Դոկտոր Ֆրեյդն արդեն ծեր էր, երբ նրան այսպիսի հարց տվեցին.
-Կյանքում ի՞նչն է պետք լավ անել: Եվ ընդհանրապես՝ ի՞նչ է պետք անել ֆիզիկապես և հոգեպես առողջ լինելու համար:
-Lieben und arbeiten,- կտրուկ, ծերունավարի պատասխանեց Ֆրեյդը:
Իհարկե, բոլորն ակնկալում էին, որ դոկտորը լուրջ փաստարկներ կներկայացնի հոգեվերլուծության կարևորության, անգիտակցականի մեջ խորանալու մասին, կսովորեցնի վերլուծել սեփական թաքնված էրոտիկ ցանկությունները և խորհուրդ կտա ուսումնասիրել ենթագիտակցությունը:
Իսկ նա պարզապես պատասխանեց. «Սիրել և աշխատել»: Եվ վերջ: Եթե սիրես և աշխատես լավ, ապա ստիպված չես լինի բուժվել հոգեվերլուծողի մոտ կամ այցելել հոգեբույժի: Որովհետև սիրել և աշխատել լավ՝ կարող է միայն մտավոր և հոգեպես առողջ մարդը: Եվ դա թույլ կտա նրան առողջ մնալ:
🔻Առանց պարտադրանքի ազատ աշխատանքը, որը համապատասխանում է մեր ընդունակություններին և հնարավորություն է տալիս լավ վաստակել՝ առողջության և երկարակեցության գրավականն է:
🔻Ուրիշին անձնուրացորեն սիրելու կարողությունն առանց վայրի խանդի և առանց պահանջներ ներկայացնելու՝ նույնպես հոգեկան առողջության գրավական է:
Եթե մարդը լավ է կատարում իր աշխատանքը և բավարարվածություն է ունենում արդյունքներից և, եթե նա ամբողջ սրտով սիրում է ինչ-որ մեկին՝ նրա մոտ ամեն ինչ կարգին կլինի:
Սրանք երջանկության հիմնական բաղադրիչներն են, որոնց մասին մենք գուցե թե տեղյակ էլ չենք: Բայց այն կա: Երջանկությունն ինքդ քո և աշխարհի հետ ներդաշնակ ապրելու մեջ է: Մնացած ամեն ինչ չի կարող վնասել և ոչնչացնել, քանի դեռ մենք ի վիճակի ենք «Lieben und arbeiten», ասել է թե՝ սիրել և աշխատել լավ:
Բայց սա հեշտ տրվող հմտություն չէ, պահանջում է դժվարին ուղի, լրացուցիչ ջանքեր: Ոչ ոք չի գա և մեզ երջանիկ չի դարձնի. միայն մենք ինքներս կարող ենք դրան հասնել: Եթե սովորենք սիրել և աշխատել լավ, ասել է թե ճիշտ՝ ամեն օր ջանք գործադրելով և ինքերս մեզ վրա աշխատելով…
Վերլուծություն
Ֆրեյդը հեշտորեն ցույց է տալիս երջանիկ լինելու ճանապարհը,ասելով, որ սիրելով և լավ աշխատելով մարդը և՛ ֆիզիկապես և՛ հոգեպես առողջ է լինում։Սակայն այդ ճանապարհը, երբեմն շատ դժվարին է լինում։Մարդը շատ ժամանակ կախված միջավայրից կամ որևէ այլ հանգամանքների բերումով չի կարողանում զբաղվել նրանով ինչ իսկապես իրեն երջանիկ է դարձնում։Հաճախ մասնագիտությունը, որը մենք ընտրում ենք մեր ապագան բարեկեցիկ դարձնելու համար չի տալիս սպասվելիք արդյունքը և ստիպված ենք լինում այլընտրանքի։
Այսինքն զբաղվում ենք նրանով ինչը մենք ոչ թե սիրում ենք այլ կատարում ենք միայն լավ արդյունքի հասնելու համար։Սակայն կարծում եմ, որ յուրաքանչյուր աշխատանք ,որը կատարում ես լավ ի վերջո նաև դառնում է սիրելի, քանի որ այդ աշխատանքում ուժ և եռանդ ես ներդնում։