Սևանի ավազան- Մարտունի- Վարդենյաց լեռնանցք- Շատին-Եղեգիս-Հերմոն-Արատես

Վերադարձը՝ Ավարտ՝ հուլիսի 6 մինչև 18։00 Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ

Արատես-Հերմոն-Եղեգիս-Շատին-Գետափ-Արենի-Երասխ-Արտաշատ-Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ

Քարտեզ-հեռավորություն-ճանապարհ— Երևանից Արատես — 152 կմ

Գիշերակացը` ակումբ, հյուրատանը, տատիկ-պապիկի տներում

Նախագծի նպատակը ՝

  • ուսումնահայրենագիտական
  • մարզական
  • երաժշտական
  • ընթերցողական
  • պլեներային
  • ուսումնական մեղվանոց

Նախագծի խնդիրները՝

  • հավաքել տեղեկություն  Զորաց եկեղեցու, Արատեսի վանք, Արփա, Արատես  գետերի, մասին
  • չթողնել, որ թոշնեն նորատունկ ծառերն ու ծաղիկնրը,հատկապես ուշադիր ենք նոր տնկված սոճիներին, լոբու, սոխ-սխտորի, մասրենու, բալենու տնկարանի ջրում(խոսել ենք Հասմիկ Ուզունյանի հետ)
  • տեսակավորել Արատեսում մեր գործունեությունից առաջացած աղբը
  • պահպանել անվտանգության կանոնները
  • ձևավորել մասնակիցների նախագծային խմբեր՝ թիմով աշխատելու կարողություն
  • նկարչական պլեներ
  • երեք օր միասին կենցաղավարելու դժվարությունների հաղթահարում՝ միասին պատրաստում ենք ուտելիքը, ինքնասպասարկում
  • մարզական վիճակի բարելավում քայլարշավների և արշավների միջոցով
  • մասնակիցների նպատակների, սպասելիքների քննարկում

Ճամբարի հայրենագիտական կանգառները՝

  • Տիգրանաշենի ոլորաններ-Մասիսը՝ դիտակետից
  • Արփայի հովիտ
  • Զորաց եկեղեցի
  • Եղեգիս գյուղ
  • Արատեսի վանք
  • Արատեսի ջրվեժներ
  • Օրբելյանների քարավանատուն
  • Հայրավանք
  • Սևանա լիճ

Ուշադրության կենտրոնում  են Արարատ լեռը, Արփա գետը, Եղեգիսի, Արատեսի գետերը

Ճամբարի ուղղությունները ՝

  • բնապահպանական
  • հայրենագիտական
  • մարզական
  • ազգագրական՝ երգ, պար, խաղեր
  • ընթերցողական
  • տեխնոլոգիական
  • պլեներային

Եռօրյա ճամբարի աշխատակարգ՝

  • քայլք Արատես գետի հունով
  • հայրենագիտական արշավ, քայլք Արատես գետի հունով դեպի Խաչոց ձոր
  • անաղբ Արատես
  • ուսումնական ժամերգությունը Արատեսի վանքում
  • մարզական խմբային խաղեր, մրցաշարեր
  • բակային խաղեր՝ պահմտոցի, թաշկինակ, աղջիկ փախցնոցի, Ազգային ավանդական-բակային խաղեր
  • երեկոյան քննարկումներ, սեղանի զարգացնող խաղեր՝ հայրենագիտական աշխարհագրական լոտո, ինտելեկտուալ մաթեմատիկական խաղեր
  • ընթերցանություն՝ ամեն մեկն իր գիրքն ունի, որը սկսել է ընթերցել կամ նոր է սկսում
  • խարույկ

Արշավախմբային ճամբարների ճաշացանկ կրտսեր դպրոցի համար

Ճամփորդական ուղեցույց ՝

Читать далее «Բացահայտենք Արատեսը մտքով, սրտով․․․․»

Рубрика: Без рубрики

Բջնու բերդ

Ամառային ճամբարի մեկնարկ , էն էլ հավես բարձունքի հաղթահարումով։ Գեղեցիկ Բջնին, Սբ. Աստվածածին եկեղեցին և Բջնու բերդի բարձունքը մեզ էր սպասում։

Բջնի հասնելու պես բարձրացանք եկեղեցի և բակում նախաճաշեցինք։ Բակում նաև հանդիպեցինք գյուղի բնակիչ, դերասանուհի Օսան տատիկին։ (Օսան տատիկը պատմեց , որ ժամանակին նկարահանվել է Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմում)։
Նա խոսեց Բջնի գյուղի , Սբ. Աստվածածին եկեղեցու և ամրոցի մասին, այնուհետև օրհնեց և լավ մաղթանքներ ասաց մեզ։ Իսկ վերջում էլ միասին երգեցինք Կոմիտասի «Կաքավի գովքը»։

Рубрика: Без рубрики

Բջնու բերդ

Արևմտյան դպրոցի 13 և 16-րդ ջոկատներն իրենց ուսումնական օրն անցակցրեցին Բջնիում :
Օրը սկսեցինք ուսումնական ժամերգությամբ Բանգլադեշի Սբ . Երրորդություն եկեղեցում , և շարունակեցինք Բջնիի Սբ. Աստվածածին եկեղեցում: Սովորողներից Դավիթ Գևորգյանը հակիրճ և հետաքրքիր ներկայացրեց եկեղեցու պատմությունը:

Տեսանյութը՝ ստորև:

Рубрика: Без рубрики

Արատեսյան հավես արկածների հետքերով․․․

Ճամբարը եռօրյա է։

Արժեքը՝ մեկ սովորողի համար 8000 դրամ— (ճանապարհածախս, սնունդ, հաշվարկված է ըստ մասնակիցների քանակի)

Վայր՝ Վայոց Ձորի մարզ՝ Արատեսի դպրական կենտրոն
Մեկնում — Սկիզբ՝ հունիսի 18 , ժամը՝ 09։00 /Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ
Վերդարձ— Ավարտ հունիսի 20, ժամը՝ 17։30-18։00 ՝Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ
Ճամփորդության համակարգողներ՝ Քրիստինե Հովսեփյան, Անի Ենգոյան

Մասնակիցներ՝ 3․2 դաս.սովորողներ

Երթուղի՝
Մեկնումը՝ Արատես – Հերմոն – Եղեգիս – Շատին — Վարդենյաց լեռնանցք – Մարտունի- Սևանի ավազան -Հայրավանք- Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ

Վերադարձը՝  Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ-Արտաշատ- Երասխ-Արենի- Գետափ-Շատին-Եղեգիս-Հերմոն-Արատես

Եղանակի տեսություն՝ mes.am-ի
Երթուղին ՝ Այստեղ

Քարտեզ-հեռավորություն-ճանապարհ— Երևանից Արատես — 152 կմ

(Ճամփորդությանն ընդառաջ ՝ ճամբարականներն ընկեր Գրետայի ջոկատի հետ «Սովորող-սովորեցնող» նախագծով հանդիպեցին և միասին գծեցին դպրոցից դեպի Արատես ճանապարհի քարտեզը, այնուհետև քարտեզը խաղ- փազլի վերածեցին՝

Դպրոցից դեպի Արատես/ քարտեզագրում)

Գիշերակացը` ակումբ, հյուրատանը, տատիկ-պապիկի տներում

Նախագծի նպատակը ՝

  • ուսումնահայրենագիտական
  • մարզական
  • երաժշտական
  • ընթերցողական
  • պլեներային
  • ուսումնական մեղվանոց

Նախագծի խնդիրները՝

  • հավաքել տեղեկություն  Զորաց եկեղեցու, Արատեսի վանք, Արփա, Արատես  գետերի, մասին
  • չթողնել, որ թոշնեն նորատունկ ծառերն ու ծաղիկնրը
  • տեսակավորել Արատեսում մեր գործունեությունից առաջացած աղբը
  • պահպանել անվտանգության կանոնները
  • ձևավորել մասնակիցների նախագծային խմբեր՝ թիմով աշխատելու կարողություն
  • նկարչական պլեներ
  • երեք օր միասին կենցաղավարելու դժվարությունների հաղթահարում՝ միասին պատրաստում ենք ուտելիքը, ինքնասպասարկում
  • մարզական վիճակի բարելավում քայլարշավների և արշավների միջոցով
  • մասնակիցների նպատակների, սպասելիքների քննարկում

Ճամբարի ուղղությունները ՝

  • բնապահպանական
  • հայրենագիտական
  • մարզական
  • ազգագրական՝ երգ, պար, խաղեր
  • ընթերցողական
  • տեխնոլոգիական
  • պլեներային

Ճամբարի հայրենագիտական կանգառները՝

  • Տիգրանաշենի ոլորաններ-Մասիսը՝ դիտակետից
  • Արփայի հովիտ
  • Զորաց եկեղեցի
  • Եղեգիս գյուղ
  • Արատեսի վանք
  • Արատեսի ջրվեժներ
  • Օրբելյանների քարավանատուն
  • Հայրավանք
  • Սևանա լիճ

Ուշադրության կենտրոնում  են Արարատ լեռը, Արփա գետը, Եղեգիսի, Արատեսի գետերը

Ճամփորդական ուղեցույց ՝

Անաղբ, անթափոն կենցաղի նկարագրություն
Արատեսում ըեղադրված են համապատասխան տարաներ, որոնք պիտակավորված են՝ պլաստիկ, այրվող, չտեսակավորվող պիտակներով: Եռօրյա ճամբարի թիվ առաջին նպատակը և խնդիրը Արատեսը աղբից ազատելն է: Ճամբարականների հետ հենց առաջին օրը ծանոթանում և քննարկում ենք, թե ինչը որտեղ պետք է գցվի: Սա մեր կենցաղն է, մեր առօրյան: Համապատասխան տարաներում տեղադրում ենք աղբի տոպրակներ, որպեսզի հեշտ լինի Երևան տեղափոխելը: Երևանում տոպրակները կգցենք Բաբաջանյան փողոցի վրա, դպրոցի հարևանությամբ գտնվող համապատասխան տարաների մեջ՝ այրվող, պլաստիկ: Սննդի մնացորդը, բացառությամբ շների և կատուների բաժինը, կփորենք փոս և կլցնենք մեջը՝ հաջորդ տարվա սածիլների և ցանքսի համար որպես հումուս: Չտեսակավորվող աղբը աղբի մեքենան Արատեսից հեռացնում է:

Անհրաժեշտ իրերի ցանկ՝

  • Քնապարկ
  • Երկարաթև գիշերազգեստ
  • Հագուստ 3 օրվա համար  (լողազգեստ, սրբիչ, գիշերազգեստը երկարաթև, տաք գուլպաներ, արևապաշտպան գլխարկ)
  • Ուսապարկ
  • Ջուր՝ անհատական շշով, թերմոսով
  • Հարմար կոշիկներ՝ /մեկը վերցնում ենք մեզ հետ/ հողաթափ
  • Առաջին օրվա  նախաճաշ, սնունդ՝  նախաճաշի բրդուճներ /չփչացող մթերքներ/, միրգ
  • Ջուր 1լ /ճանապարհի համար/
  • Հարմար ուսապարկ՝ քայլարշավի ժամանակ անհրաժեշտ իրերը մեջը դնելու համար
  • Անհատական ճամփորդական սպասք
  • Աղբի տոպրակ, ձեռնոց
  • Հիգիենայի պարագաներ՝ ատամի խոզանակ, ատամի մածուկ, սանր, սրբիչ, օճառ, անձեռոցիկ՝ թաց և չոր
  • Ինտելեկտուալ խաղեր, շախմատ, ցատկապարան, գնդակ

Տրանսպորտ՝ 80000 դրամ/ կրթահամալիրի մասնակի վճարմամբ

Մեքենա՝  Մերսեդես Սպրինտեր 60 LD 077 (20 նստատեղ)

Վարորդ՝ Քիշմիրյան Հովհաննես, հեռ. 07757768

Ճաշացանկ

Օր 1
Ճաշ — Կարտոֆիլի խյուս, կոտլետ, վարունգով և լոլիկով , աղցան, պանիր, հաց, մածուն, պղպեղ, միրգ
Ընթրիք — Հնդկաձավարով փլավ, աղցան, պանիր, թխվածքաբլիթ, թեյ

Օր 2
Նախաճաշ — Խաշած ձու, թեյ, պանիր, հաց, խտ. կաթ, կարագ, բրոկոլի, պղպեղ, թթվասեր, կարագ
Ճաշ — Մակարոն , հավի մսով աղցան, պանիր, վարունգ, հաց, թան, միրգ
Ընթրիք — Խորոված ՝ հավի միս, կարտոֆիլ, պղպեղ, սմբուկ, պանիր, հաց, թխվածքաբլիթ

Օր 3
Նախաճաշ — Ձու, թեյ, պանիր, հաց, խտ. կաթ, կարագ, թթվասեր:

Ճաշ — Վերմիշելով փլավ, կարագ, պանիր, աղցան, լոլիկ, վարունգ, պղպեղ, միրգ, քաղցրավենիք

Ճանապարհի սնունդ

Բրդուճներ, միրգ, քաղցրավենիք

Օր առաջին

09։00 — Մեկնում Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից

10։30- 1-ին կանգառ՝ Սևան (Նախաճաշ)

2-րդ կանգառ ՝ Հայրավանք

3-րդ կանգառ ՝ Օրբելյանների քարավանատուն

15։00- Ժամանում Արատես

14:00-16:00 Իրերի տեղավորում, հանգիստ, ծառերի և ծաղիկների ջրում տարածքի խնամք, անաղբ Արատես՝աղբի տեսակավորում

16:00- Ճաշ

16։30- Ավանդական գաթայի պատրաստում

18:30-Ընթրիք, թեյախմություն

20:30-Սեղանի ինտելեկտուալ խաղեր, ընթերցումներ

21։00- Խարույկ, ազգային պարեր, զրույցներ

22։00-Քուն

Օր երկրորդ

08:30- Վերկաց, անձնական հիգիենա

09:30- Ուսումնական ժամերգություն Արատես վանքի հարակից տարածքում

10:00— Նախավարժանք, միջավայրի խնամք

10:30- Նախաճաշ

10։45-  Քայլք դեպի՝ Աղբյուրների քարանձավ

12։00- Ազգային խաղեր

12:30- Քայլք դեպի Խաչոց ձոր

14:30- Քայլք դեպի Արատես գետ, լող

15:30- Ճաշ

17:00- Ընթերցողական նախագիծ, սովորողների նոր հրատարակած «Հորինուկների անթոլոգիա»-ի շնորհանդես/ նախագիծը լրացվում է/

18։00-Ընթրիք

19:30- Պարատուն

21:00-Զրույցներ խարույկի շուրջ, օրվա տպավորությունների քննարկում, երաժշտության ունկնդրում խարույկի շուրջ/ նվագում է Գագիկ Աբրահամյանը/

22։00-Քուն

Օր երրորդ

Օր երրորդ 8:30- Վեր կաց, հիգիենա

9:00- Մարզումներ

10:00- Նախաճաշ

11:00- Միջավայրի խնամք, իրերի դասավորում-հավաքում

14:00- Մեկնում

15։00- Կանգառ Եղեգիսում, քայլքով դեպի Զորաց եկեղեցի

18։00-Ժամանում

19:00-ժամանում Երևան

Մասնակիցներ ՝

Рубрика: «Ելք» ստուգատես

4-րդ դասարանի «Ելք» ստուգատես

Արևմտյան դպրոց-պարտեզ — 4-րդ դասարանի սովորողներ

Սովորողների թիվ, ցուցակ, բլոգներ՝

4-րդ դասարանի սովորղներ, բլոգներ.docx

 «Ելք» ստուգատես

Գիտելիքի ստուգման հրամանը

  • 94 սովորող — 4-րդ դասարանում
  • 4 սովորող- հեռավար
  • 90- սովորող ֆիզկական միջավայրում

Հեռավար ՝

  • Արփի Գևորգյան
  • Նարե Հակոբյան
  • Վահե Ղարիբյան
  • Սարրա Պետրոսյան

Հեռավար սովորողների հետ միացել եմ Teams հարթակում։

Գիտելիքի ստուգման լուսաբանումներ ՝

ԿԱՊԿՈՒ 4 սովորող՝

  • Կարապետ Սիմիդյան՝ Հաղորդակցման և ինտելեկտի խնդիրներով պայմանավորված 3-րդ աստիճանի աջակցություն, չի մասնակցել ծնողի դիմումի համաձայն
  • Արտավազդ Տեր-Սահակյան՝ Խոսքի և լեզվի, ինտելեկտի 2-րդ աստիճանի աջակցություն, մասնակցել է ծնողի դիմումի համաձայն
  • Դանիել Վարդանյան՝  ինտելեկտի 2-րդ աստիճանի աջակցություն, չի մասնակցել ծնողի դիմումի համաձայն
  • Նարեկ Սադոյան՝  ինտելեկտի 2-րդ աստիճանի աջակցություն, չի մասնակցել ծնողի դիմումի համաձայն

Рубрика: «Ելք» ստուգատես

5-րդ դասարանի սովորողների «Ելք» ստուգատես

5-րդ դասարանի սովորողների «Ելք» ստուգատես. 2024-25 ուսումնական տարվա ամփոփում

5-րդ դասարան

Մայրենի՝ Արմինե Աբրահամյան, Սոնա Փափազյան

Մաթեմատիկա՝ Գրետա ԲակունցՋուլիետա Քերոբյան

Ռուսերեն՝ Էլինա Սիմոնյան

Անգլերեն՝ Հասմիկ Սարիբեկյան, Հայկուհի Հովհաննիսյան

Բնագիտություն՝ Շուշան Ալեքսանյան

Հայրենագիտություն՝ Սոնա Փափազյան, Անի Ենգոյան

Տեխնոլոգիա՝ Նարեկ Հակոբյան

Рубрика: «Ելք» ստուգատես

4-րդ դասարանի «Ելք» ստուգատես

Սովորողների «Ելք» ստուգատես աշխատանքները

4-րդ դասարան

Մայրենի՝ Արմինե ԱբրահամյանՍոնա Փափազյան, Գոհար Բալջյան

Մաթեմատիկա՝ Գրետա ԲակունցՋուլիետա Քերոբյան

Ռուսերեն՝ Էլինա Սիմոնյան

Անգլերեն՝ Հասմիկ Սարիբեկյան

Բնագիտություն՝ Շուշան Ալեքսանյան

Հայրենագիտություն՝ Սոնա Փափազյան, Անի Ենգոյան

Տեխնոլոգիա՝ Նարեկ Հակոբյան

Առարկայական «Ելք» ստուգատես, 2-րդ փուլ