Նպատակը՝Սովորողների մոտ զարգացնել թիմային ջրային հմտություններ։
Խնդիրներ՝ Ջրային էստաֆետային խաղերի իրականացում:
Անհրաժեշտ իրեր
Գնդակներ
օղակներ
Ընթացքը`
1 Ջրի մեջ դնում ենք օղակներ, մասնակիցները բաժանվում են երկու խմբի: Յուրաքանչյուր խմբից մեկական մասնակից պետք է անցնի այդ օղակների միջով: Հաղթում է Վարժությունը ճիշտ և արագ վերջացրած խումբը:
2 Ջրի մեջ դնում ենք երկու օղակ և փոքր գնդակներ: Մասնակիցները բաժանվում են երկու խմբի: Յուրաքանչյուր խումբ պետք է հնարավորինս շատ գնդակ դնի օղակի մեջ:
Արևմուտքում աշխատանքային հավես եռուզեռը շարունակվում է․․
Մի լավ մարզվելուց հետո, սկսում ենք ուրախ հարսանեկան ընդհանուր պարապմունքը։ Սիրով ու ոգևորությամբ սպասում ենք տոնական հարսանիքին։
Մարմնամարզության տեսանյութը ստորև՝
Հարսանեկան ընդհանուր պարապմունք`
Որից հետո էլ անցնում ենք մեր նախապես որոշված անելիքներին։ Միջավայրի խնամք, գույքի դասավորություն, դասասենյակի, միջանցքների մաքրություն…Յուրաքանչյուր դասավանդող գիտի իր անելիքը և մեծ պատասխանատվությամբ է մոտենում այդ հարցին։
1-ին ջոկատի հետ պատրաստեցինք անուշահոտ դդումով համեղ աղցան։ Վիտամիները շատ են անհրաժեշտ մեզ, մեր օրը ուրախ կազմակերպելու համար։ Անուշահետ դդումին ավելացրեցինք, հազար, կանաչի և բարձր տրամադրություն։ Առաջարկում եմ դիտել տեսանյութը ՝
Շատ ենք սիրում մեր կրթահամալիրի ճամբարային օրերը : Շատ հագեցած, բովանդակալից են։ Այս անգամ 3-րդ ջոկատի հետ վերհիշեցինք մեր ազգային խաղերը։ Այնուհետև ավագ և կրտսեր ընկերները խառնվեցին և միասին հավես խաղեր խաղացինք։
Այս անգամ մեր կրտսեր դպրոցի 4-5-րդ դաս․ ճամբարականները հյուրընկալել էին Արևմտյան դպրոց։ Սիրով համաձայնեցի օգնել մաթեմատիկայի դասվանդող ՝ Գրետա Բակունցին։
Ճամբարի ընթացքում 2-րդ ջոկատի ճամբարականների հետ խոսեցինք հայրենագիտության մասին։ Հետաքրքիր էր լսել սովորողներին։ Հարցազրույցից հետո հասկացա, որ նրանք ճիշտ ուղու վրա են, փոքրիկ հայրենասերներ են։ Հնչեցին յուրովի, հետաքրքիր պատասխաններ։
Մեր դպրոց դասվար ՝Քրիստինե Հովսեփյանի հրավերով գեղեցիկ այգում հյուրընկալեցինք ժամանակակից գեղանկարիչ Արմեն Թորոսի Բոյախչյանին։ Մեր երկրորդ հանդիպումն էր նկարչի հետ։ Նախորդ անգամ մենք գնացել էինք Աշտարակ, որպեսզի հանդիպենք նկարչին, իսկ այս անգամ նա եկավ մեզ հյուր։