Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ։Հայ Առաքելական Եկեղեցու հնագույն և գլխավոր հինգ տաղավար տոներից մեկն է։ Զատիկը շարժական տոն է, այսինքն յուրաքանչյուր տարի նրա նշման օրը փոխվում է։ Այն զատիկ է կոչվել ձմեռվանից գարունը զատվելու առթիվ։
Զատկի մասին են պատմում 1․2 դասարանի սովորող Ալեքս Հարությունյանը և իր մայրիկը։
ստեղծագործական երևակայության ձևավորում և դրա առարկայացումը
տրամաբանական մտածողության զարգացումը
Անհրաժեշտ պարագաները ՝ , գունավոր թղթեր, մկրատ, սոսինձ
Խճանկաների պատրաստումը եկել է Հռոմից։ Պատկերում էին աստվածներին և աստվածուհիներին, թռչուների կամ այլ պատկերներ։
Ընթացքը ՝ Գունավոր թղթերը կտրեք փոքր կտորների բաժանեք։ Այնուհետև թղթի վրա մատիտով ուրվագծեք այն ինչ ցանկանում եք պատկերել։ Թղթի կտորները սոսնձեք և ամրացրեք պատկերի վրա։ Եվ այդպես շարունակ։
Սիրելի՛ սովորողներ երևակայության մեջ ազատ եղեք։ Պատկերեք հետաքրքիր խճանկարներ, կենդանիներ, թռչուններ, մանր գունավոր թղթերով, հիշեք, որ ազատ եք և կարող եք պատկերել ինչ որ դուք եք ցանկանում։ Բայց չմոռանաք ինձ ուղարկել ձեր տեսանյութը կամ լուսանկարները իմ էլեկտրոնային հասցեին ani-engoyan@mskh.am ։ Անհամբեր կսպասեմ ձեր աշխատանքներին։
Կարող եք պատրաստել նաև այսպիսի հետաքրքիր խճանկարներ։ Դիտելով Աստղիկ Մեղրունու տեսանյութը։
Բնագիտական փորձ
Մասնակիցներ` Արևմտյան դպրոցի սովորողներ
Ժամկետը՝ ապրիլի 13- ից — ապրիլի 17-ը
Խնդիրներն են `
տրամաբանական մտածողության զարգացումը
սովորողները ազատ լիեն իրենց գաղափարներում
Անհրաժեշտ իրեր ՝ գունավոր թղթեր, տարայով ջուր
Ընթացքը ՝ Պետք է կտրենք ծաղիկներ, նաև կարող ենք գունավորել ավելի գեղեցիկ լինելու համար։ Որից հետո ծաղկաթերթերը պետք է ծալենք դեպի կենտրոն։ Ծալքերը պետք չէ չափազանց ամուր ծալել։ Որից հետո տարայի մեջ լցրեք մի փոքր ջուր։ Եվ ծաղիկը դրեք ջրով լի տարայի մեջ։ Ջուրը կլանում է թուղթը այդ պատճառով էլ սկսվում է բացվել։
Կարծում եմ Ձեզ նույնպես հետաքրքրեց այս բնագիտական փորձը և դուք էլ ցանակություն կհայտնեք պատրաստել այն և տեսանյութը կուղարկեք իմ էլեկտրոնային հասցեին ani-engoyan@mskh.am ։ Անհամբեր կսպասեմ ձեր բնագիտական փորձերին։
Ընթացքը ՝ Պետք է կտրենք ծաղիկներ, նաև կարող ենք գունավորել ավելի գեղեցիկ լինելու համար։ Որից հետո ծաղկաթերթերը պետք է ծալենք դեպի կենտրոն։ Ծալքերը պետք չէ չափազանց ամուր ծալել։ Որից հետո տարայի մեջ լցրեք մի փոքր ջուր։ Եվ ծաղիկը դրեք ջրով լի տարայի մեջ։ Ջուրը կլանում է թուղթը այդ պատճառով էլ սկսվում է բացվել։
Այսօր դիտարկել եմ 9․3, 9․4 և 9․5 դասարանները։ Ընդհանուր 78 սովորողի բլոգ։ Խոսել եմ 9-րդ դասարանների կազմակերպիչ ՝ Մարալ Կարապետյանի հետ։ Եվ նա տվել է տեղեկություն չաշխատող սովորողների բլոգներ մասին։
Աշոտ Հովհաննիսյան— հեռավար է աշխատում, Չինաստանում է, բլոգում չի տեղադրում
Իսկ Էլեն Մկրտչյանի նյութերը վրիպել էի, քանի որ գլխավոր նյութ է կցել ու թողել 2019 թ․ աշխատանքը։
Ընդհանուր առմամբ բլոգներում նկատվում է ակտիվություն անցած շաբաթվա համեմատ։ Կան հետաքրքիր նախագծեր ոչ միայն ընտանեկան։ Օրինակ ՝ Կարդում եմ նախագիծը։ Դատելով սովորողների բլոգներից բոլորը մեծ հաճույթով են կատարում այս նախագիծը և ունեն հետաքրքիր վերլուծություններ։ Անհատական պլան և օրվա ամփոփում առկա սովորողների մեծամասնության մոտ։
Ավագ դպրոցի ենթակայքում տեսա ընտանեկան նախագիծ։ 9․3դասարանի սովորող Վահե Գրիգորյանը ներկայացնում է գյուղական կյանքը։