Рубрика: Без рубрики
Պապայան Էմիլիա բնագիտական փորձ
Ալեքս Հարությունյանի խճանկարը
Խճանկար
Խճանկարը պատրաստեց 1․2 դասարանի սովորող Սուրեն Իվանյանը։

Միքայելի Շոկոլադե ճանապարհը
Ցողիկի շոկոլադե ճանապարհը
Հետաքրքիր փորձ
1․2 դասարանի սովորող Սուրեն Իվանյանը կատարել է հետաքրքիր փորձ։
Առաջարկում եմ դիտել տեսանյութը։
Դիտարկում
Խճանկար
Խճանկար նախագծի շրջանակում Արեգ Խաչատրյանը պատրաստել է հետաքրքիր աշխատանք։

Դիտարկում
Խճանկար
Զատկական հետաքրքիր խճանկար է ներկայացնում ՝ Աստղիկ Մեղրունին»
Ջաննի Ռոդարի Շոկոլադե ճանապարհը
Տեսադաս Teams ծրագրի միջոցով հեքիաթի ընթերցում 1․2 դասարան։
Երկուշաբթի — 14։10-14։45
Երեքշաբթի- 12։00- 12։40
Այդպես մի անգամ Բառլետտացի երեք եղբայրների բախտը բերեց: Ոչ ոքի բախտը դեռ այդպես չէր բերել: Ինչ իմանաս՝ էլ այդպիսի բան կլինի՞, թե՞ ոչ:
Բառլետտայում երեք եղբայրներ էին ապրում: Մի օր նրանք զբոսնում էին քաղաքից դուրս և մի տարօրինակ ճանապարհ տեսան. հարթ, փայլուն և մուգ շագանակագույն:
-Տեսնես՝ ինչի՞ց է պատրաստված այս ճանապարհը,- զարմացավ մեծ եղբայրը:
– Չգիտեմ, բայց հաստատ տախտակներից չէ,- ասաց միջնեկ եղբայրը:
– Ասֆալտի էլ նման չէ,- մեջ ընկավ փոքր եղբայրը:
Գուշակում էին նրանք, գուշակում, հետո ծնկի իջան և սկսեցին լպստել ճանապարհը: Լպստեցին ու պարզեցին: Ի՞նչ պարզեցին: Պարզեցի՜ն, որ ճանապարհը շոկոլադե սալիկներից էր պատրաստված: Եղբայրներն, իհարկե, իրենց չկորցրին և սկսեցին ուտել այն: Կերան, կերան, կերան ու չնկատեցին, թե ինչպես մութն ընկավ: Հա՜, մութն էլ ընկավ, բայց նրանք ուտում ու ուտում էին: Այդպես կերան ամբողջ ճանապարհը: Ոչ մի կտոր էլ չմնաց: Կարծես թե ո՛չ ճանապարհ էր եղել, ո՛չ էլ շոկոլադ:
_Որտե՞ղ ենք մենք հիմա,- զարմացավ մեծ եղբայրը:
_Չգիտեմ, բայց սա Բառին չէ,- պատասխանեց միջնեկ եղբայրը:
_Եվ իհարկե մենք Մոլետտեում չենք,- մեջ ընկավ փոքր եղբայրը:
Մոլորվեցին եղբայրները, չգիտեին ինչ անել: Իրենց բախտից մի գյուղացու հանդիպեցին, նա իր սայլով հանդից էր գալիս:
– Եկեք ձեզ տուն տանեմ,-ասաց գյուղացին: Նա եղբայրներին տարավ Բառլետտա՝ ուղիղ իրենց տան մոտ:
Տղաները իջան սայլակից և տեսան, որ տունն էլ թխվածքաբլիթներից է պատրաստված: Շատ ուրախացան: Էլ ինչ երկար-բարակ մտածել, վրա տվեցին ու սկսեցին ագահորեն ուտել: Իսկի սայլից էլ բան չմնաց, անիվներն էլ կերան:

