Рубрика: Ամառային ճամբար

Ամառային ճամբար 2024 ՝ հունիսի 24 — 28

Կարգը ծրագրի ղեկավարի բլոգում ՝ Ամառային Լողափնյա ճամբար

Ճամբարականների տեղափոխման երթուղիներ

Ճամբարականների հաշվառման մատյան

Ճամբարի ճաշացանկ

Լողավազանների սպասարկման և օգտագործման գրաֆիկ

Վայրը` Արեւմտյան դպրոց-պարտեզ

Հայաստան, Երևան, Հարավարևմտյան զանգված, Ա. Բաբաջանյան 38/1

Ջոկատավար՝ Էլինա Սիմոնյան / e.simonyan@mskh.am; 093-49-99-17 / օգնական՝ Անի Ենգոյան

Բանկային հաշվի համարը` Հ/Հ900018003203 ՀՀ ՖՆ Գործառնական վարչություն

Ճամբարը հնգօրյա է` գործում է երկուշաբթիից ուրբաթ։

Ճամբարին մասնակցությունը ուղեգրով է`

  • 5-օրյա ուղեգիր – 15․000 դրամ (վճարված գումարը հաջորդ շաբաթ չի տեղափոխվում)
  • 1-օրյա ուղեգիր – 3․500 դրամ. (վճարման կտրոնում անհրաժեշտ է նշել մասնակցության օրերի ամսաթվերը և օրերի թվով կատարել համապատասխան վճարում)

Ճամբարային օրերին անհրաժեշտ պարագաներ`

  • Ճամբարականի ուսապարկ
  • Արևային գլխարկ
  • Լողի պարագաներ՝ լողազգեստ, լողաթափ, լողի գլխարկ, լողի ակնոց
  • Ջրի շիշ`անհատական օգտագործման համար, լանչբոքս
  • Սեղանի զարգացնող խաղեր

Ճամբարային գործունեություններ`

  • Առավոտյան ընդհանուր պարապմունք
  • Լող, լողափնյա խաղեր
  • Բացօթյա ընթերցանություն, մուլտֆիլմերի, ֆիլմերի դիտում, քննարկում
  • Լեզվագործունեույթյուն
  • Շրջակա միջավայրի խնամք
    Անթափոն աղբ նախագծի իրականացում
  • Տեխնոլոգիա
  • Շախմատ
  • Պարտիզապուրակային և բարեկարգման աշխատանքներ կրթական պարտեզում
  • Տրամաբնական և ազգային_բակային խաղեր
  • Մարմնամարզություն
  • Հեծանիվ
  • Այց ուսումնական ագարակ
  • Ռոբոտաշինության դասընթաց
  • Սեղանի թենիս
  • Երաժշտական խաղեր և պարային ֆլեշմոբեր
  • Այլ։

Читать далее «Ամառային ճամբար 2024 ՝ հունիսի 24 — 28»

Рубрика: 2024-2025 ուսումնական տարվա աշխատանքային փաթեթ

Հայրենագիտություն․ 2024-2025 ուսումնական տարվա աշխատանքային փաթեթ

Դասընթացի նպատակը ուսումնական ճամփորդությունների, ազգային տոների-ծեսերի կազմակերպման, ուսումնական նախագծերի միջոցով սովորողին հայրենաճանաչ դարձնելն է, իր, ընտանիքի, շրջակա միջավայրի, տարածաշրջանի, ազգայինի վերաբերյալ գիտելիքների յուրացումն է, շրջապատող միջավայրի վրա մարդու ներգործող դերը դիտարկելու գիտելիքի յուրացումն է, ազգային և հասարակական արժեքների, իր ժողովրդի մշակույթի, սովորությունների հանդեպ հարգանքի ձևավորումը: 

Ուսուցումը կազմակերպվում է կրթահամալիրի՝ սահմանված կարգով կազմված ուսումնական օրացույցով, կրթահամալիրային, դպրոցական, խմբային, անհատական ուսումնական աշխատանքով:

Որպես հայրենագետ շատ եմ կարևորում ճամփորդությունները։ Սովորողը պետք է ճանաչի , բացահայտի , որպեսզի էլ ավելի սիրի ու գնահատի իր հայրենիքը։ Դասի ընթացքում ուսումնական նյութերի, տեսաֆիլմերի, միջոցով  բացահայտելու ենք Հայաստանի գողտրիկ անկյունները  և պարտադիր այցելելու , բացահայտելու նոր վայրեր։ Երբ նոր էի ընդունվել աշխատանքի Տիար Բլեյանը մի խոսք ասեց , որով էլ մինչ օրս առաջնորդվում եմ՝ « Սովորողին պետք  է դարձնենք հայրենաճանաչ, մարդ իր հայրենիքի սիրելով ,ճանաչելով է կրթվում» ։


Рубрика: Ճամփորդապատում

Սեր Գյումրի

Դժվար է նկարագրել թե, որքան երկար էինք սպասել այս ճամփորդությանը։ Մեր Գյումրվա մեկնարկը տրվեց Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից: Մենք՝ սեբաստացիներս, մի սիրուն ընտանիք ենք , որտեղ սերն ու նվիրումն է թևածում…։

Մինչ Գյումրի հասնելը հայրենագիտական կանգառներ ունեցնաք Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցում և Արուճի քարավանատանը։

Իհարկե սեբաստացիական ողջույներս փոխանցեցինք Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցուց։

Մանրամասները ՝ տեսանյութում

Վերջապես հասանք Գյումրի, տարածքի ուսումնասիրությունից հետո տեղավորվեցինք և անցանք գործի։ 

Նախապես որոշված նախագծով ացելեցինք նկարիչ ՝ Ջեվո եղբայրներին եղանք դարբնոցի արհեստանոցում։ Քայլեցինք, վայելեցինք հին ու նոր Գյումրին իր ողջ կոլորիտային գեղեցկությամբ։ Եղանք Վարդանանց հրապարակում, Աբովյան , Ռիժկովի, Ռուսթավելի փողոցներում, Գորկու այգում, Վառեմ-մարեմ փողոցում, արվեստանոցում, Սև բերդում․․․․․

Մենք սեբաստացիներս շատ ենք սիրում ճամփորդել, բացահայտել նոր վայրեր և իհարկե ձեռք բերել ընկերներ։ Այս անգամ իր հյուրընկալ դռներն էր բացել, Գյումրու թիվ 15 դպրոցը։ Այս դպորցը տարբերվում է մեր սիրելի կրթահամալիրից։ Սովորողները մեծ հետաքրքրությամբ շրջեցին, ծանոթացան դպրոցի և փորձեցին համեմատություն տանել մեր կիրթահամալիր հետ։ Եվ սկսեցինք մեր ազգային խաղերը։ Մեզ համար իհարկե կարևոր է ընկերությունը։

Մանրամասները ՝ տեսանյութում

Այս երեք օրերը անցան սիրո, ընկերության մեջ։ 

Рубрика: Ճամփորդապատում

Թեժառույքը հաղթահարած

Օրը տոն էր 11-րդ, 12-րդ, 13-րդ   ջոկատների համար։ Ամառային ճամբարի մեկնարկ , էն էլ հավես բարձունքի հաղթահարումով…

Առավոտյան բարձր տրամադրությամբ ընկանք ճանապարհ։ Գեղեցիկ Կոտայքի մարզի  Մեղրաձոր գյուղի Թեժառույքի բարձունքը մեզ էր սպասում։

Մանրամասները՝ Գրետա Բակունցի պատրաստած տեսաֆիլմում՝

Читать далее «Թեժառույքը հաղթահարած»

Рубрика: ՈՒսուցչի օգնական

Ուսուցչի օգնական

Ուսուցչի օգնականի գործունեությունը ՝

Օրացույց

Ուսումնական տարվա ընթացքում աշխատում ենք դասվարների օրացույցի համաձայն։

  • Տեխնոլոգիական գործունեություն

Ուսումնական աշխատանք ագարակում

Պարտիզապուրակային աշխատանք

Տեխնոլոգիական աշխատանք տեխնոլոգիայի լաբորատորիայում

Բնագիտական աշխատանքներ, փորձեր բնագիտության լաբորատորիայում

  • Անհատական աշխատանք

Հատուկ կարիքով սովորողներ

Առանձնակի շնորհներ ունեցող սովորողներ

Այլ աշխատանք

Նախագծեր

«Լողափնյա աշուն» նախագիծ

«Տեխնոլոգիական  աշխատանք» դասվարների հետ

«Ես կարողանում եմ» նախագիծ

Հեծանվավարության ստուգատես

Рубрика: Հաշվետվություն

2023-2024 ուստարվա հաշվետվությունն ըստ ամիսների

Արևմտյան դպրոց-պարտեզ 2023-2024 ուսումնական տարում աշխատել եմ հայրենագիտության դասավանդող (4 ժամ) և ուսուցչի օգնական։

Հայրենասիրությունը սկսվում է հայրենաճանաչությամբ։Մարդը , որը չի ճանաչում այլ ազգերի մշակույթը ՝ չի հասկանա և չի գնահատի իր ազգայինը։ Նա, ով չգիտի իր ժողովորդի անցյալը, ավանդույթները, դժվար թե մտահոգվի իր հայրենիքի ապագայով։ Իսկ Հայաստանը սիրելու համար պետք է ապրել, զգալ և բացահայտել։

2023-2024 ուսումնական տարվա ընթացքում իրականացրել ենք հետաքրքիր նախագծեր։ Չորս ուսումնական շրջաններում իրականցացրեցինք հավես նախագծեր, շատ ճամփորդեցինք, բարձունքներ հաղթահարեցինք։

Ճամփորդություններ  Ճամփորդապատումներ

ՀԱՅՐԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ․ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՓԱԹԵԹ

2023-2024թթ. Հայրենագիտության առարկայական ծրագիր` 4-5-րդ դասարաններ

Հայրենագիտություն 5․2 դաս․ 2023-2024

Հայրենագիտություն 5․3 դաս․ 2023-2024

Рубрика: Ճամփորդություններ

Արատեսը կանչում է…

Ճամբարը եռօրյա է

Արժեքը մեկ սովորողի համար 8000 դրամ— (ճանապարհածախս, սնունդ, հաշվարկված է ըստ մասնակիցների քանակի)

Վայր՝ Վայոց Ձորի մարզ՝ Արատեսի դպրական կենտրոն
Մեկնում — Սկիզբ՝ հուլիսի 3ժամը՝ 08։00 Մայր դպրոցի երթուղիների կայանատեղի
Վերդարձ— Ավարտ հուլիսի 5 ժամը՝ մինչև 20:00 Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ
Ճամփորդության համակարգողներ՝ Անի Ենգոյան, Սոնա Սարգսյան  Օգնական ՝ Էլինա Սիմոնյան

Մասնակիցներ՝ 5-րդ դաս.սովորողներ
Մեկնումը՝ հուլիսի 3 , ժամը 08։00 , Մայր դպրոցի երթուղիների կայանատեղի Երևան – Արտաշատ – Երասխ – Զանգակատուն – Արենի – Գետափ — Շատին – Եղեգիս – Հերմոն — Արատես երթուղով
Վերադարձը՝ հուլիսի 5 , մինչև ժամը 20:00՝ Արատես- Հերմոն – Եղեգիս – Շատին — Եղեգիսի կիրճ – Գետափ-Զանգակատուն — Ուրցաձոր- Վեդի- Արտաշատ- Երևան երթուղով- Սուրբ Երրորդություն եկեղեցի

Եղանակի տեսություն՝ mes.am-ի
Երթուղին ՝ Այստեղ

Քարտեզ-հեռավորություն-ճանապարհ— Երևանից Արատես — 153 կմ

Читать далее «Արատեսը կանչում է…»

Рубрика: Без рубрики

Մանկավարժական ճամբարի աշխատակարգ

Հունիսի 10, երկուշաբթի

  • 9։00-9։20 —Ամենօրյա կարճ քննարկումներ մանկավարժական աշխատողներով
  • 9։20-11։30 — «պայքարի ծաղիկներ» տեխնոլոգիական նախագիծ
  • 11։30-12։00 — ընդմիջում
  • 12։00-14։00 աճի բնութագրերի, ԱՈՒՊ-ների լրացում, 4-5-րդ դասարանների ամփոփում

Հունիսի 11, երեքշաբթի

  • 9։00-9։20 — Ամենօրյա կարճ քննարկումներ մանկավարժական աշխատողներով
  • 10:00-11:00- Մաթեմատիկա առարկայի գիտելիքի ստուգում
  • 11։00-12։30- ընդմիջում
  • 12։00-14։00 աճի բնութագրերի, ԱՈՒՊ-ների լրացում, 4-5-րդ դասարանների ամփոփում

Հունիսի 12, չորեքշաբթի

  • 9։00-9։20 —Ամենօրյա կարճ քննարկումներ մանկավարժական աշխատողներով
    9։20-11։30 — «պայքարի ծաղիկներ» տեխնոլոգիական նախագիծ
    11։30-12։00 — ընդմիջում
    12։00-14։00 աճի բնութագրերի, ԱՈՒՊ-ների լրացում, 4-5-րդ դասարանների ամփոփում

Читать далее «Մանկավարժական ճամբարի աշխատակարգ»

Рубрика: ՈՒսուցչի օգնական

«Լողափնյա աշուն» նախագիծ

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի տարատարիք սովորողներ
Տևողությունը՝ 30.08-30.09

Լողուսուցումը դիտարկվում է որպես մարմնակրթության բաղկացուցիչ մաս: Այն բացի լողալու հիմնական հմտություններ զարգացնելուց, մարմինը կոփելուց, հոգնածությունն ու լարվածությունը թեթևացնելուց զատ, սովորողներին օգնում է ձեռք բերել մի շարք կարևոր հմտություններ:

Լողին նախապատրաստվելը դիտարկվում է որպես ինքնուրույնության ու ինքնասպասարկման կարևոր հմտությունների ձեռք բերում, որտեղ սովորողները սովորում են պահպանել անձնական հիգիենայի կանոնները:
Լողուսուցման փուլերն են՝

  • Նախապատրաստում, որն իր մեջ ներառում է ցնցուղի ընդունումը ու նախավարժանք
  • Լողը
  • Ջրային խաղեր
  • Լողափին գտնվելն ու ինքնասպասարկումը
  • Լողափնյա խաղեր խաղալ
  • Լողափնյա ընթերցումներ իրականացնել։

Աշնան տաք օրերին սովորողները կարող են շարունակել լողալը Արևմտյան դպրոցի բացօթյա լողավազաններում, կոփվել, մարզվել:

Ամփոփում՝ ֆոտոպատում, տեսապատում։

Рубрика: Без рубрики

Հեծանվավարության ստուգատես

Վայրը՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, Արևմտյան դպրոց

Մասնակիցներ՝ 1-րդ դասարանի սովորողներ

Նպատակ՝

  • Իրականացնել հեծանվավարության պարապմունքներ, որի շնորհիվ սովորողները ձեռք կբերեն հեծանիվ վարելու հմտություն։

Խնդիրներ՝

Գործունեության նախագծում և իրականացում

Գործունեության նախապատրաստում և հմտությունների զարգացում

Աշխատանքի ընթացքը՝

Արևմտյան դպրոցի 1-ին դասարանի սովորողները կիրականացնեն հեծանվավարության ստուգատես: Ստուգատեսի ընթացքում յուրաքանչյուր երեխայի կարողությունների չափով, ըստ բարդության, առանձնացված են հեծանվային առաջադրանքներ. հեռավորություն, արագություն, արգելքների հաղթահարում, ճանապարհային նշանների կիրառում, խաղեր:

  • 10մ. հեռավորությամբ ճանապարհի անցում, արագության գրանցում
  • Առանց կանգառի՝ 2մ. երկարությամբ ճանապարհի շրջադարձ
  • Ուղիղ ճանապարհի անցում 3-4 արգելքների շրջանցմամբ