Рубрика: Ճամփորդապատում

 Քաղաքային թափառումներ

Արևմտյան դպրոցի կինո -ֆոտո ընտրության սովորողների հետ հավես գարնանային զբոսանք ունեցանք։ Մեր քայլքը սկսեցինք Կարապի լճից, լուսանկարելով հասանք Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենք։ Ես նույնպես փորձեցի սովորողների նման գեղեցիկ լուսանկարել։

Читать далее » Քաղաքային թափառումներ» →

Рубрика: Ճամփորդապատում

Ձմեռային մարզական խաղեր Ջրվեժի անտառպարկում․

Շատ ուրախ, ձյունառատ օր էր այսօր։ Ջրվեժի անտառպարկում բնությունը սպիտակ հեքիաթ էր նկարել մեզ համար։ Գնացինք ու հայտնվեցինք այդ հեքիաթում։ Ամեն մեկս դարձանք մի հերոս և ուրախ իրադարձություններով լցրեցինք օրը։

Օրը հրաշալի էր և հագեցած․․․

Рубрика: Без рубрики, Ճամփորդապատում

Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարանում 14-րդ ջոկատի հետ

Ոգևորիչ է, երբ նախագիծը դառնում է վարաքիչ: Ուսումանասիրելով ազգային տարազը, ստեղծելով մեր հայրենագիտական խաղը, մեզ միայն մնում էր այցելել ազգային ոգով և կոլորիտով տուն-թանգարանը։ Թանգարան, որտեղ պահվում է նկարչուհու զարդերը, նկարները, տարզները, ազգային կարևոր նշանակություն ունեցող իրեր։

Рубрика: Ճամփորդապատում

Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարան

«Իմանալով անցյալը՝ ապրում ես ներկայով՝ կերտելով ապագան»։ — Լուսիկ Ագուլեցի

Տունը, որը թանգարան է դարձել։ Այստեղ ամենբան ազգային ոգով է և կոլորիտով։ Թանգարանում ներկայացված է ինչ ստեղծել և հավաքել է Լուսիկ Ագուլեցին։ Ցուցադրված  են  Ագուլեցու  կտավները,  տարազները, արծաթյա իրեր, ստեղծագործ ընտանիքի արվեստի գործերը Թանգարանում պարուրված է ստեղծագործական շունչը, հանդարտությունը․․․․

Рубрика: Ճամփորդապատում

Գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում

Ձմեռային մարզական խաղերի մեկնարկը տրվեց։4-րդ ջոկատի ճամփորդությունը եղավ Ի․ Ռոդնինայի անվ․ գեղասահքի դպրոց։ Ճամբարականների մեծ մասը սառույցի վրա առաջին անգամ էր և ոգևորությունը անբացատրելի էր։ Կարծես մեր ճամփորդությունը վերածված լիներ սովորող-սովորեցնող նախագծի, որտեղ մեկ երկու ճամբարական օգնում էին իրենց իսկ ընկերներին սառույցին ճիշտ տիրապետել։ Հրաշալի և աննկարագրելի օր ունեցանք։

Рубрика: Без рубрики, Ճամփորդապատում

Մատենադարանում

Մատենադարան այցելեց Արևմտյան դպրոցի 4.2 դասարանը։ Նախապես պատրաստվել էին թանգարան այցելությանը որոնողական աշխատանքները ՝ այստեղ։

Մատենադարանը աշխարհի հնագույն և հարուստ ձեռագրատներից է։ Այստեղ պահպանվում են շուրջ 23000 ձեռագրեր, հմայիլներ, պատառիկներ և 300 000 արխիվային փաստաթուղթ, որոնք ընդգրկում են հայ հին և միջնադարյան գիտության ու մշակույթի գրեթե բոլոր բնագավառները:

Սովորողները շատ հետաքրքրված էին, հեռացանք բազում նոր գիտելիքներով:

Рубрика: Ճամփորդապատում

Մատենադարան

Մատենադարան այցելեց Արևմտյան դպրոցի 4.1 դասարանը։ Նախապես պատրաստվել էին թանգարան այցելությանը որոնողական աշխատանքները ՝ այստեղ։

Մատենադարանը աշխարհի հնագույն և հարուստ ձեռագրատներից է։ Այստեղ պահպանվում են շուրջ 23000 ձեռագրեր, հմայիլներ, պատառիկներ և 300 000 արխիվային փաստաթուղթ, որոնք ընդգրկում են հայ հին և միջնադարյան գիտության ու մշակույթի գրեթե բոլոր բնագավառները:

Սովորողները շատ հետաքրքրված էին, հեռացանք բազում նոր գիտելիքներով:

Սովորողների պատումները ՝

Рубрика: Ճամփորդապատում

Ճամփորդություն դեպի Դաշտադեմ

Մեր ճամփորդության ընթացքում ունեցած հայրենագիտական կանգառների` Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցի, Արուճի քարավանատուն, Թալինի Սուրբ Կաթողիկե եկեղեցի։ Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցում աղոթեցինք, մեր աղոթքն ուղղեցինք առ Աստված։

Որից հետո շարունակեցինք մեր ճանապարհը։ Շատ տպավորիչ էր գյուղի 12-րդ դասարանի սովորողների հետ հանդիպումը։ Ու ամեն անգամ հիանում և զարմանում եմ մեր պատանիներով։ Արդեն մեզ հարազատ դարձած գյուղի սովորողները պատմեցին, ծանոթացրին ամրոցի պատմությունը։ Իր ամրոցի վերնամասում, շքեղ տեսարան էր մեզ սպասում։ Աննկարագրելի էր ամենը։
Рубрика: Ճամփորդապատում

Ճամփորդություն. Մատենադարան

4.3 դասարանի սովորողների հետ այցելեցինք Մատենադարան: