Այսօր սաների հետ շատ ուրախ օր անցկացրեցինք։ Առավոտյան ծիրանի ծառը թափ տվեցինք, իսկ հետո սաների հետ սկսեցին այն հավաքել։
Նախաճաշից հետո սաների հետ գնացինք Ագարակ։ Առաջին անգամ էի լինում Ագարակում, հատկապես ինձ շատ զարմացրեց, որ այնտեղ Պոնի տեսա։
Այսօր սաների հետ շատ ուրախ օր անցկացրեցինք։ Առավոտյան ծիրանի ծառը թափ տվեցինք, իսկ հետո սաների հետ սկսեցին այն հավաքել։
Նախաճաշից հետո սաների հետ գնացինք Ագարակ։ Առաջին անգամ էի լինում Ագարակում, հատկապես ինձ շատ զարմացրեց, որ այնտեղ Պոնի տեսա։
Պրակտիկայի հերթական օրը անցավ բուռն և հագեցած։ Այսօր օրը սաները սկսեցին բակում, օգնեցին դաստերակներին, որից հետո սկսեցին նկարել, ես ինքս շատ եմ կարևորում նկարչության դերը երեխայի կյանքում, քանի որ նկարչության միջոցով աշակերտների մեջ զարգանում է հետաքրքրություն արվեստի նկատմամաբ նաև ազատ ինքնաարտահայտման հնարավորություն է տալիս։
Այնուհետև ուսուցողական մուլտֆիլմ նայեցինք, որից երեխաները ստանում են հետաքրքիր տեղեկություններ տարբեր առարկաների և երևությունների մասին։
Իսկ վերջում եկավ երեխաների ամենասպասված լողալու ժամը․ այսօր Տիկին Մարինեն հետաքրքիր խաղեր էր կազմակերպել ջրում։ Երգեցին և հետաքրքրաշարժ ժամանակ անցկացրեցին ջրում։
Պրակտիկայի հերթական օրը, որը շարունակվում է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի քոլեջում, սաների հետ միասին ունեցանք հետաքրքիր օր։ Առավոտյան երեխաներին դիմավորելուց հետո,սաները հանում են զգեստները և հագնում են լողազգեստները։ Այսօր երեխաները պատմեցին իրենց մասին նաև իրենց սիրելի բանաստեղծությունները արտասանեցին։ Որից հետո բակում խաղացին խնձորներով խաղ, լողացին և նկարեցին։
Պրակտիկայի առաջին օր անցավ բավականին հագեցած։ Պրակտիկան անցկացնում եմ Քոլեջում 5-6 տարեկան երեխաների հետ։ Սկզբում երեխաների հետ միասին խաղացինք, քանի որ կարևում եմ խաղի դերը երեխաների կյանքում։ Խաղը երեխայի հիմնական գործունեությունն է։ Խաղի միջոցով երեխայի մոտ առաջանում է հետաքրքրություն, ոգեշնչում։ Այնուհետև դպրոցի բակում երեխաները նկարեցին մատիտներով այն ինչ ուզում են, ինչպես նաև զբաղվեցին այլընտրանքային նկարչությամբ գուաշներով։ Որից հետո նաև լողացին։
Վերապատրաստման վերջին օրը պատմեցինք մեր մասին կրթահամալիրի դպրոցների ղեկավարներին, ներկայացրեցինք մեր նախագիծը և խոսեցինք հաջորդ փուլի մասին։
Անվանումը ` Երեխաները արվեստում
Նախատեսված է ՝ Կրտսեր դպրոցի սովորողների համար
Մասնակիցներ՝ Կրտսեր դպրոցի սովորողներ
Իրականացման տևողությունը ՝ հունիսի 24- 28
Նպատակը և խնդիրը՝ Աշակերտի ընդգրկումը ստեղծագործական գործունեության մեջ, վերլուծական և ստեղծագործական մտածողության զարգացումը, առաջացնել սեր նկարչության նկատմամաբ։ Զարգացնել գեղագիտական ճաշակը։ Երեխաներին ծանոթացնել այլընտրանքային նկարչության տեսակների հետ։
Նախագծի ընթացքում նախատեսվում է ՝ Այլընտրանքային նկարչության միջոցով զարգացնել երեխաների երևակայության ունակությունը, ստեղծագործական մոտեցումը, աշակերտի ինքնաարտահայտման և մտահորիզոնի ընդլայնումը, առանց որոնց չի կարելի պատկերացնել մարդու ցանկացած գործունեություն:
Կիրառվող մեթոդները՝ Ակտիվ ուսուցման մեթոդ, խաղային մեթոդ
Նախագծի իրականացման ընթացքը ՝ Աշակերտները նկարում են այն ինչ ուզում են և պատմում իրենց պատկերների մասին, սա ազատ ինքնաարտահայտման հնարավորություն է տալիս։ Ինչպես նաև այստեղ երևում է յուրաքանչյուրի երևակայության աստիճանը։
Վերապատրաստման 2-րդ օրը ծանոթացանք բլոգների բաժիններին, ֆունկցիաներին, բացեցինք բաժիններ, գրեցինք նաև մեր մասին։ Իսկ վերջում անձնական տվյալների լրացում կատարեցինք ձևաթղթում։ Նաև այսօր պարերգի ուսուցում ունեինք, որը շատ հետաքրքիր անցավ և տիկին Մարինեի օգնությամբ իմացանք տեղեկություններ հայկական ազգային պարերի մասին։
Վերապատրաստման առաջին օրը հետաքրքիր անցավ։ Ծանոթացանք մասնակիցներով մեկս մյուսի հետ։ Ընկեր Նվարդը մեզ ծանոթացրեց մեդիամիջավայրում կրթական ծրագրի հետ։ Հաջորդ քայլը եղավ անհատական բլոգների բացում wordpress.com կայքում։
Սովորեցինք նյութերի տեղադրում բլոգում հղումներ, նկարների տեղադրում, յութուբյան հղումներ և այլն։