Անվանումը ` Երեխաները արվեստում
Նախատեսված է ՝ Կրտսեր դպրոցի սովորողների համար
Մասնակիցներ՝ Կրտսեր դպրոցի սովորողներ
Իրականացման տևողությունը ՝ հունիսի 24- 28
Նպատակը և խնդիրը՝ Աշակերտի ընդգրկումը ստեղծագործական գործունեության մեջ, վերլուծական և ստեղծագործական մտածողության զարգացումը, առաջացնել սեր նկարչության նկատմամաբ։ Զարգացնել գեղագիտական ճաշակը։ Երեխաներին ծանոթացնել այլընտրանքային նկարչության տեսակների հետ։
Նախագծի ընթացքում նախատեսվում է ՝ Այլընտրանքային նկարչության միջոցով զարգացնել երեխաների երևակայության ունակությունը, ստեղծագործական մոտեցումը, աշակերտի ինքնաարտահայտման և մտահորիզոնի ընդլայնումը, առանց որոնց չի կարելի պատկերացնել մարդու ցանկացած գործունեություն:
Կիրառվող մեթոդները՝ Ակտիվ ուսուցման մեթոդ, խաղային մեթոդ
Նախագծի իրականացման ընթացքը ՝ Աշակերտները նկարում են այն ինչ ուզում են և պատմում իրենց պատկերների մասին, սա ազատ ինքնաարտահայտման հնարավորություն է տալիս։ Ինչպես նաև այստեղ երևում է յուրաքանչյուրի երևակայության աստիճանը։