
Ճամբարը եռօրյա է
Արժեքը մեկ սովորողի համար 8000 դրամ— (ճանապարհածախս, սնունդ, հաշվարկված է ըստ մասնակիցների քանակի)
Վայր՝ Վայոց Ձորի մարզ՝ Արատեսի դպրական կենտրոն
Մեկնում — Սկիզբ՝ հուլիսի 18 , ժամը՝ 09։00 Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ
Վերդարձ— Ավարտ հուլիսի 20, ժամը՝ 17:00 Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ
Ճամփորդության համակարգողներ՝ Քրիստինե Հովսեփյան, Անի Ենգոյան
Մասնակիցներ՝ 3․2 դաս.սովորողներ
Երթուղի՝
Մեկնումը՝ Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ-Արտաշատ- Երասխ-Արենի- Գետափ-Շատին-Եղեգիս-Հերմոն-Արատես
Վերադարձը՝ Արատես-Հերմոն-Եղեգիս-Շատին-Գետափ-Արենի-Երասխ-Արտաշատ-Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ
Եղանակի տեսություն՝ mes.am-ի
Երթուղին ՝ Այստեղ
Քարտեզ-հեռավորություն-ճանապարհ— Երևանից Արատես — 152 կմ
Գիշերակացը` ակումբ, հյուրատանը, տատիկ-պապիկի տներում
Նախագծի նպատակը ՝
- ուսումնահայրենագիտական
- մարզական
- երաժշտական
- ուսումնական մեղվանոց
Նախագծի խնդիրները՝
- հավաքել տեղեկություն Զորաց եկեղեցու, Արատեսի վանք, Արփա, Արատես գետերի, մասին
- չթողնել, որ թոշնեն նորատունկ ծառերն ու ծաղիկնրը
- տեսակավորել Արատեսում մեր գործունեությունից առաջացած աղբը
- պահպանել անվտանգության կանոնները
- ձևավորել մասնակիցների նախագծային խմբեր՝ թիմով աշխատելու կարողություն
- նկարչական պլեներ
- երեք օր միասին կենցաղավարելու դժվարությունների հաղթահարում՝ միասին պատրաստում ենք ուտելիքը, ինքնասպասարկում
- մարզական վիճակի բարելավում քայլարշավների և արշավների միջոցով
- մասնակիցների նպատակների, սպասելիքների քննարկում
Ճամբարի ուղղությունները ՝
- բնապահպանական
- հայրենագիտական
- մարզական
- ազգագրական՝ երգ, պար, խաղեր
- ընթերցողական
- տեխնոլոգիական
- պլեներային
Ճամբարի հայրենագիտական կանգառները՝
- Տիգրանաշենի ոլորաններ-Մասիսը՝ դիտակետից
- Արփայի հովիտ
- Զորաց եկեղեցի
- Եղեգիս գյուղ
- Արատեսի վանք
Ուշադրության՝ կենտրոնում են` Արարատ լեռը, Արփա գետը, Եղեգիսի, Արատեսի գետերը
Ճամփորդական ուղեցույց ՝
- Ճամփորդի արկղիկ
- Ճամփորդի երաժշտական ուղեցույց․ Երաժշտության լաբորատորիա
- Վերելքի ընթերցումների ընտրանի․ մայրենիի լաբորատորիա
- Ինչպես պաշտպանվել օձերից․ Անժելա Բլեյան, Հասմիկ Ուզունյան
- Առողջագետի արկղիկ․ Քրիստինե Սահակյանց
Անաղբ, անթափոն կենցաղի նկարագրություն
Արատեսում ըեղադրված են համապատասխան տարաներ, որոնք պիտակավորված են՝ պլաստիկ, այրվող, չտեսակավորվող պիտակներով: Եռօրյա ճամբարի թիվ առաջին նպատակը և խնդիրը Արատեսը աղբից ազատելն է: Ճամբարականների հետ հենց առաջին օրը ծանոթանում և քննարկում ենք, թե ինչը որտեղ պետք է գցվի: Սա մեր կենցաղն է, մեր առօրյան: Համապատասխան տարաներում տեղադրում ենք աղբի տոպրակներ, որպեսզի հեշտ լինի Երևան տեղափոխելը: Երևանում տոպրակները կգցենք Բաբաջանյան փողոցի վրա, դպրոցի հարևանությամբ գտնվող համապատասխան տարաների մեջ՝ այրվող, պլաստիկ: Սննդի մնացորդը, բացառությամբ շների և կատուների բաժինը, կփորենք փոս և կլցնենք մեջը՝ հաջորդ տարվա սածիլների և ցանքսի համար որպես հումուս: Չտեսակավորվող աղբը աղբի մեքենան Արատեսից հեռացնում է:
Անհրաժեշտ իրերի ցանկ՝
- Քնապարկ
- Երկարաթև գիշերազգեստ
- Հագուստ 3 օրվա համար (լողազգեստ, սրբիչ, գիշերազգեստը երկարաթև, տաք գուլպաներ, արևապաշտպան գլխարկ)
- Ուսապարկ
- Ջուր՝ անհատական շշով, թերմոսով
- Կոշիկներ՝ 2 զույգ /մեկը հագնում եք, մյուսը վերցնում ձեզ հետ/ հողաթափ
- Առաջին օրվա նախաճաշ, սնունդ՝ նախաճաշի բրդուճներ /չփչացող մթերքներ/, միրգ
- Ջուր 1լ /ճանապարհի համար/
- Հարմար ուսապարկ՝ քայլարշավի ժամանակ անհրաժեշտ իրերը մեջը դնելու համար
- Անհատական ճամփորդական սպասք
- Աղբի տոպրակ, ձեռնոց
- Հիգիենայի պարագաներ՝ ատամի խոզանակ, ատամի մածուկ, սանր, սրբիչ, օճառ, անձեռոցիկ՝ թաց և չոր
- ինտելեկտուալ խաղեր, շախմատ
Տրանսպորտ՝ 80000 դրամ՝ կրթահամալիրի մասնակի վճարմամբ
Մեքենա՝ Մերսեդես Սպրինտեր 60 LD 077 (20 նստատեղ)
Վարորդ՝ Քիշմիրյան Հովհաննես, հեռ. 07757768
Ճաշացանկ
Օր 1
Ճաշ — Կարտոֆիլի խյուս, կոտլետ, վարունգով և լոլիկով , աղցան, պանիր, հաց, մածուն, պղպեղ, միրգ,
Ընթրիք — Հնդկաձավարով փլավ, աղցան, պանիր, թխվածքաբլիթ, թեյ
Օր 2
Նախաճաշ — Խաշած ձու, թեյ, պանիր, հաց, խտ. կաթ, կարագ, բրոկոլի, պղպեղ, թթվասեր, կարագ
Ճաշ — մակարոն , հավի մսով աղցան, պանիր, վարունգ, հաց, թան, միրգ
Ընթրիք — Խորոված ՝ հավի միս, կարտոֆիլ, պղպեղ, սմբուկ, պանիր, հաց, թխվածքաբլիթ
Օր 3
Նախաճաշ — Ձու, թեյ, պանիր, հաց, խտ. կաթ, կարագ, թթվասեր:
Ճաշ — վերմիշելով փլավ, կարագ, պանիր, աղցան, լոլիկ, վարունգ, պղպեղ, միրգ, քաղցրավենիք
Ճանապարհի սնունդ
բրդուճներ, միրգ, քաղցրավենիք
Օր առաջին
09։00 — Մեկնում Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից
10։0- Կանգառ Արփայի հովտում
11։00- Կանգառ Եղեգիսում, քայլքով դեպի Զորաց եկեղեցի
13:00-13։30- Կանգառ Եղեգիս գետի մոտ
14։00- Ժամանում Արատես
14:00-16:00 Իրերի տեղավորում, հանգիստ, ծառերի և ծաղիկների ջրում տարածքի խնամք, անաղբ Արատես՝աղբի տեսակավորում
16:00- Ճաշ
16։30- Ավանդական գաթայի պատրաստում
18:30-Ընթրիք, թեյախմություն
20:30-Սեղանի խաղեր, ընթերցումներ
21։00- Խարույկ, ազգային պարեր, զրույցներ
22։00-Քուն
Օր երկրորդ
08:30- Վերկաց, անձնական հիգիենա
09:30- Ուսումնական ժամերգություն Արատես վանքի հարակից տարածքում
10:00— Նախավարժանք, միջավայրի խնամք
10։45- Քայլք դեպի՝ Աղբյուրների քարանձավ
12։00- Ազգային խաղեր
12:30-Բարեկարգման աշխատանքներ
14:30- Ճաշ,ինքնասպասարկում ,հանգիստ
15:30- Քայլք դեպի Արատեսի վերին գյոլ, լող
17:00- Ինտելեկտուալ, սեղանի խաղեր
18։00-Ընթրիք
19:30- պարատուն
21:00-Զրույցներ խարույկի շուրջ, օրվա տպավորությունների քննարկում,
22։00-քուն
Օր երրորդ
09:00՝ Վերկաց, հիգիենա, մարզանք
9։30՝ Նախաճաշ
10։30` Միջավայրի խնամք, աղբի տեսակավորում, սենյակների հարդարում, նախորդ օրվա երկրագործական կիսատ աշխատանքների ամբողջացում. խոտհունձ
12:00` Քայլք Արատեսում, լող
14:30՝ Ճաշ,ինքնասպասարկում
15:00- Մեկնում
Մասնակիցներ ՝