Ճամբարային հավես օրերը շարունակվում են։ Այս շաբաթ շատ հագեցած,ակտիվ և ուրախ անցավ։Մեր«Ուսումնական ձմեռ» նախագիծն ամփոփելուց հետո անցանք ճամբարային գործունեությանը։
Ազգագրական փառատոնի շրջանակում սկսեցինք մի նոր նախագիծ։ Ուսումնասիրում ենք ազգային հագուստը՝ տարազը, որպեզ ազգային մշակույթի կարևորագույն բաղադրիչ, տարր։1-ին և 2րդ ջոկատների հետ սկսեցինք թեմատիկ նյութերի հավաքագրումը։ Եվ ոգևորությունը և հետաքրքրությունը այնքան մեծ էր, որ Quizziz ծրագրով ստեղծեցինք խաղ։
Առաջարկում ենք դուք էլ փորձեք խաղալ ՝ Ազգային տարազ։
2-րդ ջոկատի ճամբարականների հանդիպումը շատ տպավորիչ և հետաքրքիր էր՝ Quizziz ուսումնական խաղը ոգևորել է ճամբարականներին։ Ճամբարականների հետ սկսել ենք ուսումնասիրել Ազգային տարազը և միտք առաջացավ ստեղծել խաղ։ Զրուցեցինք, քննարկեցինք հարցերը և անցանք գործի։
Ավագներից Ռազմիկը իր ընկերների հետ պատրաստակամորեն և սիրով սկսեցին խաղի ստեղծումը,այնուհետև ջոկատի մյուս անդամները օգնեցին։ Խաղը ստեղծեցինք ներառելով այդ պահին հենց որոշված և հնչեցված հարցերը։ Իսկ վերջում էլ խաղացինք խաղը։
Անչափ ուրախացնում է, թե ինչպիսի սիրով են մեր տարատարիք սովորողները իրար սովորեցնում, հարցերը միասին քննարկում և լուծում ստանում։ Նրանցից յուրաքանչյուրն էլ պատրաստ է միշտ օգնել, աջակցել․․․Ամենակարևոր հատկանիշներից մեկն է, որ ունի յուրաքանչյուր սեբաստացի։
Շնորհակալություն մեր սիրելի Ռազմիկին, Մանեին և Արամին։
Շատ բովանդակալից և հագեցած օր ունեցանք։
Առաջարկում ենք դուք էլ փորձեք խաղալ ՝ Ազգային տարազ։
Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 12 և13-րդ ջոկատներ, երկարացված օրվա ճամաբարականներ
Նպատակը
ազգային մշակույթի ճանաչում, յուրացում, փոխանցում, տարածում
Խնդիրներ
փառատոնի մասնակցության համապատասխան ուղղության ընտրություն, թեմատիկ ուսումնական նյութերի ուսումնասիրություն, հետազոտություն, հավաքագրում, ներկայացում
«Բլեյան» կրթական ցանցով՝ ազգային փառատոնի հիմքով, կրթամշակութային բաց, լայն, տեսանելի, շոշափելի մշակութային երկխոսության, կամուրջների, կապերի ստեղծում, տարածում
կրթահամալիրի ուսումնական օրացույցից ելնելով` գործուն, երկարաժամկետ, շուրջտարյա, համագործակցային, միջառարկայական, ուսումնական, հեղինակային նախագծերի իրականացում
Հավանաբար, Ձեզ կհետաքրքրի, թե ինչ է նշանակում <<Տարազ>> բառը։ Դե, ըստ հայկական բառարանի, տարազը շատ իմաստ ունի։ Այդ բազմաթիվ իմաստների թվում են ձևավորել, ձևել, ապրանքանիշ, նորաձևություն, ճանապարհ, ձև, տեսք, կոստյում, համազգեստ, զգեստ իմաստները։
Բազմաթիվ գործոններից կախված՝ տարազի տեսքը դարերի ընթացքում աստիճանաբար փոխվել է։ Նրանց թվում հյուսվածքների, գունավոր մետաղների, ոսկերչական իրերի առկայությունը, ասեղնագործության հմտությունները, կլիմայական պայմանները և գործառույթները։
Տարազի պատմությունը
Իհարկե, իսկզբանե մարդիկ հագնում էին շատ պարզ, ֆունկցիոնալ հագուստ պարզապես չմրսելու և գոյատևելու համար։ Աստիճանաբար, առաջացան նոր գործվածքներ, ներկանյութեր և ճարմանդներ։ Արդյունքում հագուստը ձեռք բերեց ոչ միայն ֆունկցիոնալ, այլև գեղագիտական արժեք։ Հայկական հագուստի մեջ օգտագործվող առաջին հիմնական նյութը բուրդն ու բամբակն էին։ Նախքան սեփական մետաքսե արտադրություն ունենալը, հայերը Չինաստանից մետաքս էին ներմուծում։ Մետաքսե գործվածքները դարձել են հարստության խորհրդանիշ։
Տարազի գույները
Գույներն օգտագործվել են ներկելու համար։ Հայկական տարազում օգտագործվող գույները սկսել են հատուկ նշանակություն ձեռք բերել։ XIV դարի հայ փիլիսոփա Գրիգոր Տաթևացին բացատրել է տարազի հիմնական տարրերը։ Սևը հողի գույնն է, սպիտակը՝ ջրի, կարմիր՝ օդի, դեղինը՝ կրակի։ Ավելի ուշ մանուշակագույնը դարձավ իմաստության խորհրդանիշը, կարմիրը՝ քաջության, կապույտը՝ երկնային արդարության, իսկ սպիտակը՝ խոհեմության խորհրդանիշը։
արազ կրող մարդու մասին շատ բան կարելի էր ասել։ Կարելի էր, օրինակ, ըստ տարազի գույնի որոշել նրա ամուսնական կարգավիճակը։
Տարազը նաեւ արտահայտել է այդ մարդու կենսակերպը։ Դա ցույց է տվել նրանց հարստության չափը և երեխաների թիվը։ Կանանց հագուստն ուներ դեկորատիվ ասեղնագործ նախշեր։ Եթե կինը հարուստ էր, ապա նրա հագուստը զարդարված էր ոսկե և արծաթե թելերով։ Կնոջ գոգնոցին, հնարավոր էր, պատկերված լիներ Կենաց ծառ։
Տարազի աքսեսուարները
Տարազը զարդարված էր թանկարժեք զարդարանքներով, որոնք փոխանցվել են սերնդեսերունդ։ Հագուստը նույնպես զարդարված է արծաթե վզնոցներով և ապարանջաններով։ Կոստյումի վերջին տարրը գլխարկն էր։ Ամուսնացած կինը ավելի բարդ <<Աշտարակ>> (գլխարկի բարձրությունը) ուներ, որը փակում էր նրա ճակատի կեսը։ Այս աշտարակի վրա պետք է երկրաչափական նախշերով ժապավեններ լինեին։ Կանանց ճակատին կապում էին արծաթե կամ ոսկե մետաղադրամներով զարդարված ժապավեն։ Իսկ գլխարկը գլխին պահվել է սպիտակ գլխաշորով։
Կանայք փոխել են վերին հագուստը՝ եղանակից և ջերմաստիճանից կախված։ Էլեգանտ բաճկոններն ու խալաթները պաշտպանում էին ցրտից։
Տղամարդկանց տարազ
Տղամարդկանց հագուստը նույնպես կոչվում էր տարազ։ Հագուստը հիմնականում պատրաստված էր բամբակից, մետաքսից կամ բրդից։ Տղամարդկանց վերնաշապիկը երկարաթև էր՝ ասեղնագործած մանյակով զարդարված։ Վերնաշապինների վրայից նրանք հագնում էին խալաթանման բաճկոն և առանց ճարմանդների վերարկու։ Շալվարները սովորաբար շատ ազատ և հարմարավետ էին։ Տղամարդկանց գոտին խորհրդանշական էր։ Արծաթե գոտին համարվում էր նրա հասունության խորհրդանիշ, իսկ ոսկե գոտին՝ հարստություն։
Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 4-րդ դասարանի սովորողներ, Արևելյան դպրոց-ի 4 դասարանի սովորողներ
Վայրը՝ Արևելյան դպրոց
Նպատակը՝
համագործակցելու կարողության ձևավորում
ազգային մշակույթի ճանաչում, յուրացում, փոխանցում, տարածում
ընկերական հարաբերությունների ստեղծում
Ազգային խաղերի ընտրանի
Աղջիկփախցնոցի
Երեխաները զույգերով իրար ետևից կանգնում են` զույգերի ձեռքերն վերև պահած` ափերն իրար մեջ: Նրանցից մեկը, ով զույգ չունի, գալիս է առաջ ու, նրանց արանքով անցնելով, բռնում է որևէ մեկի ձեռքից, երկուսով գնում են, կանգնում վերջում, իսկ այն մասնակիցը, ում զույգին տանում են, գալիս է առաջ ու կատարում նույն գործողությունը:
Աչքկապուկ
7-20 խաղացողներ իրենցից մեկի աչքերը կապում են և շրջապատելով սկսում կսմթել: Կապվածը ձգտում էր նրանցից մեկին բռնել և իր դերը նրա հետ փոխել: