Рубрика: 2025-2026 ուսումնական տարի

Հոկտեմբեր ամսվա  նախագծեր

  • Սովորողների բլոգների սպասարկում
  • Սովորողների անվտանգ կենսագործունեության և ընդմիջումների կազմակերպում
  • Սովորողների հաշվառում
  • Մեյլերի սպասարկում
  • Ծնողական համայնքի հետ աշխատանք

Ճամփորդություններ՝

  • Այցելություն դեպի Կոմիտասի թանգարան
Рубрика: Без рубрики

Սեպտեմբեր ամսվա հաշվետվություն

Հայրենագիտություն ՝

Ճամփորդություն ՝

Բարձունքի հաղթահարում.

Այլ աշխատանք՝

Ծնողական սեմինար-հանդիպում

Ամենօրյա սովորողների հաշվառում

Սովորողների բլոգների սպասարկում

Ընտրությամբ գործունեության խմբերի կազմում

Մարզական ակումբների կազմում

Սովորողների հաշվառում

Հեռավար սովորող ՝

  • Հեռավար  ուսուցում, 4․2 դասարանի սովորող՝ Մարիա Կարապետյան
Рубрика: Ճամփորդապատում

Բարձունքի հաղթահարում.

Մեր առաջին բարձունքը հաղթահարված է…

Վանքն ամփոփված է Թեղենիս լեռան ստորոտին՝ պարսպապատ տարածքի մեջ, հնության շունչ ունեցող դարավոր քարերով։ Վանքի կառուցման տարիները տանում են մեզ 6–7-րդ դարեր՝ իսկապես դարերի միջով անցած վկայություն հայ քրիստոնեության ու մշակույթի կենսունակության։

Վանքի գլխավոր եկեղեցին՝ Սուրբ Աստվածածինը, կանգուն է՝ զուսպ շքեղությամբ։ Քարերը՝ մոխրագույնից մինչև մեղմ վարդագույն երանգների, պատմում են ժամանակի մասին։

Սովորողների հետ խոսեցինք վանքի մասին, աղոթեցինք։

Рубрика: Без рубрики

Մասնախմբերով հավաք

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի օրացույցով նախատեսված էր մասնախմբային հավաք, որը կայացավ սեպտեմբերի 24-ին՝ Ավագ դպրոց-վարժարանում։
Հավաքին մասնակցում էին էկոլոգիայի, հայրենագիտության և աշխարհագրության դասավանդողները։

Էմանուել Ագջոյանը, ներկայացրեց օրակարգով նախատեսված բոլոր առանցքային թեմաները։ Քննարկման հիմնական թեմաներն առնչվում էին 2025–2026 ուսումնական տարվա նախագծային և հետազոտական գործունեության կազմակերպմանը։

Օրակարգի հարցեր՝

1․ Մասնախմբի սեպտեմբերի, ուսումնական առաջին շրջանի նախագծերը, մշակումները

2․ Թանգարանները․ մասնախմբի թանգարանային ճամփորդությունների օրացույց

3.2025-2026 ուսումնական տարվա հետազոտական աշխատանքներ ու նախագծեր։

Рубрика: Ճամփորդություններ

Հայրենաճանաչողական քայլարշավ դեպի Թեղենյաց վանք

Ճամփորդության վայր՝ Կոտայքի մարզ, Բուժական գյուղ՝ Թեղենյաց վանք
Ճամփորդության օր՝ սեպտեմբերի 20, ժամը՝ 09:00-16։00
Մեկնման վայր՝ Սուրբ Երրորդություն եկեղեցի, Րաֆֆու փողոց
Ժամանում՝ նույն օրը, 16։00, Սուրբ երրորդություն եկեղեցի
Ճամփորդության մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 5-րդ դասարանի սովորողներ
Ճամփորդությունը համակարգող ուսուցիչներ՝ Անի Ենգոյան, Շուշան Ալեքսանյան
Օգնականներ՝ Էլինա Սիմոնյան, Հասմիկ Սարիբեկյան

Նպատակը՝ Սեպտեմբերը նշանավորում ենք մի քանի տոներով, այս մի բարձունքը ձոնելու ենք գիտելիքի օրվան, ուսումնական տարվա մեկնարկին՝ շարունակելով և կապելով սեպտեմբերի 21-ի անկախության տոնի հետ, միասնականության ու մեկ ամբողջի գաղափարը պահելը։ Արտագնա հայրենագիտական քայլարշավը դեպի բարձունքներ։
Հաղթահարվող բարձունք՝ Թեղենիս լեռան լանջ, Թեղենիս լեռ՝ բարձրությունը -Թեղենյաց լեռնաշղթան Ծաղկունյաց  լեռնաշղթայի հվ-արլ. ճյուղավորություններից՝ է: Գտնվում է Կոտայքի մարզում: Երկարությունը 20 կմ է, առավելագույն բարձրությունը՝ 2851մ (Թեղենիս լեռ): Կան մարմարի, թերթաքարերի, հանքային ջրերի պաշարներ: Կլիման բարեխառն է, տարեկան տեղումները՝ 600-800 մմ: Լանդշաֆտը լեռնատափաստանային է, բարձրադիր գոտում՝ լեռնամարգագետնային, արևելյան լանջերին (մինչև 2300 մ) կան կաղնու, բոխու, թեղու անտառներ:

Ընթացք՝ Սովորողները կատարում են որոնողական աշխատանք՝ տպագիր և առցանց աղբյուրներից, այդ վայրը այցելած ճամփորդներից տեղեկություններ են որոնում-հավաքագրում- տեղադրում իրենց բլոգներում, ճշտում են այդ օրվա եղանակային պայմանները, որպեսզի համապատասխան հագուստ ունենա իրենց հետ:
Գյուղի վերջից արդեն սկսում է վանք տանող ճանապարհը անտառի մեջով դեպի վեր:
Քայլում ենք համաչափ, ուշադիր լինելով շնչառությանը, անվտագնության բոլոր կանոնները պահպանելով:
Վանքում ուսումնական ժամերգություն` «Մանուկների աղոթք», «Հայրապետական աղոթք», «Քրիստոս ի մեջ»
միասնական ֆլեշմոբ՝ «Ես իմ անուշ Հայաստանի» ենք կարդում և երգում

Oգտակար ընտրանի՝

Առողջագետի արկղիկ

Ճամփորդի արկղիկ

Ճամփորդի երաժշտական ուղեցույց․ Երաժշտության լաբորատորիա

Վերելքի ընթերցումների ընտրանի․ մայրենիի լաբորատորիա

Ինչպես պաշտպանվել օձերից

Ազգային խաղեր Թեղենյաց վանքին կից հարթակում

Եղանակը՝ ըստ
Ճամփորդական երթուղի՝ Երևան-Եղվարդ-Արագյուղ-Բուժական-Թեղենյաց վանք
Երթուղու երկարություն՝ 56.6 կմ, տևողությունը՝ 1ժամ 15րոպե
Վարորդ՝  
Մեքենա՝

Արշավական-ճամբարականի անհրաժեշտ պարագաները
Ուսապարկ
Օրապահիկ բրդուճներ, 1լ ջուր
Գնդակ, պարան, բատմիտոն…
Հեռադիտակ
Կողմնացույց
Անձրևապաշտպան բաճկոն
Մարզական համազգեստ, տաք հագուստ` ժակետ, արևապաշտպան գլխարկ, արևապաշտպան քսուք
Դրոշ
Նկարչական պարագաներ/գոաշ,վրձին, թուղթ/
Թվային միջոց
Ախտահանիչ միջոց, թաց և չոր անձեռոցիկներ

Այցելվող վայրեր՝
Բուժական գյուղ
Թեղենյաց վանք

Մասնակիցներ՝

  • Ալեքս Հովհաննիսյան-5․1 դաս․
  • Մարթա Արտաշեսյան- 5․1 դաս․
  • Մարիա Պետրոսյան-5․1 դաս․
  • Միքայել Պալյան-5․1 դաս․
  • Նանե Ֆահրադյան-5․1 դաս․
  • Սարո Մխիթարյան-5․1 դաս․
  • Արփի Ղազարյան-5․1 դաս․
  • Ռուբեն Ավետիսյան-5․1 դաս․
  • Սպարտակ Հայրապետյան-5․1 դաս․
  • Սամվել Տեփանոսյան-5․1 դաս․
  • Էլիզա Բաղդասարյան-5․1 դաս․
  • Ավետ Քերոբյան- 5․1 դաս․
  • Հովսեփ Ղազարյան-Մարիա Պետրոսյանի եղբայրը
  • Անուշ Յազիչյան-5․4 դաս․
  • Մարգարիտ Ղորղանյան-5․4 դաս․
  • Վիկտորիա Մելիքյան- 5․4 դաս․
  • Ալեն Ավետիկյան- 5․4 դաս․
  • Լեո Կարապետյան -5․4 դաս․
  • Անգելինա Պետրոսյան-5․4 դաս․
  • Արտուշ Մելքոնյան-5․4 դաս․
  • Իրինա Մնացականյան-5․4 դաս․
  • Արտակ Խաչատուրյան-5․4 դաս․
  • Սոֆի Ալեքսանյան- 5․4 դաս․
  • Արթուր Եսայան-5․4 դաս․
  • Լինա Խաչատրյան-5․4 դաս․
  • Արամ Եսայան-5․4 դաս․
  • Առնո Զոհրաբյան- 5․4 դաս
  • Նանե Սարգիսյան- 5․4 դաս․
  • Արև Սարգյան- 5.4 դաս.
  • Արփի Սարգսյան- 5.4 դաս

Рубрика: Без рубрики

Նոր ընդունված սովորողներ

4-րդ դաս․

  • Յանա Առուստամյան-4-3 րդ դասարան
  • Վահե Տեր-Մկրտչյան-t.m-vahe@mskh.am

5-րդ դաս․

  • Սոնա Առուսամյան-sona-a@mskh.am
  • Արա Գասպարյան-g-ara@mskh.am
  • Լիլիանա Ավետիսյան-a-liliana@mskh.am
  • Աշոտ Ղազարյան- gh-ashot@mskh.am
  • Էդվին Սարգսյան-edwin-s@mskh.am
  • Նանե Սարգսյան-nane-s@mskh.am
  • Առնո Զոհրաբյան-

6-րդ դաս․

  • Արա Սահակյան—ara@mskh.am
  • Կարեն Գրիգորյան- g-karen@mskh.am
  • Սուսաննա Հայրապետյան-h-susanna@mskh.am
  • Մանե Բաղդասարյան- b-mane@mskh.am
  • Դրո Շիրվանեան- sh-dro@mskh.am
  • Ալեքս Ղանդիլյան (հեռավար)-alex-gh@mskh.am 
Рубрика: Հայրենագիտություն․ Առաջադրանքների փաթեթ

Հայկական ազգանունների ծագումը

Ազգանուն հայերեն բառը բացատրվում է որպես ազգի անուն : Բայց ազգանվան ծագման հենց սկզբում ազգային անուններ չեն եղել , քանի որ մարդիկ ապրում էին փոքր խմբերով ,  միմյանցից առանձին , բայց բոլորն իրար լավ ճանաչում էին : Իսկ եթե ստացվում էր այնպես , որ նույն բնակավայրում ապրում էին մի քանի Արամ , կամ Անահիտ , ապա նրանց միմյանցից տարբերվում էին տարբեր կերպ , օրինակ ԳԱՌՆԻԿԻ ԹՈՌ ԱՐԱՄ, կամ գտնում էին նրանց բնութագրող հատկանիշներ ,օրինակ ԿԱՂ ՀՄԱՅԱԿ կամ ՀԱՄԵՍՏ ԱՆԱՀԻՏ:

 Քաղաքների առաջացման հետ մեկտեղ , երբ արհեստավորությունն առանձնացավ հողագործությունից , զարգացավ նաև առևտուրը և մարդիկ ստիպված էին տեղաշարժվել մի տեղանքից մյուսը : Հենց այդ ժամանակ էլ անհրաժեշտություն առաջացավ ազգանունների ստեղծման , քանի որ մարդկանց արդեն հնարավոր չէր ճանաչել ըստ նրանց բնութագրող հատկանիշների կամ այսպես կոչված ածական անունների:

 Այդ ժամանակ հիմնականում , անունների հետ մեկտեղ օգտագործվում էր այն տեղանքի անունը , որտեղ ծնվել էր տվյալ մարդը , օրինակ ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑԻ,ԳՐԻԳՈՐ ՏԱԹԵՎԱՑԻ և այլն: Անանիա, ով ծնվել է Շիրակում, կամ Գրիգոր, ով ծնվել է Տաթևում։

Կամ  մարդու անվան հետ միասին օգտագործվում էր նրա գործունեությունը կամ մասնագիտությունը, օրինակ՝ ՄԿՐՏԻՉ ՆԱՂԱՇ-  նկարիչ, զարդանկարիչ, ԳՐԻԳՈՐ ՄԱԳԻՍՏՐՈՍ վարդապետ, հոգևորական ։

Ժամանակի ընթացքում,արդեն հին և միջին դարերում,ազնվական ընտանքներն անպայման ազգանուններ ունեին-Արծրունի , Ամատունի , Մամիկոնյաններ , Ռշտունի : Հետագայում , արդեն ազգանուններին ավելացվում էին նաև տոհմանունները , անուն ազգանուններին ավելացվում էին«ազգ»,«տոհմ»,«տուն» բառերը : Օրինակ Արծրունյաց տուն,Մամիկոնյաց տոհմ, Ռշտունյաց տոհմ և այլն:

 Անցան ժամանակներ , կյանքն  էլ սկսեց փոխվել, նոր օրենքներ ըդունվեցին և արդեն ոչ իշխանական մարդիկ, քաղաքացիները ևս ազգանունների կարիք ունեին : Ստացվում էր այնպես, որ մի ազգից  մի քանի մարդ,կամ էլ սերնդե-սերունդ այնքան էին հմտանում այս կամ այն արհեստի մեջ , որ նրանց արդեն սկսում էին ազգանվանել այդ արհեստի կոչմամբ :
Օրինակ՝ Ոսկերչյան, Հացթուխյան, Քարտաշյան, Դարբինյան։

 Ազգանուններ էին տրվում նաև մարդու արտաքին հատկանիշների հիման վրա,
օրինակ՝ Ճաղատյան,Կարճիկյան և այլն:

 Հիմնականում հայկական ազգանուններն առաջանում էին տվյալ  ազգի հեղինակավոր անձի անվանը ավելացնելով -յան,-յանց,-ենց,-ունց,-ոնց,-ունի:

 Առավել տարածված են -յան վերջավորությամբ ազգանունները:
-յան վերջավորությունը -յանց,-ենց ածանցների կրճատ ձևն է.այն նշանակում է այս կամ այն տոհմին տվյալ անձի պատկանեուլթյունը:

  • Ունի վերջածանցով ազգանունները հին և միջին դարերում պատկանում էին նախարարական տների ներկայացուցիչներին-Ամատունի,Բագրատունի,Արծրունի և այլն:
  • Ենց,-ունց-ով ավարտվող ազգանունները լայն տարածում ունեյին Զանգեզուրում/ՍՅունիքումէ գտնվում/ ,օրինակ՝ Ադոնց,Բակունց և այլն:

Ազգանունների առաջացման ստուգաբանությամբ զբաղվում են լինգվիստները-լեզվաբանները :
Եվ շատ հաճախ նրանք գտնում են շատ արժեքավոր և հետաքրքիր պատմական նմուշներ և կարևոր տեղեկությւոններ: Իսկ ազգանունների մասին գիտությունը կոչվում է օնոմաստիկա:

Մարդկանց միշտ հետաքրքրում է իրեց անվան և ազգանվան նշանակությունը : Դրանք շատ բազմազան են լինում : Հաճախ զվարճալի , տարօրինակ , իսկ երբեմն նաև ուղղակի իմաստ չեն ունենում: