Рубрика: Без рубрики

Առցանց ուսուցում

16.03-20.03-«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հայտարարվում է առցանց ուսուցման  շաբաթ։

Երկարացված օրվա ծրագիր։

Նպատակ` ինքնակրթության կազմակերպում

Ժամանակահատված՝  16.03-20.03

Նպատակը՝

  • ստեղծագործական երևակայության զարգացում
  • տեխնոլոգիական հմտությունների զարգացում
  • աշակերտի ընդգրկումը ստեղծագործական գործունեության մեջ
  • դիտողականության զարգացում

Մարտի 16

Տեխնոլոգիական աշխատանք․

Պատրաստում ենք տոնական ծաղիկներ մեր սիրելի Մայրիկների համար։ 

Անհրաժեշտ գործիքները՝ 

Ստվարաթուղթ, գունավոր թղթեր, մկրատ, սոսինձ, մատիտներ։

Ես կներկայացնեմ տեսանյութ, որտեղ ցույց կտամ թե ինչպես պատրաստել։ Դիտելուց հետո պետք է սովորողները պատրաստեն  բացիկ և տեսաֆիլմը ուղարկեն իմ էլեկտրոնային հասցեին։

 

Մարտի 17

Հովհաննես Թումայանի «ԾԻՏԸ»

Հովհաննես Թումանյանի «Ծիտը»   հայտնի հեքիաթ է: Երեխաներն այս հեքիաթը շատ են սիրում: Այս անգամ ռադիոնյութի տեսքով ես կկարդամ այդ հեքիաթը։Լսելուց  հետո մեր 1-ին դասարանի սովորողները   Paint ծարագրով կնկարեն այն։

Մարտի 18

Վիտամիներով հարուստ աղցան

Կպատրաստենք՝ Կաղամբով և գազարով աղցան։

Պատրաստման ընթացքը`

Կաղամբը երկար և բարակ կտրատել: Վրան աղ ցանել և մի փոքր տրորել, որ ավելի հյութալի դառնա: Գազարը լվանալ և անցկացնել խոշոր քերիչով: Սոխը մաքրել և մանր կտրատել: Բոլորը միասին խառնել:Ավելացնել մանր կտրատած համեմը, ձեթը:  Խառնել և մատուցել:

Ես կներկայացնեմ տեսանյութ, որտեղ ցույց կտամ թե ինչպես պատրաստել։ Դիտելուց հետո պետք է սովորողները պատրաստեն և տեսաֆիլմը ուղարկեն իմ էլեկտրոնային հասցեին։

Մարտի 19

 

 

Արդյունքները կլուսաբանվեն բլոգում:

 

 

 

 

 

Рубрика: Без рубрики

Առցանց ուսուցում

16.03-20.03-«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հայտարարվում է առցանց ուսուցման  շաբաթ։

Երկարացված օրվա ծրագիր։

Նպատակ` ինքնակրթության կազմակերպում

Ժամանակահատված՝  16.03-20.03

Նպատակը՝

  • ստեղծագործական երևակայության զարգացում
  • տեխնոլոգիական հմտությունների զարգացում
  • աշակերտի ընդգրկումը ստեղծագործական գործունեության մեջ
  • դիտողականության զարգացում

Մուլտֆիլմի դիտում՝

Դիտում ենք Հովհաննես Թումանյանի  «Շունն ու կատուն »  հեքիաթը և paint  ծրագրով նկարում մեր ամենասիրելի կերպարին։

Կերպարվեստ ՝

Գարուն— Նկար մատիտով, յուղամատիտով, ջրաներկով, Paint ծրագրով

նկար ուսուցչին – Նկար Paint ծրագրով

Իմ անվան առաջին տառը — Նկար Paint ծրագրով ,մատիտով, յուղամատիտով

 Այլընտրանքային նկարչություն՝

Աղանկարչություն։  Մատիտով եզրագծում ենք որևէ պատկեր, լավ սոսնձում և աղ լցնում սոսնձած հատվածի վրա:

Արդյունքները կհրապարակվեն իմ ուսումնական բլոգում։

 

 

 

Рубрика: 2020-2021թթ․ աշխատանքային նախագծեր, Без рубрики, Արևմտյան ռադիո

Արևմտյան ռադիո

Ժամկետ՝ շուրջտարյա

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի երկարացված օրվա կազմակերպիչներ, դասավանդողներ, սովորողներ, ծնողներ

Նպատակը՝ Ուսումնական ռադիոների պատրաստում, լրատվական-հողորդակցական հմտությունների զարգացում, հարցազրույց վարելու կարողության ձևավորում-զարգացում, նյութի ճիշտ և գրագետ մատուցում, դպրոցի առօրյայի լուսաբանում, մեդիագործիքների կիրառման զարգացում:

Ընթացքը՝ Երկարացված օրվա կազմակերպիչները  ամեն շաբաթ նախապես ստանում են ռադիոյի թեմաները, որոնք բխում են ինչպես կրթահամալիրի օրացույցից, առօրյա անցուդարձից, այնպես էլ սովորողների անձնական հետաքրքրություններից:  Թիմային ուսումնասիրությունից հետո պատրաստվում են համապատասխան ռադիոնութեր՝ լրահոս, ռադիոթատրոն, հարցազրույց, տեղեկատվություն, լուսաբանում:

Արդյունքները՝ Ռադիոները  ամեն օր տեղադրվում են Արևմտյան դպրոցի ենթակայքի համապատասխան բաժնում:

Рубрика: Без рубрики, Աշխատակարգ

Մարտի 9-13-ի աշխատակարգ

85255717_1579169812251868_481803147728125952_n

Երկուշաբթի

13:35 -14։20  Ինքնակրթություն

14։20-15։00 Ճաշ

15։00- 16։10 «Ձոն» նախագիծ

16։10 — 16։30 Դասասենյակի մաքրում և օդափոխում

16։30-17։00 Տուն ճանապարհում

Երեքշաբթի

13:35 -14։20  Ինքնակրթություն

14։20-15։00 Ճաշ

15։00- 16։10   Ռադիոնյութի պատրաստում

16։10 — 16։30 Միջավայրի խնամք, բույսերի խնամք, դասասենյակի մաքրում և օդափոխում

16։30-17։00 Տուն ճանապարհում

Читать далее «Մարտի 9-13-ի աշխատակարգ»

Рубрика: Без рубрики, Աշխատակարգ

Փետրվարի 24 — 28 — ի աշխատակարգ

img_3083

Երկուշաբթի

13:35 -14։20  Ինքնակրթություն

14։20-15։00 Ճաշ

15։00- 16։10  Տեխնոլոգիական աշխատանք

16։10 — 16։30 Դասասենյակի մաքրում և օդափոխում

16։30-17։00 Տուն ճանապարհում

Читать далее «Փետրվարի 24 — 28 — ի աշխատակարգ»

Рубрика: Без рубрики, Հաշվետվություն

Հաշվետվություն

Փետրվար ամսվա նախագծեր

Իրականացված նախագծեր ՝

Արևմտյան Ռադիո 

Читать далее «Հաշվետվություն»

Рубрика: Без рубрики, Ուսուցչի օրագիր, Տեխնոլոգիա, Ֆոտոպատում

Թումանյանական օրերին ընդառաջ․․

Փետրվարի 19-ը՝ հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, արդեն մի քանի տարի Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր։Այդ առիթով ճամբարականները պատրաստեցին գրքեր և նվիրեցին մեկը մյուսին։

Ֆոտոշարքը ստորև՝

Это слайд-шоу требует JavaScript.