

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի օրացույցով նախատեսված էր մասնախմբային հավաք, որը կայացավ սեպտեմբերի 24-ին՝ Ավագ դպրոց-վարժարանում։
Հավաքին մասնակցում էին էկոլոգիայի, հայրենագիտության և աշխարհագրության դասավանդողները։
Էմանուել Ագջոյանը, ներկայացրեց օրակարգով նախատեսված բոլոր առանցքային թեմաները։ Քննարկման հիմնական թեմաներն առնչվում էին 2025–2026 ուսումնական տարվա նախագծային և հետազոտական գործունեության կազմակերպմանը։
Օրակարգի հարցեր՝
1․ Մասնախմբի սեպտեմբերի, ուսումնական առաջին շրջանի նախագծերը, մշակումները
2․ Թանգարանները․ մասնախմբի թանգարանային ճամփորդությունների օրացույց
3.2025-2026 ուսումնական տարվա հետազոտական աշխատանքներ ու նախագծեր։