2․1 դասարան
Автор: aniyengoyan
Երևանյան թափառումներ. Կոմիտասյան հետքերով
Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 4.4 դասարանի սովորողներ
Պատասխանատուներ՝ Անի Ենգոյան, Սոնա Սարգսյան
Մեկնում` հոկտեմբեր 9, ժամը 12։30`Բախշյանի այգուց
Վերադարձ՝ հոկտեմբեր 9, ժամը 16։30`երթուղիների կայանատեղի
Կոմիտասյան օրեր նախագիծ

Նախագծի մասնակիցներ՝ 4-րդ դասարանի սովորողներ
Նախագծի իրականացման ժամանակացույց՝ սեպտեմբերի 27-հոկտեմբերի 11
Նպատակը՝
- Սովորողներին ծանոթացնել Կոմիտասին, որպես մեծանուն հայի
- Տարածել ազգային երաժշտությունը
Խնդիրները՝
- երաժշտության միջոցով հաղորդակից դարձնել ազգային մշակույթին
- նախագծի միջոցով բացահայտել և ճանսչել Երևանում Կոմիտասի անունը կրող վայրերը
Ընթացք/Քայլեր
- Սովորողները կծանոթանան Կոմիտասի կյանքին և ստեղծագործություններին
- Կոմիտասի երաժշտության ունկնդրում
- Կոմիտասն արդի Հայաստանում՝ Երևանում Կոմիտասի անունը կրող վայրերի հետքերով
Անհատական աշխատաժամանակ
2025-2026 ուսումնական տարի
Ուսումնական առաջին շրջանСкачать
2024-2025 ուսումնական տարի
2023-2024 ուսումնական տարի
Լսում ենք Կոմիտաս
Հոկտեմբեր ամսվա նախագծեր
Հայրենագիտություն․ Հոկտեմբեր ամսվա նախագծեր

- Կոմիտասյան օրեր. նախագիծ
- Հայրենագիտական աշուն
- Բարձունքի հաղթահարում․ Արտին լեռ
- Հոկտեմբերի 12-14 Արատես
Սեպտեմբեր ամսվա հաշվետվություն

Նախագծեր ՝
- «Ես»
- Հայաստանը մեր հայրենիքն է
- Իմ ազգանվան պատմությունըծ
- Հայաստանն իմ աչքերով
Ճամփորդություններ՝
- Այց Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-4․3 դաս․
- Այց Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-4․4 դաս․
- Բարձունքի հաղթահարում. Բջնիի բերդ
Լրացուցիչ աշխատանք ՝
- Հեռավար ուսուցում, 5.3 դասարանի սովորողներ՝ Արտյոմ Գեգչօղլյան,
Մարգարիտա Սինանյան
- Դասասենյակի պատասխանատու
- Լողափի պատասխանատու
Բարձունքի հաղթահարում. Բջնիի բերդ
Մեր առաջին բարձունքը հաղթահարված է…Գեղեցիկ Բջնին, Սբ. Աստվածածին եկեղեցին և Բջնու բերդի բարձունքը մեզ էր սպասում։

Հայաստանի Հանրապետություն
Տուն և հայրենի տուն: Դու երբևէ մտածե՞լ ես այս երկուսի տարբերության մասին: Տունը կարող Է կառուցվել ամեն տեղ, նույնիսկ օտար հողի վրա: Օրինակ` շատ հայեր իրենց շքեղ տները կառուցել և կառուցում են օտար հողի վրա: Այդ տները, թեկուզև հոյակապ են, բայց երբեք հայրենի տուն չեն կարող լինել: Հայրենի տունը կառուցվում է միայն հայրենի հողի վրա` հայրենիքում: Մեր հայրենիքը Հայաստանն է: Մենք այստեղ պետք է ապրենք, սովորենք, աշխատենք, կառուցենք։
Մեր հայրենիքը շատ հին է: Այն բազում լավ ու վատ օրեր է տեսել: Տեսել է պատերազմներ, թալան ու ավեր, բայց մեր պապերն այնքան քաջ ու աշխատասեր են եղել, որ կարողացել են այն պաշտպանել ու հասցնել մեզ:
Հայոց երկիրն իր անվանումը ստացել է մեր նախահայր Հայկի անունից: Երբ քաջ հսկա Հայկը իր աղեղով և երեքթևյան նետով սպանեց բռնակալ Բելին, դրանից հետո երկիրը նրա անունով կոչվեց Հայք, այսինքն՝ Հայաստան: Իսկ մենք բոլորս Հայկ Նահաաետի սերունդներն ենք, և այս երկիրը բոլորիս հարազատ տունն է: Մենք այն ժառանգություն ենք ստացել մեր նախնիներից, որպեսզի մենք էլ մեր հերթին շենացնենք և փոխանցենք մեր որդիներին:
Այսօր մենք ունենք մի փոքր, բայց անկախ պետություն, որը կոչվում է Հայաստանի Հանրապետություն: Այն կրճատ անվանում են նաև Հայաստան: Հայաստանի մայրաքաղաքը Երևանն է, որն աշխարհի հնագույն քաղաքներից է: Այն հիմնադրել է Արգիշտի Առաջինը Քրիստոսի ծննդից առաջ 782 թվականին: Երևանն անվանում են վարդագույն քաղաք, քանի որ շենքերն այստեղ հիմնականում կառուցված են վարդագույն տուֆից: Մեր մայրաքաղաքն այսօր էլ շատ գեղեցիկ է, կառուցվել են բազմաթիվ նոր շենքեր, փողոցներ, տեղադրվել են հուշարձաններ:
Հայաստանի խոշոր քաղաքներն են Գյումրին և Վանաձորը: Մեր երկրի տարածքը այժմ կազմում է մոտ 30 հազար քառակուսի կմ, իսկ բնակչությունը ավելի քան 3 միլիոն է:
Հայաստանի Հանրապետության հարևաններն են՝ Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան և Իրանը։
Հարցեր և առաջադրանքներ
- Ի՞նչ է հայրենի տունը: 2-3 Նախադասությամբ փորձիր ներկայացնել:
- Ինչպե՞ս է առաջացել մեր երկրի անվանումը:
- Այժմ ինչպե՞ս է կոչվում մեր երկիրը, և որո՞նք են մեզ հարևան պետությունները: Քարտեզի վրա ցույց տուր Հայաստանի Հանրապետությունը և նրա հարևան պետությունները, նշիր դրանց մայրաքաղաքները:
- Ո՞րն Է Հայաստանի մայրաքաղաքը, ո՞վ Է այն հիմնադրել:
Ավանդական ուտեստները սեբաստացի ընտանիքներում
Նախագիծը ՝ սեբաստացու օրերի նախաշեմին ենք անում ուսումնասիրելու ենք հայկական խոհանոցը և դրա առանձնահատկությունները, ինչպես նաև ուսումնասիրելու ենք ծեսի և հարիսայի պատմությունը, թե ինչու՞ ենք հայերը հենց հարիսա պատրաստել:
1.Ընտրի՛ր հայկական ազգային- ավանդական խոհանոցից որևէ ուտեստ( կարող է լինել աղանդեր)։
2. Բաղադրատոմսը տեղադրիր բլոգումդ, գտի’ր այդ ուտեստի ծագումը, բացատրությունը։ Հայաստանի ո՞ր տարածաշրջանում է այն տարածված և ամեն բան, ինչ վերաբերում է այդ ուտեստին։
3. Պատրաստի’ր ընտրածդ բաղադրատոմսով ուտելիքը ընտանիքիդ անդամներից ում հետ կուզես։
4 . Նկարահանի’ր ընթացքը: Ցանկալի կլինի պատրաստես ֆիլմ։ Եթե չկարողանաս, տեղադրի’ր նկարաշար` սկիզբ, ընթացք ու ավարտ նկարագրող։
5. Պատրաստման ընթացքը նույնպես հրապարակիր բլոգումդ:
6. Հղումն ուղարկի՛ր ինձ։
Այց Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան

4․4 դաս․ սովորողների հետ այցելեցինք Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան, որտեղ գիդ ուղեկցորդի օգնությամբ ծանոթացան հայկական բազմադարյա ճարտարապետության պատմությանը վերաբերող նյութերին` միջնադարյան հարուստ ժառանգությանը, մեծն ճարտարապետ Ալ. Թամանյանի և նրա ճարտարապետական դպրոցի այլ ներկայացուցիչների, ժամանակակից հայ ճարտարապետների ստեղծագործություններին և մտահղացումներին, ինչպես նաև սփյուռքահայ ճարտարապետների գործունեության հետ։ Մասնակցեցին թանգարանի կողմից կազմակերպվող ցուցահանդեսներին։
Տպավորված և նոր գիտելիքներով լի քայլքով գնացին Վարդանյանների այգի։
Читать далее «Այց Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան»
