
4-5-րդ դասարանների ուսումնական պլան
Հեղինակային կրթական ծրագիրն անընդհատ զարգացող, հեղինակ-ուսուցչի կողմից մշակվող և իրականացվող ծրագիր է, որը ներառում է հետևյալ պարտադիր բաղկացուցիչները․
Հեղինակային կրթական ծրագրում ներառված են Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված, պետական առարկայական ծրագրերում ներառված նվազագույն պահանջները:
- Հեղինակային կրթական ծրագրի առարկայական ծրագրերը ապահովում են հանրակրթության պետական չափորոշիչով սահմանված վերջնարդյունքներն ու կարողունակությունները։
- Հեղինակային կրթական ծրագիրը ներառում է ուսումնական առարկայի (դասընթացի)՝
- ուսուցման նպատակը՝ ըստ կրթական աստիճանների.
- առարկայի (դասընթացի) ընդհանուր բնութագիրը.
- ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները՝ ըստ կրթական աստիճանների.
- բովանդակության կառուցման հիմնական սկզբունքները.
- ուսումնական գործընթացի ուսումնամեթոդական և նյութատեխնիկական աջակցության նկարագրությունը.
- ժամաքանակի բաշխումը ըստ դասարանների.
- թեմաները և դրանց բովանդակությունը.
- թեմաների ուսումնառության ակնկալվող արդյունքները.
- ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների գնահատումը
- ծրագրի կազմակերպումը, կազմակերպման համար անհրաժեշտ միջավայրը

