Рубрика: Без рубрики

Բջնու բերդ

Ամառային ճամբարի մեկնարկ , էն էլ հավես բարձունքի հաղթահարումով։ Գեղեցիկ Բջնին, Սբ. Աստվածածին եկեղեցին և Բջնու բերդի բարձունքը մեզ էր սպասում։

Բջնի հասնելու պես բարձրացանք եկեղեցի և բակում նախաճաշեցինք։ Բակում նաև հանդիպեցինք գյուղի բնակիչ, դերասանուհի Օսան տատիկին։ (Օսան տատիկը պատմեց , որ ժամանակին նկարահանվել է Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմում)։
Նա խոսեց Բջնի գյուղի , Սբ. Աստվածածին եկեղեցու և ամրոցի մասին, այնուհետև օրհնեց և լավ մաղթանքներ ասաց մեզ։ Իսկ վերջում էլ միասին երգեցինք Կոմիտասի «Կաքավի գովքը»։

Оставьте комментарий