Այս անգամ համագործակցությունը եղավ 1-ին եւ 6-րդ ջոկատների հետ, որոնց միացան մեր կրտսեր ճամբարականները՝ «Արտուտիկներ» ջոկատը։ Նախ սովորող-սովորեցնող նախագծի շրջանակներում կրտսերներին ծանոթացրինք խաղի կանոններին, այնուհետ սկսեգինք՝ «Հեյ խմբեր», «Ճոպան» եւ «Մուկն ու Կատուն» խաղալը։
Ահա այսօր մեզ կրկին միավորել էր մեր «Ազգագրական փառատոնը» ։ Արևելյանի դպրեցի Ճամփորդներ ջոկատի հետ բարբառներ էինք սովորում-տարածում։ Միշտ սիրով եմ ուսումնասիրում բարբառները … Անսահման ուրախ եմ, որ բարբառները մեր կրթահամալիրում էլ առաջնային ու կարևոր դեր ունեն…
Մեր սիրելի ընկեր Արմինեն մեզ համար կարդաց հեքիաթ Նոյեմբերյանի բարբառով։
Արևելյան դպրոցի վերնատանը հյուրընկալեցին մեզ ՝ Արևմտյան դպրոցի ճամբարականներիս։ Մեր հանդիպման թեման ազգային խաղերի կազմակերպումն էր։ Սկզբում ընկերացանք, խառնվեցինք և միասին հավես խաղեր խաղացինք․․․
Վերջում հաղթեց ընկերությունը, որոշվեց առաջիկայում նորից հանդիպել և խաղալ միմյանց հետ։
Անպայման դիտեք տեսանյութը վստահ եմ Ձեզ դուր կգա․․․․
Ճամփորդության մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 13-րդ ջոկատի մասնակիցներ
Օր՝ հունվարի 18, մեկնում 11։30
Վերադարձ ՝ 13։35
Մեկնման կետ՝ Բախշյանի այգի
Նպատակը՝ Ճանաչողական այց, ծանոթացում հայկական տարազներին, արծաթյա իրերին և կտավներին։
Ընթացքը` Ազգագրական ստուգատեսի ընթացքում ճամբարականների հետ ուսումնասիրել ենք ազգային հագուստը՝ տարազը, որպեզ ազգային մշակույթի կարևորագույն բաղադրիչ, տարր։ Մինչև ճամփորդությունը կհանդիպենք «Տերյան Մշակութային տնօրենի» հետ, կխոսենք տարազի պատմության, տարրերի մասին ։
Սովորողները տեղեկություն են գտնում և ուսումնասիրում թանգարանի մասին, հետաքրքիր տեղեկություններ հավաքում համացանցից և տեղադրում բլոգում։
Առարկայական ծրագրի նախատեսված ծավալը իրականացված է:
Ուշացումներ չեմ ունեցել:
Մասնակցել եմ բոլոր առավոտյան ընդհանուր պարապմունքներին:
Մասնակցում եմ բոլոր ուրբաթ համերգներին, բացակայություններ չեմ ունեցել:
Ուսումնական ժամերգություններին մասնակցում եմ եռօրյա ճամփորդությունների և մանկավարժական ճամբարի ժամանակ:
Դասի ընթացքում միշտ կիրառում եմ թվային միջոցներ և առարկայի պահանջներին համապատասխանող ծրագրեր:
Բլոգս համապատասխանում է բլոգի պահանջներին
Սովորողների բլոգները յուրաքանչյուր շաբաթ պարբերաբար ստուգում եմ:
Յուրաքանչյուր դասարանի համար ստեղծել եմ էջեր, որտեղ տեղադրում եմ համապատասխան ուսումնական նյութեր և նախագծեր:
Սեպտեմբերից աշխատել եմ 5-րդ դասարանցիների հետ: Շատ հետաքրիր, գունեղ, սիրուն շրջան ունեցանք: Այս շրջանում շատ հետաքրքիր նախագծեր ենք իրականացրել: Սեպտեմբերը սկսեցինք Իմ Ամառային հանգիստը, Ծագումով որտեղի՞ց ես նախագծերը։ Տպավորիչ էր տեսնել սովորողների ոգևորությունը, թե ինչպես է սովորող զբաղվում հետազոտական աշխատանքով։ Պարզում է՝ որտեղի՞ց են իր արմատները, ազգանվան մասին հետաքրքիր պատմություն և ստուգաբանությունն է իմանում: