Рубрика: Ճամփորդություններ

Բացահայտենք Արատեսը մտքով, սրտով․․․․

Արժեքը մեկ սովորողի համար— 8000 դրամ (ճանապարհածախս, սնունդ, հաշվարկված է ըստ մասնակիցների քանակի)

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 4- 5-րդ դասարանցիներ, Միջին դպրոցի 6-րդ դասարանցիներ

Ճամփորդության համակարգողներ՝ Անի Ենգոյան, Աչեր Բաստաջյան

Մեկնումը՝ Սկիզբ՝ հուլիսի 4,  ժամը՝ 09:00 Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ

Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ- Հայրավանք- Սևանի ավազան- Մարտունի- Վարդենյաց լեռնանցք- Շատին-Եղեգիս-Հերմոն-Արատես

Վերադարձը՝ Ավարտ՝ հուլիսի 6 մինչև 18։00 Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ

Արատես-Հերմոն-Եղեգիս-Շատին-Գետափ-Արենի-Երասխ-Արտաշատ-Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ

Քարտեզ-հեռավորություն-ճանապարհ— Երևանից Արատես — 152 կմ

Գիշերակացը` ակումբ, հյուրատանը, տատիկ-պապիկի տներում

Նախագծի նպատակը ՝

  • ուսումնահայրենագիտական
  • մարզական
  • երաժշտական
  • ընթերցողական
  • պլեներային
  • ուսումնական մեղվանոց

Նախագծի խնդիրները՝

  • հավաքել տեղեկություն  Զորաց եկեղեցու, Արատեսի վանք, Արփա, Արատես  գետերի, մասին
  • չթողնել, որ թոշնեն նորատունկ ծառերն ու ծաղիկնրը,հատկապես ուշադիր ենք նոր տնկված սոճիներին, լոբու, սոխ-սխտորի, մասրենու, բալենու տնկարանի ջրում(խոսել ենք Հասմիկ Ուզունյանի հետ)
  • տեսակավորել Արատեսում մեր գործունեությունից առաջացած աղբը
  • պահպանել անվտանգության կանոնները
  • ձևավորել մասնակիցների նախագծային խմբեր՝ թիմով աշխատելու կարողություն
  • նկարչական պլեներ
  • երեք օր միասին կենցաղավարելու դժվարությունների հաղթահարում՝ միասին պատրաստում ենք ուտելիքը, ինքնասպասարկում
  • մարզական վիճակի բարելավում քայլարշավների և արշավների միջոցով
  • մասնակիցների նպատակների, սպասելիքների քննարկում

Ճամբարի հայրենագիտական կանգառները՝

  • Տիգրանաշենի ոլորաններ-Մասիսը՝ դիտակետից
  • Արփայի հովիտ
  • Զորաց եկեղեցի
  • Եղեգիս գյուղ
  • Արատեսի վանք
  • Արատեսի ջրվեժներ
  • Օրբելյանների քարավանատուն
  • Հայրավանք
  • Սևանա լիճ

Ուշադրության կենտրոնում  են Արարատ լեռը, Արփա գետը, Եղեգիսի, Արատեսի գետերը

Ճամբարի ուղղությունները ՝

  • բնապահպանական
  • հայրենագիտական
  • մարզական
  • ազգագրական՝ երգ, պար, խաղեր
  • ընթերցողական
  • տեխնոլոգիական
  • պլեներային

Եռօրյա ճամբարի աշխատակարգ՝

  • քայլք Արատես գետի հունով
  • հայրենագիտական արշավ, քայլք Արատես գետի հունով դեպի Խաչոց ձոր
  • անաղբ Արատես
  • ուսումնական ժամերգությունը Արատեսի վանքում
  • մարզական խմբային խաղեր, մրցաշարեր
  • բակային խաղեր՝ պահմտոցի, թաշկինակ, աղջիկ փախցնոցի, Ազգային ավանդական-բակային խաղեր
  • երեկոյան քննարկումներ, սեղանի զարգացնող խաղեր՝ հայրենագիտական աշխարհագրական լոտո, ինտելեկտուալ մաթեմատիկական խաղեր
  • ընթերցանություն՝ ամեն մեկն իր գիրքն ունի, որը սկսել է ընթերցել կամ նոր է սկսում
  • խարույկ

Արշավախմբային ճամբարների ճաշացանկ կրտսեր դպրոցի համար

Ճամփորդական ուղեցույց ՝

Читать далее «Բացահայտենք Արատեսը մտքով, սրտով․․․․»