
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
«Հայրենագետ-հայագետներ» ակումբ
Արևմտյան դպրոց, 4-5-րդ դասարանի սովորողներ
Համակարգումը՝ Անի Ենգոյան
Անցկացման օրեր՝ երեքշաբթի, հինգշաբթի
Սովորողն իր ընտրությամբ բաղադրիչը շաբաթական 4 ժամ իրականացնում է մաթեմատիկոսի,
հայրենագետի, մարզիկի, բուսաբան-կենդանաբանի, պարտիզպան-այգեգործի, դիզայների,
քանդակագործի, մետաղի-քարի գեղարվեստական մշակման, թատերական, ինժեներատեխնիկական
ստեղծագործության, կինո-ֆոտո, երաժշտական (սոլֆեջիո, երաժշտական կոմպոզիցիա)
գործունեություն։
Գործունեությունը կազմակերպվում է 12-22 հոգիանոց խմբերով:
«Հայրենագետի ընտրությամբ գործունեությունը» սովորողի ընտրովի դասընթացն է, որի նպատակը ուսումնական ճամփորդությունների, ազգային տոների-ծեսերի կազմակերպման, ուսումնական նախագծերի միջոցով սովորողին հայրենաճանաչ դարձնելն է, իր, ընտանիքի, շրջակա միջավայրի, տարածաշրջանի, ազգայինի վերաբերյալ գիտելիքների յուրացումն է, շրջապատող միջավայրի վրա մարդու ներգործող դերը դիտարկելու գիտելիքի յուրացումն է, ազգային և հասարակական արժեքների, իր ժողովրդի մշակույթի, սովորությունների հանդեպ հարգանքի ձևավորումը: Հայրենագիտության դասընթացի ծրագիրն կոչված է սովորողների մոտ ձևավորել հետաքրքրասիրությունը և զարգացնել երևակայությունը, ստիպում մտածել`ո՞վ եմ ես, որտեղի՞ց եմ, որտե՞ղ եմ ապրում, ի՞նչ է ինձ շրջապատում, ինչպիսի՞նն է իմ անցյալը և ամենակարևորը՝ սկսել մտածել՝ ո՞ւր եմ գնում, ի՞նչ պետք է անեմ իմ հայրենիքի համար, իմ բնակավայրի, ինքս ինձ համար, իմ ընտանիքի համար, իմ ընկերների համար: Դասընթացն ապահովում է ուսումնական և գործնական հմտությունների, կարողությունների`հետազոտելու, զննելու, դիտարկելու, փորձարկելու ձևավորում:
խնդիրները.
- ծանոթացնել սովորողներին իրենց հայրենիքին, մշակութային արժեքներին, ծեսերին, բնությանը, էկոլոգիային և հենց տվյալ ժամանակամիջոցում արդի խնիրներին, որոնք կապ ունեն իր, իր հայրենիքի, բնակավայրի հետ(կլինի էկոլոգիական, բնապահպանական, ճարտարապետական…)
- պատկերացում տալ մեր ժողովրդի ստեղծած հոգևոր արժեքների, «Սասնա ծռեր» էպոսի, հին հայկական առասպելների, հեքիաթների, ավանդազրույցների մասին.
- ձևավորել հոգատար վերաբերմունք իր միջավայրի, իր փոքր հայրենիքի (մարզ, քաղաք, գյուղ, թաղ), մշակութային արժեքների նկատմամբ.
- սովորողների մեջ ձևավորել ու զարգացնել ճանաչելու, հաղորդակցվելու, ուսումնասիրելու, պահպանելու, պաշտպանելու կարողություններ ու հմտություններ.
- ձևավորել որոնողական աշխատանք կատարելու, աշխատանքը դիտարկելու, համակարգելու կարողություններ և խմբով աշխատելու հմտություններ.
- ծանոթացնել բնապահպանական խնդիրներին հատկապես արդի ժամանակներում
- ճանաչել նշանավոր հայ արվեստագետների, հայագետների, մշակութաբանների հին ու նոր ժամանակների
- արձագանքել երկրում տեղի ունեցող կարևոր մշակութային և պատմական, ճարտարապետական իրադարձություններին
սկզբունքները՝
- հայրենաճանաչությունը
- մշակութային արժեքները յուրացնելու և հաջորդ սերնդին փոխանցելու կարողությունների ձեռքբերումը(փաթեթների ստեղծում)
- բնապահպանությունը
Նպատակը՝ հայրենաճանաչ սովորող, հայրենիքի բնությանը, մշակույթին տեղյակ, այն փոխանցելու ունակ սովորող(տարիքային առանձնահատկությունները հաշվի առնելով), հայրենիքը մանրամասն սիրելու հնարավորություն՝ ընկերների և դասավանդողների հետ, ընտանիքի անդամների հետ: Վատ սովորություններից հրաժարում՝ հայրենի բնությանը ավելի մոտ գտնվելու և այն խնամելու կարևորության գիտակցում: Որոնող, համեմատող, վերլուծող սովորող, ով մեդագրագետ է և կարողանում է տարբեր աղբյուրներից ինֆորմացիան խմբավորել, մշակել: Ազգային արժեքները գնահատող, ինքնակրթվող և զարգացող քաղաքացի:
Реклама
Ուսումնական միջավայր
- Ուսումնական հայրենագիտական կաբինետ ( անխափան անլար ինտերնետ կապով, ընթերցասրահ, դահլիճ, սրահ, բակ, վերնատուն)
- Ուսումնական թանգարաններ
- Մեկօրա-բազմօրյա արշավների կայանատեղիներ
- Սովորողի դպրոցը, բակը, քաղաք, գյուղը
- Արատեսի դպրական կենտրոնը
- Կրթահամալիրի Խաղողի-գինու դպրոցը
- Քոլեջի արշավախմբային կայանը
- դասավանդողի, սովորողների անհատական թվային գործիք, տեսագրող, ձայնագրող, լուսանկարող թվային միջոցներ
- ուսումնական անհատական թվային միջոցներ /նոթբուք, նեթբուք, պլանշետ/, ֆոտոխցիկ, ձայնագրիչ
- անհատական համակարգչում /նոթբուք, նեթբուք, պլանշետ/ դասընթացի ծրագրով
- որոշված համակարգչային ծրագրեր, ուսումնական մեդիագրականություն
- դասավանդողի, սովորողի, դասարանի անհատական ուսումնական բլոգներ, ուսումնական բլոգում՝ համապատասխան բաժիններ
Ընտրությամբ գործունեության նպատակը՝ սովորողների մոտ հայագիտական, հայրենագիտական, ճամփորդական, հողագործական, գյուղատնտեսական հմտությունների ձեռք բերումն ու զարգացումն է:
Այս ամենի համար միջավայր է ծառայելու ինչպես կրթահամալիրը, այնպես ողջ ՀՀ-ն:
Նախագծեր՝
«Երևան»
«Իմ թաղը»
«Ազգային խոհանոց, ծեսեր»
«Երևան քաղաքի թանգարանները. նախագիծ»
«Ճարտարապետություն»
«Հայ կերպարվեստի խոշորագույն ներկայացուցիչները»
«Ազգային փոքրամասություններ»
«Հայը»