Рубрика: Ճամփորդապատում

Հայաստանի ազգային պատկերասրահ

5.2 դասարանի սովորողների հետ միասին ունեցանք հետաքրքիր եւ ուսումնական ճամփորդություն դեպի Հայաստանի Ազգային պատկերասրահ՝մասնակցելով «Իմ Կոմիտաս» կրթական ծրագրին։

Կրթական ծրագրի ամփոփիչ ավարտը եղավ նկարել հենց որեն՝Կոմիտասին։

Рубрика: Ճամփորդապատում

Արատեսը կանչում է…

Բառերով դժվար է նկարագրել մեր դրախտավայր  Արատեսը։ Ճամփորդում էինք մի սիրուն խմբով՝  ընկեր Սոնան, ընկեր Աչերն էլ էին մեզ հետ։ Մենք՝ սեբաստացիներս, մի սիրուն ընտանիք ենք , որտեղ սերն ու նվիրումն է թևածում…։

Հավաքվեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտ, մասնկացեցինք ուսումնական ժամերգությանը և ճամփա ընկանք։

Ֆեյսբուքյան լրահոս- https://fb.watch/lQSAUdtL2L/

Մինչ Արատես հասնելը ունեցանք հայրենագիտական կանգառներ։ Եղանք ՝ Արփա գետի մոտ, այնուհետև քայքով բարձրացանք Զորաց եկեղեցի։

Իհարկե սեբաստացիական ողջույներս փոխանցեցինք Զորաց եկեղեցու բակից։

Ֆեյսբուքյան լրահոս — https://fb.watch/lQSSIyUEDs/

Երեք օրերի ընթացքում ունեցանք առավոտյան մարմնամարզություն․․

Ժամերգություն Արատեսի վանքում․․

Ընկեր Աչերի հետ վարդավառի ծես իրականացրեցինք և շտապեցինք գետում լողալու։

Ֆեյսբուքյան լրահոսը ՝ Անահիտ Կիրակոսյանի էջից- https://www.facebook.com/100004200366931/videos/654728656715941/

Միջավայրի խնամքի աշխատանքներ․․․Միջավայրի խնամքն ու պահպանումը յուրաքանչյուրիս մշտական-շարունակական աշխատանքն է։ Յուրաքանչյուր մարդ միջավայրի խնամքի աշխատանքներով պետք է զբաղվի առանց ընդհատումների, միշտ ու ամեն օր․․.և սեբաստացիները շատ լավ գիտեն այդ մասին։ 

Բակային խաղերը

Իսկ մեր հավես ճամբարային երեկոները ավարտում էինք խարույկի շուրջ  երգ ու պարով։

Վերադարձին հայրենագիտական կանգառներ ունեցանք։ Նախ եղանք Սևանա լճում, որից հետո Հայրավանքում։

Այս երեք օրերը անցան սիրո, ընկերության մեջ։ Շնորհակալ ենք, որ ունենք Արատես դպրական կենտրոն։

Рубрика: Ճամփորդապատում

Բարձունքի հաղթահարում. Բջնիի բերդ

Ամառային ճամբարի մեկնարկ , էն էլ հավես բարձունքի հաղթահարումով։ Գեղեցիկ Բջնին, Սբ. Աստվածածին եկեղեցին և Բջնու բերդի բարձունքը մեզ էր սպասում։

Բջնի հասնելու պես բարձրացանք եկեղեցի և բակում նախաճաշեցինք։ Բակում նաև հանդիպեցինք գյուղի բնակիչ, դերասանուհի Օսան տատիկին։ (Օսան տատիկը պատմեց , որ ժամանակին նկարահանվել է Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմում)։
Նա խոսեց Բջնի գյուղի , Սբ. Աստվածածին եկեղեցու և ամրոցի մասին, այնուհետև օրհնեց և լավ մաղթանքներ ասաց մեզ։ Իսկ վերջում էլ միասին երգեցինք Կոմիտասի «Կաքավի գովքը»։

Рубрика: Ճամփորդապատում

Ուսումնահայրենագիտական ճամփորդություն Գայ գյուղ

Այս անգամ ճամփորդեցինք քաղաք Էջմիածնի Գայ գ․։ Նախապես պայմանավորվել էինք սեբաստացի Սայեն Արշակյանի հետ։ Մեր Սայենը շատ սիրուն օր էր պատրաստել մեզ համար։ Մինչ գյուղ հասնելը եղանք Փարաքիարի այգում, որտեղ իրականացրեցինք շրջակա միջավայրի մաքրում․․․Եղանք Մուսալեռ հուշահամալիրում և Հռիփսիմե եկեղեցում։

Читать далее «Ուսումնահայրենագիտական ճամփորդություն Գայ գյուղ» →

Рубрика: Ճամփորդապատում

Ուսումնական ճամփորդություն Աշտարակ քաղաք. Նկարչական պլեներ- Վարպետության դաս Կարմրավոր եկեղեցու բակում

Սիրում ենք գարունը։ Այն վայելելու ամենասիրուն շրջանն է հիմա։ Ճամփորդելը մեր ամենասիրելի գործն է։ Անհամբերությամբ ու սիրով ենք ամեն անգամ նախապատրաստվում։ Այս անգամ Աշտարակ քաղաքում էինք։ Այստեղ զգացինք-ապրեցինք ամեն գույն ու բույր։ Սկզբում մտանք Սուրբ Մարիանե եկեղեցի, որից հետ եկեղեցու բակում մեզ էր սպասում նկարիչ ՝ Արմեն Թորոսի Բոյախչյանը։ Ունեցանք վարպետության դաս նկարչի կողմից։ Նկարչական պլեները կազմակերպեցինք  եկեղեցու բակում։

Рубрика: Ճամփորդապատում

Գարնանային Արատեսում

Հայաստանը պետք է զգալ, սիրել և ճանաչել։ Իմ 4-րդ դասարանի ճամփորդների հետ բացահայտում ենք Հայաստանը։ Ես, որպես հայրենագետ ամեն բան անելու եմ, որ ճամփորդները ճանաչեն և սիրեն իրենց հայրենիքը։ Քանի որ հայրենասիրությունը սկսվում է հայրենաճանաչությամբ։ Հայրենիքը սիրելու համար պետք է շատ ճամփորդել․․․․

Ամեն անգամ լինելով Արատեսում, կարծես նորովի եմ բացահայտում այն։ Իսկապես անվանը համահունչ է «արի ու տես»։ 

Յուրաքանչյուր ճամփորդությունից առաջ, Սուրբ երրորդություն եկեղեցում մասնակցում ենք ուսումնական ժամերգության, օրհնություն ստանում և շարժվում։

Առաջին կանգառը եղավ Արփայի հովտում։ Սովորողների հետ խոսեցինք Արփա գետի կարևորության մասին։

Читать далее «Գարնանային Արատեսում» →

Рубрика: Ճամփորդապատում

Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում

Դիտեցինք «Անխելք մարդը » ներկայացումը։ Ներկայացումն ինտերակտիվ էր և շատ հետաքրքիր։

Ներկայացումը դիտելուց հետո որոշեցինք մի քիչ զբոսնել մեր սիրուն քաղաքում։

Դիտեք մեր տեսանյութը՝

Рубрика: Ճամփորդապատում

Խոր վիրապ, Դվին պատմամշակութային արգելոց

Արևմտյան դպրոցի 5-րդ դասարանցիները ճամփորդեցին դեպի Խոր Վիրապ, այնուհետև Դվին հնավայր քաղաքատեղի։ 

Խոր Վիրապը հայերիս համար շատ կարևոր նշանակությու ունի, այս բանտում առաջին բանտարկյալներից մեկը Հայաստանում քրիստոնեության տարածող Գրիգոր Լուսավորիչն էր։ Խոր Վիրապը կարծես Հայաստանի խորհրդանիշը լինի, այստեղից է բացվում Արարատ լեռան ամենագեղեցիկ տեսարանը։Դե իսկ վիրապ խիզախեցին իջան բոլորը։

Հաջորդիվ ուղևորվեցինք դեպի Դվին պատմամշակութային արգելոց։ Մտովի պատմական մայրաքաղաք տեղափոխվեցինք․․․․

Рубрика: Ճամփորդապատում

Չարենցով՝ Չարենցի քաղաքում

Օրը սկսեցինք միասնական չարենցյան ընթերցումներով , շարունակեցինք <Կարդում ու նվիրում ենք Չարենց> երևանյան քայլք-ֆլեշմոբով և ամփոփեցինք Թամանյանի ճարատարապետության թանգարան-ինստիտուտում կազմակերպված համերգով։