Օրը սկսեցինք միասնական չարենցյան ընթերցումներով , շարունակեցինք <Կարդում ու նվիրում ենք Չարենց> երևանյան քայլք-ֆլեշմոբով և ամփոփեցինք Թամանյանի ճարատարապետության թանգարան-ինստիտուտում կազմակերպված համերգով։
Գիտե՞ք արդյոք` ինչու է Ծիր Կաթինը կոչվում Հարդագողի ճանապարհ։ Իսկ ի՞նչ գիտեք Վահագնի մասին. ինչո՞ւ են նրան անվանում Վիշապաքաղ։Վահագնը հեթանոս հայերի ամենասիրելի աստվածներից մեկն էր։ Ժողովուրդը նրան Վիշապաքաղ էր անվանում։ Նրա մասին երգը ներկայացնելով` Խորենացին գրում է. «Մենք մեր ականջով լսեցինք, թե ինչպես այս ոմանք երգում էին փանդիռներով»(Փանդիռ – լարային նվագարան)։ Շնորհիվ Պատմահոր մեզ է հասել Վահագնի մասին պատմող զրույցը։ Այդ զրույցից իմանում ենք, որ Վահագնը վառվռուն ու արեգակնափայլ աչքերով, հրեղեն մազերով, բոցավառ մորուքով խարտյաշ պատանի էր։
Երկնում էր երկինքը, երկնում էր երկիրը, Երկնում էր և ծիրանի ծովը. Երկունքն էր բռնել ծովում նաև կարմիր եղեգնիկին.
Եղեգան փողից ծուխ էր ելնում, Եղեգան փողից բոց էր ելնում, Եվ բոցից դուրս էր վազում մի խարտյաշ պատանեկիկ.
Նա հուր մազեր ուներ, Ուներ բոցեղեն մորուք, Եվ աչքերն էին արեգակներ1։/ անգիր պետք չի, միայն ընթերցեք լավ/
Հնում մարդիկ պաշտում էին բազմաթիվ աստվածների և դրանցից ամեն մեկին մարմնավորել էին որպես բնության մի երևույթի։ Ահա Վահագնը հին հայերի համար մարմնավորում էր ամպրոպն ու կայծակը։ Նա նաև քաջության, հերոսության ու ռազմի աստվածն էր։ Ասում են, որ հայոց թագավորները նրանից քաջություն և ուժ էին խնդրում և դիմում նրան պատերազմներից առաջ։ Վահագնի մասին մի ավանդություն է ներկայացնում 7-րդ դարի հեղինակ Անանիա Շիրակացին։ Պատմում են, թե մի ցուրտ ձմեռային գիշեր Վահագնը ասորիների Բարշամ թագավորից հարդ է գողանում Հայոց երկրի անասուններիի կերակրելու համար։Հարդը տանելիս դրա մի մասը թափվում է՝ առաջացնելով սպիտակ հետք «Հարդագողի ճանապարհ»։ Այստեղից էլ հայերի մեջ ընդունված է Ծիր Կաթինն անվանել Հարդագողի ճանապարհ։ Հին հունական դիցաբանու թյան մեջ Ծիր Կաթինի ծագումը կապում են Հերակլեսի անվան հետ։
Պատասխանել հարցերը ՝
Ո՞վ էր Վահագնը։Ի՞նչ գիտեք նրա մասին և որտեղի՞ց։ Այլ տեղեկություններ հավաքիր Վահագն Վիշապաքաղի մասին։
Արևմտյան դպրոցի կինո -ֆոտո ընտրության սովորողների հետ հավես գարնանային զբոսանք ունեցանք։ Մեր քայլքը սկսեցինք Կարապի լճից, լուսանկարելով հասանք Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենք։ Ես նույնպես փորձեցի սովորողների նման գեղեցիկ լուսանկարել։
Մայրիկատոնը մեր սիրելի տոներից է։ Ամբողջ մարտ ամիսը ուրախ տրամադրությամբ մայրիկների համար հաճելի անակնկալներ ենք պատրաստում։ Նկարում ենք մայրիկների դիմանկարները, գրում ենք պատումներ նրանց մասին, բացիկներ-մեդիաբացիկներ ենք պատրաստում…
Այսօր էլ ահա մարտի 8-ին ընդառաջ պատրաստեցինք գեղեցիկ կրծքազարդեր։ Սովորողները մեծ խանդավառությամբ կրծքազարդերը բացիկների հետ տարան տուն՝ մայրիկներին նվիրելու…
երեք օր միասին կենցաղավարելու դժվարությունների հաղթահարում՝ միասին պատրաստում ենք ուտելիքը, ինքնասպասարկում
մարզական վիճակի բարելավում քայլարշավների և արշավների միջոցով
մասնակիցների նպատակների, սպասելիքների քննարկում
Ճամբարի ուղղությունները
բնապահպանական
հայրենագիտական
մարզական
ազգագրական՝ երգ, պար, խաղեր
ընթերցողական
տեխնոլոգիական
պլեներային
Անաղբ, անթափոն կենցաղի նկարագրություն Արատեսում ըեղադրված են համապատասխան տարաներ, որոնք պիտակավորված են՝ պլաստիկ, այրվող, չտեսակավորվող պիտակներով: Եռօրյա ճամբարի թիվ առաջին նպատակը և խնդիրը Արատեսը աղբից ազատելն է: Ճամբարականների հետ հենց առաջին օրը ծանոթանում և քննարկում ենք, թե ինչը որտեղ պետք է գցվի: Սա մեր կենցաղն է, մեր առօրյան: Համապատասխան տարաներում տեղադրում ենք աղբի տոպրակներ, որպեսզի հեշտ լինի Երևան տեղափոխելը: Երևանում տոպրակները կգցենք Բաբաջանյան փողոցի վրա, դպրոցի հարևանությամբ գտնվող համապատասխան տարաների մեջ՝ այրվող, պլաստիկ: Սննդի մնացորդը, բացառությամբ շների և կատուների բաժինը, կփորենք փոս և կլցնենք մեջը՝ հաջորդ տարվա սածիլների և ցանքսի համար որպես հումուս: Չտեսակավորվող աղբը աղբի մեքենան Արատեսից հեռացնում է:
Անթափոն կենցաղի պատասխանատու՝ յուրաքանչյուր ճամբարական, դասավանդող ՝ Սոնա Սարգսյան։
Արդյունքը ` սովորողների և դասավանդողների հաշվետու նյութեր` հրապարակված բլոգներում, ենթակայքում
Նախապատրաստական աշխատանք.հրապարակվում է սովորողի բլոգում