Автор: aniyengoyan
Մարզական խաղեր
Միջդասարանական խաղ-մրցույթ
Նախագծի մասնակիցներ՝ 3-րդ և 4- 5-րդ դասարանների երկարացված օրվա ճամբարականներ
Ժամկետը՝ Նոյեմբեր
Նպատակը և խնդիրները՝
- Նպաստել համագործակցային, խմբային կարողությունների զարգացմանը
- Բացահայտել նոր մարզական խաղեր:
Անհրաժեշտ պարագաները՝
- Գնդակներ
- Օղակներ
- Բուլավաներ
Ընթացքը՝
- Մարզական խաղերը մեծ հետաքրքրություն են առաջացնում սովորողների մոտ: Մարզական խաղերը նպաստում են սովորողների ֆիզիկական ակտիվության և ճկունության զարգացմանը, խաղերի շնորհիվ նրանց օրը դառնում է հետաքրքիր և հագեցած: Խաղերը ընտրվում են հաշվի առնելով սովորողների տարիքը և մարզական հետաքրքրությունները:
Մարզական խաղերի նկարագրություն՝
- Սովորողները բաժանվում են երկու խմբի, որից հետո յուրաքանչյուր խմբին հատկացվում են մի քանի օղակներ: Յուրաքանչյուր խմբում սովորողներից մի քանիսը բռնում են օղակները, իսկ մնացած մասնակիցները ըստ հերթականության անցնում են օղակների միջով ՝ առանց դիպչելու: Կհաղթի այն խումբը, ով առաջինը կհասնի պատին:
- Սովորողները բաժանվում են երկու խմբի, որից հետո ներկայացնում ենք խաղի կանոնները: Այնուհետև սովորողները պետք է իրենց առջև շարված օղակների միջով ցատկելով հասնեն և դիպչեն վերջում դրված բուլավաներին: Կհաղթի այն խումբը, ով առաջինը կհասնի բուլավային և կպահպանի խաղի կանոնները:
- Առաջին խաղացողը 4-անիվանի հեծանիվով՝ չկպնելով շրջանցում է արգելքները, հասնում է նշված եզրագծին, թողնում է հեծանիվը և վազքով վերադառնում: Մյուս մասնակիցը վազքով գնում է՝ հեծանիվով ետ վերադառնում: Նույնը կրկնում են շարքում կանգնած բոլոր մասնակիցները:
- Մարզական խաղերի նկարագրություն՝ Երկու խմբեր մրցում են իրար դեմ: Յուրաքանչյուր խմբին մեկական օղակ և գնդակ է հատկացվում: Օղակի մեջ պետք է մտնեն երեք հոգով, որի մեջտեղում կանգնած խաղացողը գնդակը վարելով պետք է զիգզագաձև շրջանցի բուլավաները մինչև պատը, իսկ վերադառնալիս երեքով գնդակը պետք է պահեն՝ առանց ձեռքերի օգնության: Հասնելով շարքին՝ արագ պետք է օղակը և գնդակը փոխանցել հաջորդ եռյակին:
Կավագործության սեմինար
Երկարացված օրվա կազմակերպիչների սեմինարը նորից քանդակի դպրոցում էր։ Մենք շարունակեցինք մեր կախազարդի պատրաստումը։ Ստվարաթղթով հարթեցրեցինք և կավի համար նախատեսված ներկերով գունավորեցինք։
Ճամփորդություն դեպի Արագածոտնի մարզ

Մենք շատ ենք սիրում ճամփորդել։ Այս անգամ ճամփորդեցինք դեպի Արագածոտնի մարզ։ Մեր ճամփորդական առաջին կանգառը եղավ Հովահննավանքը։ Եկեղեցում հանդիպեցինք դպիր Օհանին, ով մեզ պատմեց եկեղեցու պատմության մասին և տվեց շատ հետաքրքիր տեղեկություններ, որոնց մասին մենք չգիտեինք։ Ուշագրավ էր, որ եկեղեցու պատերի միջով գաղտնի ճանապարհ կար դեպի ձոր իջնող։
Հաջորդիվ եղանք Ուշի Սուրբ Սարգիս եկեղեցում։ Վանքը երկրաշարժից ավերվել է։ Այսօր վանքին կից փոքրիկ բազիլիկ եկեղեցին է միայն կանգուն, իսկ մյուս հատվածները խոնարհված են։
Երրորդ կանագառը եղանք Սաղմոսավանքում։ Սաղմոսավանքի բակում իրականացրեցինք բացօթյա ընթերցանություն, ազգային խաղեր։
Մայիսի 10-14-ի աշխատաժամանակ
Երկուշաբթի
13:35 -14։20 Անավարտ աշխատանքների կատարում
14։20-14։35 Ճաշ
14։35 -16։10 Բակային խաղեր
16։10 — 16։30 Դասասենյակի մաքրում և օդափոխում
16։30-17։00 Տուն ճանապարհում
Երեքշաբթի
13:35 — 14։20 Անավարտ աշխատանքների կատարում
14։20-14։35 Ճաշ
14։35 -16։10Ռադիոնյութի պատրաստում
16։10 — 16։30 Դասասենյակի մաքրում և օդափոխում
16։30-17։00 Տուն ճանապարհում
Ձիավարություն
Ճամբարականները շատ են սիրում ձիավարել և ամեն անգամ անհամբեր սպասում են թե հաջորդ անգամ նորից, երբ են գալու մեր սիրելի Ագարակ։
Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցում
Այս անգմա եղանք քանդակի դպրոցում։ Ընկեր Ալիսը ներկայացրեց կավով աշխատելու նրբությունները։
Պատրաստեցինք գեղեցիկ կախազարդ։




Մայիսի 3-7-ի աշխատաժամանակ
Երկուշաբթի
13:35 -14։20 Անավարտ աշխատանքների կատարում
14։20-14։35 Ճաշ
14։35 -16։10 Բակային խաղեր
16։10 — 16։30 Դասասենյակի մաքրում և օդափոխում
16։30-17։00 Տուն ճանապարհում
Երեքշաբթի
13:35 — 15։00- Ճամփորդություն դեպի Ուշի
16։10 — 16։30 Դասասենյակի մաքրում և օդափոխում
16։30-17։00 Տուն ճանապարհում
Ճամփորդություն դեպի Ուշի

Ամսաթիվ՝ 04.05.2021
Դասարան՝ 2․2
Սովորողների թիվ՝ 19
Պատասխանատու՝ Քրիստինե Հովսեփյան
Օգնական՝ Անի Ենգոյան
Մեկնում՝ 09:30, Արևմտյան դպրոց-պարտեզից
Ժամանում՝ 16:00, Արևմտյան դպրոց-պարտեզ
Երթուղի՝ Երևան-Օհանավան-Ուշի-Սաղմոսավանք
Հեռավորություն՝ 32,6 կմ, 40 րոպե
Երգացանկ՝ «Առավոտ լուսո», «Հայր մեր», «Կոտ ու կես»
Կանգառներ՝
Առաջին կանգառ՝ Օհանավան՝ Հովհաննավանք
Երկրորդ կանգառ՝ Ուշի՝ Սուրբ Սարգիս վանք
Երրորդ կանգառ՝ Սաղմոսավան՝ Սաղմոսավանք:(Բացօթյա ընթերցանություն, ազգային խաղերի կազմակերպում Սաղմոսավանքի բակում)
Նպատակը և խնդիրները՝
Ճամփորդությունների ընթացքում սովորողը ձեռք է բերում մի շարք հմտություններ՝ անկաշկանդ հաղորդակցվելու կարողություն, արագ կողմնորոշվելու, ինչպես նաև գործնականում ձեռք բերած կարողություններն ու հմտությունները գիտելիքները կիրառելու (հաշվել, չափել, ) հնարավորություն:
- Ճանաչողական
- Բարձունքի հաղթահարում
- Ձևավորել և զարգացնել ճամփորդությանը նախապատրաստվելու կարողություններ
- Ձևավորել և զարգացնել տեսածի մասին պատմելու, տեսածը ներկայացնելու (ճանապարհը նկարագրելու, ճամփորդության մասին սեփական վերաբերմունքն արտահայտելու) կարողություններ
- Ձևավորել և զարգացնել շրջակա միջավայրը դիտելու, ուսումնասիրելու, գեղեցիկը նկատելու մշակույթ
- Ձևավորել և զարգացնել քայլարշավի, արգելքներ հաղթահարելու հմտություններ
- Ձևավորել ընկերային պատասխանատվություն․ իրար օգնելու, միասին քայելու կարողություններ
- Միջավայրի խնամք
Նախապատրաստական փուլ
Տեղեկությունների հավաքում
.Ճամփորդության կանոններ- երթևեկելու կանոններ
.Ի՞նչ պետք է ունենա ճամփորդն իր ուսապարկում
.Միասին քայելու, խաղալու կանոնների մշակում
- ճամփորդական ուսապարկի իրերի ցանկի կազմում, պայուսակի պատրաստություն
- Զրույց շրջակա միջավայրի, բուսականության, խնամքի մասին
- Հանրօգուտ աշխատանքների թվարկում, անելիքներ
- Կազմում ենք խնդիրներ
Սովորողի ճամփորդական ուսապարկում անհրաժեշտ իրեր՝
- ախտահանիչ միջոց
- դիմակ
- գլխարկ
- անձրևապաշտպան հագուստ
- տաք հագուստ
- հեռադիտակ
- խոշորացույց
- ջուր
- բրդուճներ
- անձեռոցիկ
- միանգամյա օգտագործման ձեռնոց, աղբի պարկ
Ամփոփում
- Տեսանյութ, ռադիոլուր
Խորհրդատու՝ Սոնա Փափազյան
Մասնակիցներ՝
1. Գրիգորյան Հայկ
2. Հարությաւնյան Ալեքս
3. Հովհաննիսյան Ալիս- Նազենի
4. Խաչատրյան Արեգ
5. Գալստյան Ադրիանա
6. Գալստյան Արմեն
7. Գասպարյան Արայիկ
8. Ավետիսյան Արմեն
9. Պապայան Էմիլիա
10. Թադևոսյան Գագիկ
11. Կարապետյան Ալբերտ
12. Սիմոնյան Ալեն
13. Գաբրիելյան Արամ
14. Յուզբաշյան Արև
15. Դանիելյան Ռաֆայել
16. Ազարումյան Հրանտ
17. Մկրտչյան Միքայել
18. Դաշյան Էլինա
19. Գյուլնազարյան Դավիթ
Ապրիլ ամսվա հաշվետվություն
Ապրիլի 26–ից մայիսի 2–ի աշխատաժամանակ

Երկուշաբթի
13:35 -14։20 Անավարտ աշխատանքների կատարում
14։20-14։35 Ճաշ
14։35 -16։10 Բակային խաղեր
16։10 — 16։30 Դասասենյակի մաքրում և օդափոխում
16։30-17։00 Տուն ճանապարհում
Երեքշաբթի
13:35 -14։20 Ազգային խաղեր
14։20-14։35 Ճաշ
14։35 -16։10 Անավարտ աշխատանքների կատարում
16։10 — 16։30 Դասասենյակի մաքրում և օդափոխում
16։30-17։00 Տուն ճանապարհում
Ապրիլի 19-ից -23-ի աշխատակարգ

Երկուշաբթի
13:35 -14։20 Ռոդարիական խառնաշփոթ
14։20-14։35 Ճաշ
14։35 -16։10 Բակային խաղեր
16։10 — 16։30 Դասասենյակի մաքրում և օդափոխում
16։30-17։00 Տուն ճանապարհում
Երեքշաբթի
13:35 -14։20 Ազգային խաղեր
14։20-14։35 Ճաշ
14։35- 16։10 Թարս պատմություններ ռադիոնյութ
16։10 — 16։30 Միջավայրի խնամք, բույսերի խնամք, դասասենյակի մաքրում և օդափոխում
16։30-17։00 Տուն ճանապարհում
















