
Ճամփորդության վայր՝ Երևանի Կենտրոն վարչական շրջան, Մաշտոցի պողոտա, Մատենադարան
Օր՝ նոյեմբերի 25
Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 4.2 դասարանի սովորողներ,
Պատասխանատուներ՝ Անի Ենգոյան, Ասյա Ծատրյան
Մեկնում` նոյեմբերի 25 , ժամը 11։30`Բախշյանի այգուց
Վերադարձ՝ նոյեմբերի 25 , ժամը 15։00`Բախշյանի այգի
Երթուղի ՝ Բաբաջանյան փողոց, Բախշյանի այգի- Իսակովի Պողոտա-Գրիգոր Լուսավորիչ Փողոց-Հաղթանակի կամուրջ-Մաշտոցի Պողոտա
Նպատակը՝ Հայրենագիտության արտագնա պարապմունք: Երևան քաղաքի թանգարանները, «Ճանաչենք այցելելով» նախագծերով 4․2 դաս․ սովորողների հետ կայցելենք Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան։ Ճանաչողական այց, ամփոփում ենք «Մեսրոպ Մաշտոցը և հայ գրերի գյուտը» թեման, որը մինչև ճամփորդությունը ուսումնասիրել ենք, հետազոտել: Տեսնել ամենամեծ մագաղաթյա գիրքը և լսել որդան կարմիրի պատրաստման մասին այլ տեղեկություններ, ուսումնասիրել մագաղաթյա մատյանները, Մատենադարանում պահվող այլ ձեռագիր ու պատմական հետաքրքիր մատյաններ:
Ավարտից հետո՝ շրջում ենք Մատենադարանի այգու տարածքով, ուսումնասիրում արձանները, շենքի ճարտարապետությունը, տարածքի կարևոր քանդակներին ու արձաններին անդրադարձ է արվում միշտ։
Թափառումներ Մաշտոցի պողոտայով, կենտրոնի այգիներով, հարակից տարածքներով:
Читать далее «Հայրենագիտության արտագնա պարապմունքը Մատենադարանում»