Рубрика: Ճամփորդապատում

Բացահայտենք Արատեսը մտքով, սրտով․․․․

Բառերով դժվար է նկարագրել մեր դրախտավայր  Արատեսը։ Ճամփորդում էինք մի սիրուն խմբով։ Մենք՝ սեբաստացիներս, մի սիրուն ընտանիք ենք , որտեղ սերն ու նվիրումն է թևածում…։

Մինչ Արատես հասնելը ունեցանք հայրենագիտական կանգառներ։ Եղանք ՝ Հայրավանքում, Օրբելյանների քարավանատանը։

Երեք օրերի ընթացքում ունեցանք առավոտյան մարմնամարզություն․․Վարդավառի ծես իրականացրեցինք և շտապեցինք գետում լողալու։

Միջավայրի խնամքի աշխատանքներ․․․Միջավայրի խնամքն ու պահպանումը յուրաքանչյուրիս մշտական-շարունակական աշխատանքն է։ Յուրաքանչյուր մարդ միջավայրի խնամքի աշխատանքներով պետք է զբաղվի առանց ընդհատումների, միշտ ու ամեն օր․․.և սեբաստացիները շատ լավ գիտեն այդ մասին։ 

Իսկ մեր հավես ճամբարային երեկոները ավարտում էինք խարույկի շուրջ  երգ ու պարով։

https://www.facebook.com/share/v/15fNhbZNya

Оставьте комментарий