Рубрика: Без рубрики, Պարտիզապուրակային

Մանկավարժական աշխատողների աշնանային ճամբար․ օր 2

Աշխատանքային  2-րդ օրը սկսեցինք ընդհանուր պարապմունքով   Արցախից ժամանած հյուրերի հետ։ Միասին երգեցինք «Հո՜յ, Նազան պարերգը,  «Էսօր ուրբաթ է»,  «Կաքավիկ», «Սոնա յար» և այլ երգեր։ Ընդհանուր պարապմունքից հետո կատարվեց աշխատանքի բաժանում և յուրաքանչյուրը անցավ իր գործին։ Աղջիկների մի մասը Զառա Ոսկանյանի ղեկավարությամբ  շարունակեց մարզասրահի և գրասենյակի բարեկարգման աշխատանքները, իսկ մյուս խումբն էլ մառանում սկսեցին աշխատանքները։ Աշխատանքները բուռն կերպով առաջ են ընթանում և շատ ուրախ մթնոլորտ է տիրում կրթահամալիրում։

Օրվա նկարաշար  

Это слайд-шоу требует JavaScript.

Այս անգամ համեղ ուտեստների պատրաստումը վստահված էր Գրետա Բակունցին և Լուսինե Փաշայանին, իսկ Երանուհի Խլղաթյանը զբաղված էր սովորողների Մուտքի ճամբարով։

Ընդմիջումից հետո օրվա երկրորդ կեսին մասնակցեցինք նախագծային խմբերով ուսումնական պարապմունքին։ Օրն եզրափակվեց Մարմարյա սրահում։

 

 

 

Оставьте комментарий