Рубрика: Без рубрики

Ազգային խաղեր

Մասնակիցներ` Արևմտյան դպրոցի սովորողներ

Ժամկետը՝ մարտի 30-ից — ապրիլի 3

Նախագծի նպատակը՝ Սովորողներին  ծանոթացնել   ազգային խաղերին, զարգացնել սովորողի մտքի ճկունությունը, երևակայությունը, հիշողությունը,   ուշադրությունը, կամքը  և  մկանների  լարումը:

Ազատ եք ընտրության հարցում կարող եք  ընտրել ցանկացած ազգային խաղ։

ՔԱՐԿՏԻԿ

Խաղի կանոնները հետևյալն են։

Քարերից մեկը վերցնում և նետում  ենք վեր, այդ ընթացքում  արագ վերցնում ենք վերևի մեկ   քարն ու բռնում ցած ընկնող քարը նույն ձեռքով: Եվ այդպես շարունակ ավելացնում ենք քարերը։  Ընթացքը նկարահանում եք :

Խաղում եք ձեր ընտանիքի անդամների հետ, տեսաֆիլմը ուղարկում իմ էլեկտրոնային հասցեին ՝  ani-engoyan@mskh.am ։

 Թելով խաղ

Այս խաղն էլ է շատ հետաքրքիր, կարծում եմ ձեր ծնողներն էլ են խաղացել  այն փոքր ժամանակ: Առաջարկում եմ սովորել  ծնողներից ու խաղալ միասին:

Աղջիկ փախցնոցի

Խաղացողները զույգերով իրար ետևից կանգնում են` զույգերի ձեռքերը վերև պահած` ափերն իրար մեջ: Նրանցից մեկը, ով զույգ չունի, գալիս է առաջ ու նրանց արանքով անցնելով, բռնում է որևէ մեկի ձեռքից: Երկուսով գնում են, կանգնում վերջում, իսկ այն մասնակիցը, ում զույգին  տանում են, գալիս է առաջ ու կատարում նույն գործողությունը:

Կարմիր կոճակ

Երեխաները նստում են աթոռներին, ձեռքերը մեկնում են առաջ` ափերն իրար կպցրած:
Խաղավարը իր ափի մեջ թաքցնում է կարմիր կոճակը, մոտենում է յուրաքանչյուր
երեխայի ու նրա ափի մեջ մտցնելով իր ձեռքերը` կոճակը թաքուն գցում է երեխաներից
մեկի ձեռքերի մեջ: Ընթացքում կարող է որևէ խաղերգ արտասանել: Վերջացնելուց հետո
ասում է.
— Կարմի´ր կոճակ, դո՛ւրս արի:

Զատկի տոնին բնորոշ են ձվախաղերը:

Առաջարկում եմ մի  տարբերակ ՝

Ձուպտտոցի  

Խաղի համար մեկին դատավոր են ընտրում, որի հրահանգ տալուն պես որևէ հարթ մակերեսին փորձում են սուր քթի վրա միաժամանակ պտտեցնել ձվերը: Ում ձուն ավելի երկար պտտվի, նա էլ հաղթող է ճանաչվում և մյուս բոլոր խաղացողների ձվերը շահում: Երբեմն, վեճերից խուսափելու նպատակով հաղթողին այլ կերպ են որոշում՝ ելնելով ոչ թե ձվի՝ քթի վրա երկար ժամանակ պտտվելուց, այլ վերջինիս անշարժանալով:

Рубрика: Без рубрики

Արևմտյան ռադիո

Ռադիո Զատկի մասին

Մասնակիցներ` 1.2դասարանի սովորողներ, ընտանիք

Ժամկետը՝ մարտի 30-ից — ապրիլի 3-ը

Նպատակը՝ Ուսումնական ռադիոների պատրաստում, լրատվական-հողորդակցական հմտությունների զարգացում, հարցազրույց վարելու կարողության ձևավորում-զարգացում, նյութի ճիշտ և գրագետ մատուցում, դպրոցի առօրյայի լուսաբանում, մեդիագործիքների կիրառման զարգացում:

Ընթացքը ՝  սովորողները նախնական տեղեկություններ են հավաքում իրնց ընտանիքի անդամներից  տոնի մասին:Պատմում են` ինչ գիտեն Զատիկի մասին, ինչպես են նշում իրենց ընտանիքում, միմյանց ինչպես են ողջունում:: Կարող են հետաքրքիր Զատկական առածանի, ասիկներ ներկայացնեն օգտվելով ընկեր Քրիստինեի նյութից։ Ձայնագրեք և ուղարկեք ինձ։ Ես կպատրաստեմ ռադիոնյութը։

Պատրաստում ենք ռադիոթողարկում և ուղարկում իմ էլեկտրոնային հասցեին ani-engoyan@mskh.am ։

Рубрика: Без рубрики

Կառուցողական խաղեր

Մասնակիցներ` Արևմտյան դպրոցի սովորողներ

Ժամկետը՝ մարտի 30-ից — ապրիլի 3

Նախագծի նպատակը՝ Ստեղծել զարգացնող, կառուցողական  խաղեր

Նախագծի ընթացքում կզարգանան սովորողների ստեղծագործական միտքը, ուշադրության կենտրոնացումը, քանի որ կառուցողական խաղերի միջոցով սաները  լուծում են տրամաբանական խնդիրներ:  Կառուցողական խաղերը նպաստում են սաների  մանր մոտորիկայի  զարգացմանը, ակտիվացնում են ուղեղի աշխատանքը, խթանում են սանի խոսքի,երևակայության, մտածողության, տրամաբանության զարգացմանը:

Նախագծի նկարագիրը սովորողները լեգոներով կամ գունավոր փայտիկների օգնությամբ պատրաստում են իրենց նախընտրելի պատկերը։

Տեսանյութը դիտելուց հետո պետք է սովորողները պատրաստեն ուղարկեն իմ էլեկտրոնային հասցեին։ani-engoyan@mskh.am ։

24-697x800

Այլընտրանքային Զատկե ձվեր

Ժամկետը՝ մարտի 30-ից — ապրիլի 12-ը

Ձուն ընդհանրապես խորհրդանշում է առատություն և վերածնունդ։ Այս անգամ  Զատկի տոնին ընդառաջ կպատրաստենք այլընտրանքային Զատկե ձվեր։

Նախագծի նպատակը և խնդիրները ՝ 

  • ստեղծագործական երևակայության զարգացում
  • տեխնոլոգիական հմտությունների զարգացում

Անհրաժեշտ պարագաները ՝ գունավոր թղթեր, մկրատ, սոսինձ, մակարոններ և գուաշ

Ընթացքը ՝  Նախ գուաշով ներկում ենք մակարոնները և դնում ենք չորանա։ Գունավոր թղթերով կտրում ենք Զատկի ձվի ձևանմուշը, այն նույնպես կարող ենք տարբեր գույներով ներկել։ Որից հետո սոսնձված մակարոները ամրացնում ենք  մեր ձևանմուշին։ Եվ ահա պատրաստ է, այն  հիանալի զարդարանք կլինի Զատկի սեղանին։

Տեսանյութը դիտելուց հետո պետք է սովորողները պատրաստեն ուղարկեն իմ էլեկտրոնային հասցեին։ani-engoyan@mskh.am ։

Рубрика: Без рубрики, Աշխատակարգ

Աշխատաժամանակ

90596558_299763347670084_5049832167916437504_n

Երկուշաբթի

10:00-10:30 աշխատանք էլեկտրոնային փոստում

10։30-12։00 նոր նախագծերի մշակում

12։00-12։30 ընդմիջում

12։30-1։00-ինքնակրություն

1։00-14։30-  հաջորդ օրվա աշխատանքների կազմակերպում

14։30- հանգիստ, այլ գործեր

Читать далее «Աշխատաժամանակ»

Рубрика: Без рубрики, Սեմինար-պարապմունք

Առցանց սեմինար

Այսօր Արևմտյան դպրոցի  երկարացված օրվա կազմակերպիչների առցանց սեմինարն էր, որը վարում էր Նվարդ Սարգսյանը։ Թեման Microsoft Teams ծրագիրն էր։ Քանի որ այս օրերին շատ կարևոր է, որ ծանոթ լինենք ծրագրին։ Ընկեր Նվարդը մանրամասն մեզ ծանոթացրեց ծրագրին թե ինչպես պետք է խումբ բացենք, տեսանկարահանեք և շատ այլ կարևոր տեղեկություններ։

Рубрика: 2020-2021թթ․ աշխատանքային նախագծեր, Без рубрики

Առցանց ուսուցում

          Այլընտրանքային տեխնոլոգիական աշխատանք

Easter-Pasta-Noodle-Craft

Մասնակիցներ` 1.2դասարանի սովորողներ

Ժամկետը՝ մարտի 30-ից — ապրիլի 12-ը

Ձուն ընդհանրապես խորհրդանշում է առատություն և վերածնունդ։ Այս անգամ  Զատկի տոնին ընդառաջ կպատրաստենք այլընտրանքային Զատկե ձվեր։

Նախագծի նպատակը և խնդիրները ՝ 

  • ստեղծագործական երևակայության զարգացում
  • տեխնոլոգիական հմտությունների զարգացում

Անհրաժեշտ պարագաները ՝ գունավոր թղթեր, մկրատ, սոսինձ, մակարոններ և գուաշ

Ընթացքը ՝  Նախ գուաշով ներկում ենք մակարոնները և դնում ենք չորանա։ Գունավոր թղթերով կտրում ենք Զատկի ձվի ձևանմուշը, այն նույնպես կարող ենք տարբեր գույներով ներկել։ Որից հետո սոսնձված մակարոները ամրացնում ենք  մեր ձևանմուշին։ Եվ ահա պատրաստ է, այն  հիանալի զարդարանք կլինի Զատկի սեղանին։

Տեխնոլոգիական աշխատանք Զատիկ

20190412_144157

Տեխնոլոգիական աշխատանք․ պատրաստում ենք զատիկ

Զատիկին ընդառաջ միասին կպատրաստենք գունավոր զատիկներ։

Մասնակիցներ` 1.2դասարանի սովորողներ, ընտանիք

Ժամկետը՝ մարտի 30-ից — ապրիլի 12-ը

Նախագծի նպատակը և խնդիրները ՝ 

  • ստեղծագործական երևակայության զարգացում
  • տեխնոլոգիական հմտությունների զարգացում

Անհրաժեշտ պարագաներ՝

Գունավոր թղթեր, մկրատ, սոսինձ

Ես կներկայացնեմ տեսանյութ, որտեղ ցույց կտամ թե ինչպես պատրաստել։ Դիտելուց հետո պետք է սովորողները պատրաստեն  Զատիկ  և տեսաֆիլմը ուղարկեն իմ էլեկտրոնային հասցեին։

                                   Արևմտյան ռադիո

Մասնակիցներ` 1.2դասարանի սովորողներ, ընտանիք

Ժամկետը՝ մարտի 30-ից — ապրիլի 12-ը

Նպատակը՝ Ուսումնական ռադիոների պատրաստում, լրատվական-հողորդակցական հմտությունների զարգացում, հարցազրույց վարելու կարողության ձևավորում-զարգացում, նյութի ճիշտ և գրագետ մատուցում, դպրոցի առօրյայի լուսաբանում, մեդիագործիքների կիրառման զարգացում:

Ընթացքը ՝  սովորողները նախնական տեղեկություններ են հավաքում իրնց ընտանիքի անդամներից  տոնի մասին:Պատմում են` ինչ գիտեն Զատիկի մասին, ինչպես են նշում իրենց ընտանիքում, միմյանց ինչպես են ողջունում:

Պատրաստում ենք ռադիոթողարկում և ուղարկում իմ էլեկտրոնային հասցեին։

Զատկի ծես

Рубрика: Без рубрики, Հաշվետվություն

Մարտ ամսվա ամփոփում

Մարտ ամսվա նախագծեր

Մարտի 9-13-ի աշխատակարգ

Կառուցողական խաղեր

Ազգային խաղեր

Աշխատանք ֆիզիկական միջավարում

Արևմտյան ռադիո՝ 

Սեմինար ՝ 

Ինքնակրթություն թարգմանություններ  ՝

ԴԻՊԼՈՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ ՝ 

Рубрика: «Ուսումնական գարուն», Без рубрики, Պարտիզապուրակային

Գարուն, արև օր 2

Արևմտյան դպրոցում աշխատանքային եռուզեռ է։ Բաժանվելով աշխատանքային խմբերի, սկսեցինք աշխատանքը հետևյալ ուղություններով՝ արդեն հարթեցված փայտյա տարածքները լաքապատեցինք, այգեպան Հրանտ  Գիժալարյանի հետ կատարեցինք բակային աշխատանքներ։

Օրվա նկարաշար՝

Читать далее «Գարուն, արև օր 2»

Рубрика: «Ուսումնական գարուն», Без рубрики, Պարտիզապուրակային

Պարտիզապուրակային աշխատանքներ օր 1

Պարտիզապուրակային աշխատանքներ իրականացրեցինք մեր հարազատ Արևմտյան դպրոց-պարտեզում: Աշխատանքներին մասնակցեցին երկարացված օրվա կազմակերպիչներ ՝ Անի Ենգոյանը, Անի Միրզոյանը, Աստղիկ Արսենյանը, Աստղիկ Իսրաելյանը և ուսուցչի օգնական ՝ Մադլեն Թերզյանը: Միասին իրականացրեցինք միջավայրի խնամք: Մաքրեցինք դպրոցի հարակից տարածքը աղբից և չորացած տերևներից: Եվ յուրաքանչյուրս անցավ իր նախագծային աշխատանքին։

Պարտիզպան ՝ ընկեր Հրանտի առաջնորդությամբ մի մասս զբաղվեց  դպրոցի արտաքին միջավայրի  հարդարմամբ, շուշաթղթով հարթեցրեցինք փայտյա տարածքները,  իսկ հետո զբաղվեցին բույսերի խնամքով։ 

Աշխատանքները բուռն կերպով առաջ են ընթանում և շատ ուրախ մթնոլորտ է տիրում կրթահամալիրում։

Օրվա նկարաշար

Տեսանյութ