Պրակտիկայի հերթական օրը անցավ բուռն և հագեցած։ Այսօր օրը սաները սկսեցին բակում, օգնեցին դաստերակներին, որից հետո սկսեցին նկարել, ես ինքս շատ եմ կարևորում նկարչության դերը երեխայի կյանքում, քանի որ նկարչության միջոցով աշակերտների մեջ զարգանում է հետաքրքրություն արվեստի նկատմամաբ նաև ազատ ինքնաարտահայտման հնարավորություն է տալիս։
Այնուհետև ուսուցողական մուլտֆիլմ նայեցինք, որից երեխաները ստանում են հետաքրքիր տեղեկություններ տարբեր առարկաների և երևությունների մասին։
Իսկ վերջում եկավ երեխաների ամենասպասված լողալու ժամը․ այսօր Տիկին Մարինեն հետաքրքիր խաղեր էր կազմակերպել ջրում։ Երգեցին և հետաքրքրաշարժ ժամանակ անցկացրեցին ջրում։