Այժմ մենք մի նոր ճամփորդություն ենք սկսում։ Այս անգամ մտովի գնալու ենք դեպի անցյալ և կրկին վերադառնալու ենք մեր ժամանակները։ Այս ճամփորդությունն իհարկե ավելի դժվար է, հետևաբար մեզ ժամանակի մեքենայի պես յուրհատուկ միջոց է պետք։
Առասպելները ստեղծվել են շատ հին ժամանակներումև սկզբնական շրջանում եղել են բանավոր։ Աշխարհի բոլոր ժողովուրդները ունեն իրենց առասպելները։ Հին Հայաստանում ևս առասպելները շատ սիրված և տարածված են եղել։ Առասպելների հերսները սովորաբար դյուցազուններ են, այսինք ՝ ոչ սովորական քաջությամբ օժտված մարդիկ։ Դյուցազունները իրենց արտաքին տեսքով էլ են տարբերվում սովորական մարդկանցից, նրանք հաղթանդամ են, արտակարգ ուժեղ, բարի և միշտ հերոսական գործերն են կատարում։ Առասպելները շատ երևակայական պատմություններ են, որպես օրինակ հիշենք Տորք Անգեղի մասին պատմող առասպելը։ Տորքը առասպելում ներկայացված է անիրական, չափազանք երևակայական արտաքինով և հատկություններով։
Հայ ժողովրդական առասպելների մեծ մասը մեզ հասել է Մովսես Խորենացու շնորհիվ։ Մովսես Խորենացու «Հայոց պատմության» շնորհիվ պահպանվել և մեզ են հասել հայ ժողովրդի ստեղծած՝ «Հայկ և Բել», «Արա Գեղեցիկ և Շամիրամ», «Վահագնի ծնունդը», «Տորք Անգեղ» առասպելները։
Առասպելները, պատմելով անցյալի մասին, մեզ նախ և առաջ ինչ որ բան են բացատրում։ Այսպես օրինակ ՝ Պատմահայր Մովսես Խորենացին Հայկի և Բելի առասպելը պատմելուց առաջ ներկայացնում է հսկաների սերունդը և նրնացից մեկին ՝ Հայկին։ Նա մեզ բացատրում է, թե ովքեր էին այդ հսկաները, որտեղից առաջացան նրանք և այլն։
Առասպելը նաև ինչ-որ բան հիմնավորում է, պատճառաբանում։ Այսպիսով, պատմելով մեր նախահայր Հայկի մասին, Խորենացին եզրափակում է ՝ իսկ մեր աշխարհը մեր նախնի Հայկի անունով կոչվում է Հայք։
Լեգենդ
Լեգենդը ավանդազրույց է, որի հիմքում ընկած է հրաշքը։ Հրաշապատումն ընդգրկում է դեպքերը և հերոսներին։ Լեգենդը շատ նման է առասպելին, սակայն նրանք տարբեր են իրարից։ Առասպելի հիմքում ընկած է պատմական որևէ փաստ, ինչը հենց սկզբից ստանում է գերբնական տեսք։ Ժամանակի ընթացքում այդ իրական հիմքը աստիճանաբար մթագնում է։
«Հայկ և Բել»-ը առասպելական ավանդավեպ է. ստեղծվել է հնագույն ժամանակներում, պահպանվել է Մովսես Խորենացու (V դար) և Սեբեոսի (VII դար) պատմություններում, իսկ առանձին պատառիկներ՝ նաև ժողովրդական զրույցներում:
Ըստ Մովսես Խորենացու՝ Հայկը գանգրահեր, վայելչակազմ, զվարթ աչքերով, ուշիմ ու խոհեմ, քաջ, երևելի և ազատասեր դյուցազն էր: Նա, չցանկանալով հպատակվել Ասորեստանի տիրակալ տիտանյան Բելին, իր տոհմով Բաբելոնից գալիս է Արարադի երկիրը, ապա անցնում Հարք գավառ, հիմնում իր անունով բնակավայր՝ Հայկաշենը, և բնակվում այնտեղ: Հանդուգն ու փառասեր Բելը որդիներից մեկի գլխավորությամբ պատգամավորություն է ուղարկում Հայկի մոտ՝ առաջարկելով հնազանդություն և խաղաղություն, սակայն Հայկը խստությամբ մերժում է: Բելը որոշում է ուժով հնազանդեցնել նրան և մեծ զորքով մտնում է Արարադի երկիր:
Հայկը որդիներով ու թոռներով ընդառաջ է գնում Բելի զորաբանակին և Վանա լճի ափին մարտի բռնվում:
Կռվի ժամանակ, ճանաչելով Բելին, Հայկը երեքթևյան նետով հարվածում է նրա կրծքին, որը, դուրս գալով Բելի թիկունքից, խրվում է գետնի մեջ: Բելն անշնչացած տապալվում է, իսկ ջախջախված բաբելական բանակը փախուստի է դիմում:
«Ճակատամարտի տեղը հաղթական պատերազմի պատվին շինում է դաստակերտ և անունը դնում է Հայք։ Այս պատճառով գավառն էլ մինչև այժմ կոչվում է Հայոց ձոր։ Իսկ մեր երկիրը մեր նախնի Հայկի անունով կոչվում է Հայք»,- գրում է Մովսես Խորենացին։
Ի պատիվ Հայկի հաղթանակի՝ հայկական Նոր տարին՝ տարեսկիզբը, համարվել է օգոստոսի 11-ը: Այնուհետև Հայկական օրացույցը կոչվել է Բուն Հայկա թվական, որտեղ ամսանունները կոչվել են Հայկի 12 որդիների և դուստրերի անուններով: Ըստ ավանդավեպի՝ Հայկը հայ ժողովրդի ռազմի գերագույն աստվածն է:
Հայ ժողովուրդը Հայկի անունով է կոչել Օրիոն համաստեղությունը, իսկ երբեմն էլ նույնացվել է Հրատ (Մարս) մոլորակի հետ:
Ուսումնական նախագծի սկիզբ՝ որպես նվեր ծննդյան օրվա… Սեպտեմբերի 4, 2022թ.
Սովորողների թիվ՝ Պատասխանատուներ՝Անի Ենգոյան, Աչեր Բաստաջյան Մեկնում՝ Մեկնում՝ 08։00 սուրբ Երրորդություն եկեղեցու բակից Ժամանում՝ 19։00 սուրբ Երրորդություն եկեղեցու բակ Երթուղի՝ Երևան- Չարենցավան-Հրազդան-Դդմաշեն- Սևան-Երևան
Նպատակը և խնդիրները՝
Ծննդյան օրը ճամփորդությամբ
Ճանաչողական
Ձևավորել և զարգացնել ճամփորդությանը նախապատրաստվելու կարողություններ
Ձևավորել և զարգացնել տեսածի մասին պատմելու, տեսածը ներկայացնելու (ճանապարհը նկարագրելու, ճամփորդության մասին սեփական վերաբերմունքն արտահայտելու) կարողություններ
Ձևավորել և զարգացնել շրջակա միջավայրը դիտելու, ուսումնասիրելու, գեղեցիկը նկատելու մշակույթ
Ձևավորել և զարգացնել քայլարշավի, արգելքներ հաղթահարելու հմտություններ
Ձևավորել ընկերային պատասխանատվություն․ իրար օգնելու, միասին քայելու կարողություններ
Օրակարգ՝ 08։00- Միասնական ուսումնական ժամերգություն Սուրբ Երրորդություն եկեղեցում 08։30- մեկնում 09։30-Հրազդանի ջրամբար, ընդմիջում, միջավայրի խնամք 11։00- Մեկնում Դդմաշեն 11։30- Ժամանում Դդմաշեն, ուսումնական ժամերգություն Սուրբ Թադևոս եկեղեցում, քայլք գյուղով, դեպի կամուրջ, Հրազդան գետ 12։30- Մեկնում Սևան քաղաք 13։00- Քայլք Սևան քաղաքում, միջավայրի խնամք 14։00- Մեկնում Թերակղզի 14։30- Սևանավանք 15։00- Լող Սևանի հանրային լողափում 18։00-19։00- Վերադարձ Երևան
Ճամփորդության վայր՝ Կոտայքի մարզ, Բուժական գյուղ՝ Թեղենյաց վանք Ճամփորդյան, ժամը՝ 09:30-16:30 Մեկնման վայրը՝ Յուրի Բախշյանի անվան այգի Ժամանում՝ նույն օրը, 16:30, Մայր դպրոց երթուղիների կայանատեղ Ճամփորդության մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 4.2դասարանի սովորողներ Ճամփորդությունը համակարգող ուսուցիչներ՝ Անի Ենգոյան և Էլինա Սիմոնյան Նպատակը՝ Գիտելիքի օրը բարձունքին՝ սեբաստացիական խմբերով լինելու, միասնական երգեր, պարերգեր, ընթերցումներ։ Սովորողների հայրենագիտական, ճամփորդական գիտելիքների զարգացում, ամրապնդում, կողմնորոշում տեղանքում, հայրենիքի տեսարժան վայրերի ու բարձունքերի բացահայտում-հաղթահարում: Ճամփորդության ընթացքում զուգահեռաբար իրականացնելու ենք նաև «Ճանաչում ենք հայկական լեռնաշխարհում տարածված ծաղիկ-դեղաբույսերը» նախագիծը: Իրականացնում ենք նաև «Ճանաչենք այցելելով» նախագիծը, «Բարձունքի հաղթահարում. Թեղենյաց վանք, Թեղենիս լեռի ստորոտ» Հաղթահարվող բարձունք՝ Թեղենիս լեռան լանջ, Թեղենիս լեռ՝ բարձրությունը -Թեղենյաց լեռնաշղթան Ծաղկունյաց լեռնաշղթայի հվ-արլ. ճյուղավորություններից՝ է: Գտնվում է Կոտայքի մարզում: Երկարությունը 20 կմ է, առավելագույն բարձրությունը՝ 2851մ (Թեղենիս լեռ): Կան մարմարի, թերթաքարերի, հանքային ջրերի պաշարներ: Կլիման բարեխառն է, տարեկան տեղումները՝ 600-800 մմ: Լանդշաֆտը լեռնատափաստանային է, բարձրադիր գոտում՝ լեռնամարգագետնային, արևելյան լանջերին (մինչև 2300 մ) կան կաղնու, բոխու անտառներ: Ընթացք՝ Սովորողները կատարում են որոնողական աշխատանք՝ տպագիր և առցանց աղբյուրներից, այդ վայրը այցելած ճամփորդներից տեղեկություններ են որոնում-հավաքագրում- տեղադրում իրենց բլոգներում, ճշտում են այդ օրվա եղանակային պայմանները, որպեսզի համապատասխան հագուստ ունենա իրենց հետ: Գյուղի վերջից արդեն սկսում է վանք տանող ճանապարհը անտառի մեջով դեպի վեր: Քայլում ենք համաչափ, ուշադիր լինելով շնչառությանը, անվտագնության բոլոր կանոնները պահպանելով: Եկեղեցում ուսումնական ժամերգություն` «Մանուկների աղոթք», «Հայրապետական աղոթք», «Քրիստոս ի մեջ» Եղանակը՝ըստ mes.am-ի Ճամփորդական երթուղի՝ Երևան-Եղվարդ-Արագյուղ-Բուժական-Թեղենյաց վանք Երթուղու երկարություն՝ 56.6 կմ, տևողությունը՝ 1ժամ 15րոպե Վարորդ՝ Սարգիս Ավագյան Մեքենա՝ Մերսեդես Սպրինտեր 60DQ077
Ընթացք՝ Սովորողները կատարում են որոնողական աշխատանք՝ առցանց աղբյուրներից, այդ վայրը այցելած ճամփորդներից տեղեկություններ են որոնում-հավաքագրում- տեղադրում իրենց բլոգներում, ճշտում են այդ օրվա եղանակային պայմանները, որպեսզի համապատասխան հագուստ ունենա իրենց հետ:
Նպատակը և խնդիրները՝
Գիտելիքի օրը՝ բաձունքին
Ճանաչողական
Ձևավորել և զարգացնել ճամփորդությանը նախապատրաստվելու կարողություններ
Ձևավորել և զարգացնել տեսածի մասին պատմելու, տեսածը ներկայացնելու (ճանապարհը նկարագրելու, ճամփորդության մասին սեփական վերաբերմունքն արտահայտելու) կարողություններ
Ձևավորել և զարգացնել շրջակա միջավայրը դիտելու, ուսումնասիրելու, գեղեցիկը նկատելու մշակույթ
Ձևավորել և զարգացնել քայլարշավի, արգելքներ հաղթահարելու հմտություններ
Ձևավորել ընկերային պատասխանատվություն․ իրար օգնելու, միասին քայելու կարողություններ