
Ճամփորդության վայր՝ Երևանի Կենտրոն վարչական շրջան, Մաշտոցի պողոտա, Մատենադարան
Օր՝ նոյեմբերի 25
Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 4.2 դասարանի սովորողներ,
Պատասխանատուներ՝ Անի Ենգոյան, Ասյա Ծատրյան
Մեկնում` նոյեմբերի 25 , ժամը 11։30`Բախշյանի այգուց
Վերադարձ՝ նոյեմբերի 25 , ժամը 15։00`Բախշյանի այգի
Երթուղի ՝ Բաբաջանյան փողոց, Բախշյանի այգի- Իսակովի Պողոտա-Գրիգոր Լուսավորիչ Փողոց-Հաղթանակի կամուրջ-Մաշտոցի Պողոտա
Նպատակը՝ Հայրենագիտության արտագնա պարապմունք: Երևան քաղաքի թանգարանները, «Ճանաչենք այցելելով» նախագծերով 4․2 դաս․ սովորողների հետ կայցելենք Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան։ Ճանաչողական այց, ամփոփում ենք «Մեսրոպ Մաշտոցը և հայ գրերի գյուտը» թեման, որը մինչև ճամփորդությունը ուսումնասիրել ենք, հետազոտել: Տեսնել ամենամեծ մագաղաթյա գիրքը և լսել որդան կարմիրի պատրաստման մասին այլ տեղեկություններ, ուսումնասիրել մագաղաթյա մատյանները, Մատենադարանում պահվող այլ ձեռագիր ու պատմական հետաքրքիր մատյաններ:
Ավարտից հետո՝ շրջում ենք Մատենադարանի այգու տարածքով, ուսումնասիրում արձանները, շենքի ճարտարապետությունը, տարածքի կարևոր քանդակներին ու արձաններին անդրադարձ է արվում միշտ։
Թափառումներ Մաշտոցի պողոտայով, կենտրոնի այգիներով, հարակից տարածքներով:
Նախագծի ընթացքը՝
Մինչ ճամփորդության մեկնելը, սովորողները ուսումնասիրել, որոնել, տեղեկացել են Մատենադարանի, Մեսրոպ Մաշտոցի, հայ գրերի գյուտի, մագաղաթի և որդան կարմիրի մասին: Միասին քննարկել ենք թեմաները հայրենագիտության պարապմունքների ժամանակ:

Արդյունք՝ Կտեսնենք իրական մագաղաթյան մատենագրության նմուշներ, հայ մշակութային կարևոր արժեք ներկայացնող պատմական իրեր, կծանոթանանք Մատենադարանի՝ որպես եզակի կառույց, ճարտարապետությանը։ Կսովորենք թանգարաններ այցելելու մշակույթը։
Ճամփորդությունից հետո պատումների և ռադիոնյութերի տեսքով ամփոփում կունենանք սովորողների բլոգներում:
Վարորդներ՝ Գագիկ Հակոբյան
Մեքենա՝ Mercedes Sprinter 79 GH 799
Մասնակիցներ՝
- Խալաթյան Լիլի
- Աղոյան Դավիթ
- Սուքիասյան Նարի
- Քոչարյան Նարե
- Սարգսյան Անահիտ
- Տերտերյան Միքայել
- Մովսիսյան Տիգրան
- Շեկոյան Լեո
- Մուրադյան Նարեկ
- Ստեփանյան Լիա
- Բալասանյան Լիա
- Սարգսյան Լեո
- Ադոնց Մարկ
- Միքաելյան Մերի
- Հակոբյան Կարո
- Հակոբյան Էվելինա
- Մարտիրոսյան Հայկ
- Սարգսյան Եվա
- Ռափյան Անահիտ