Ազգանուն հայերեն բառը բացատրվում է որպես ազգի անուն : Բայց ազգանվան ծագման հենց սկզբում ազգային անուններ չեն եղել , քանի որ մարդիկ ապրում էին փոքր խմբերով , միմյանցից առանձին , բայց բոլորն իրար լավ ճանաչում էին : Իսկ եթե ստացվում էր այնպես , որ նույն բնակավայրում ապրում էին մի քանի Արամ , կամ Անահիտ , ապա նրանց միմյանցից տարբերվում էին տարբեր կերպ , օրինակ ԳԱՌՆԻԿԻ ԹՈՌ ԱՐԱՄ, կամ գտնում էին նրանց բնութագրող հատկանիշներ ,օրինակ ԿԱՂ ՀՄԱՅԱԿ կամ ՀԱՄԵՍՏ ԱՆԱՀԻՏ:
Քաղաքների առաջացման հետ մեկտեղ , երբ արհեստավորությունն առանձնացավ հողագործությունից , զարգացավ նաև առևտուրը և մարդիկ ստիպված էին տեղաշարժվել մի տեղանքից մյուսը : Հենց այդ ժամանակ էլ անհրաժեշտություն առաջացավ ազգանունների ստեղծման , քանի որ մարդկանց արդեն հնարավոր չէր ճանաչել ըստ նրանց բնութագրող հատկանիշների կամ այսպես կոչված ածական անունների:
Այդ ժամանակ հիմնականում , անունների հետ մեկտեղ օգտագործվում էր այն տեղանքի անունը , որտեղ ծնվել էր տվյալ մարդը , օրինակ ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑԻ,ԳՐԻԳՈՐ ՏԱԹԵՎԱՑԻ և այլն: Անանիա, ով ծնվել է Շիրակում, կամ Գրիգոր, ով ծնվել է Տաթևում։
Կամ մարդու անվան հետ միասին օգտագործվում էր նրա գործունեությունը կամ մասնագիտությունը, օրինակ՝ ՄԿՐՏԻՉ ՆԱՂԱՇ- նկարիչ, զարդանկարիչ, ԳՐԻԳՈՐ ՄԱԳԻՍՏՐՈՍ վարդապետ, հոգևորական ։
Ժամանակի ընթացքում,արդեն հին և միջին դարերում,ազնվական ընտանքներն անպայման ազգանուններ ունեին-Արծրունի , Ամատունի , Մամիկոնյաններ , Ռշտունի : Հետագայում , արդեն ազգանուններին ավելացվում էին նաև տոհմանունները , անուն ազգանուններին ավելացվում էին«ազգ»,«տոհմ»,«տուն» բառերը : Օրինակ Արծրունյաց տուն,Մամիկոնյաց տոհմ, Ռշտունյաց տոհմ և այլն:
Անցան ժամանակներ , կյանքն էլ սկսեց փոխվել, նոր օրենքներ ըդունվեցին և արդեն ոչ իշխանական մարդիկ, քաղաքացիները ևս ազգանունների կարիք ունեին : Ստացվում էր այնպես, որ մի ազգից մի քանի մարդ,կամ էլ սերնդե-սերունդ այնքան էին հմտանում այս կամ այն արհեստի մեջ , որ նրանց արդեն սկսում էին ազգանվանել այդ արհեստի կոչմամբ :
Օրինակ՝ Ոսկերչյան, Հացթուխյան, Քարտաշյան, Դարբինյան։
Ազգանուններ էին տրվում նաև մարդու արտաքին հատկանիշների հիման վրա,
օրինակ՝ Ճաղատյան,Կարճիկյան և այլն:
Հիմնականում հայկական ազգանուններն առաջանում էին տվյալ ազգի հեղինակավոր անձի անվանը ավելացնելով -յան,-յանց,-ենց,-ունց,-ոնց,-ունի:
Առավել տարածված են -յան վերջավորությամբ ազգանունները:
-յան վերջավորությունը -յանց,-ենց ածանցների կրճատ ձևն է.այն նշանակում է այս կամ այն տոհմին տվյալ անձի պատկանեուլթյունը:
- Ունի վերջածանցով ազգանունները հին և միջին դարերում պատկանում էին նախարարական տների ներկայացուցիչներին-Ամատունի,Բագրատունի,Արծրունի և այլն:
- Ենց,-ունց-ով ավարտվող ազգանունները լայն տարածում ունեյին Զանգեզուրում/ՍՅունիքումէ գտնվում/ ,օրինակ՝ Ադոնց,Բակունց և այլն:
Ազգանունների առաջացման ստուգաբանությամբ զբաղվում են լինգվիստները-լեզվաբանները :
Եվ շատ հաճախ նրանք գտնում են շատ արժեքավոր և հետաքրքիր պատմական նմուշներ և կարևոր տեղեկությւոններ: Իսկ ազգանունների մասին գիտությունը կոչվում է օնոմաստիկա:
Մարդկանց միշտ հետաքրքրում է իրեց անվան և ազգանվան նշանակությունը : Դրանք շատ բազմազան են լինում : Հաճախ զվարճալի , տարօրինակ , իսկ երբեմն նաև ուղղակի իմաստ չեն ունենում: