Մասնակիցներ՝ 5 տարեկաններ
Նպատակը և խնդիրը՝
Խաղը երեխայի հիմնական գործունեությունն է։ Խաղի դերն ու նշանակությունը նախադպրոցականի կյանքում դիտում են որպես երեխայի համակողմանի զարգացման, ինքնահաստատման կարևորագույն միջոց: Նպատակն է աշակերտի ընդգրկումը ստեղծագործական գործունեության մեջ։Լոտոն ուսուցողական խաղ է։ Լոտո խաղալով երեխաները սկսում են հաշվել, խումբ կազմել։ Այն զարգացնում է տրամաբանական մտածողությունը, հիշողությունը և դիտորդական ընկալումները։
Նախագծի ընթացքում նախատեսվում է `
Սովորողների հետ պատրաստել շրջանակներ, գրել թվեր և շրջել։ Մյուս կողմում նկերել որևիցե կենդանի։ Այնուհետև պետք է պատրաստենք նկարազարդ քարտեր։
Միջավայրը ` դասասենյակ, բակ։
Անհրաժեշտ գործիքները՝ գունավոր թղթեր, մատիտներ, մկրատ։