Рубрика: Без рубрики

Ազգային խաղեր

Մասնակիցներ` Արևմտյան դպրոցի սովորողներ

Ժամկետը՝ մարտի 30-ից — ապրիլի 3

Նախագծի նպատակը՝ Սովորողներին  ծանոթացնել   ազգային խաղերին, զարգացնել սովորողի մտքի ճկունությունը, երևակայությունը, հիշողությունը,   ուշադրությունը, կամքը  և  մկանների  լարումը:

Ազատ եք ընտրության հարցում կարող եք  ընտրել ցանկացած ազգային խաղ։

ՔԱՐԿՏԻԿ

Խաղի կանոնները հետևյալն են։

Քարերից մեկը վերցնում և նետում  ենք վեր, այդ ընթացքում  արագ վերցնում ենք վերևի մեկ   քարն ու բռնում ցած ընկնող քարը նույն ձեռքով: Եվ այդպես շարունակ ավելացնում ենք քարերը։  Ընթացքը նկարահանում եք :

Խաղում եք ձեր ընտանիքի անդամների հետ, տեսաֆիլմը ուղարկում իմ էլեկտրոնային հասցեին ՝  ani-engoyan@mskh.am ։

 

 Թելով խաղ

Այս խաղն էլ է շատ հետաքրքիր, կարծում եմ ձեր ծնողներն էլ են խաղացել  այն փոքր ժամանակ: Առաջարկում եմ սովորել  ծնողներից ու խաղալ միասին:

Աղջիկ փախցնոցի

Խաղացողները զույգերով իրար ետևից կանգնում են` զույգերի ձեռքերը վերև պահած` ափերն իրար մեջ: Նրանցից մեկը, ով զույգ չունի, գալիս է առաջ ու նրանց արանքով անցնելով, բռնում է որևէ մեկի ձեռքից: Երկուսով գնում են, կանգնում վերջում, իսկ այն մասնակիցը, ում զույգին  տանում են, գալիս է առաջ ու կատարում նույն գործողությունը:

Կարմիր կոճակ

Երեխաները նստում են աթոռներին, ձեռքերը մեկնում են առաջ` ափերն իրար կպցրած:
Խաղավարը իր ափի մեջ թաքցնում է կարմիր կոճակը, մոտենում է յուրաքանչյուր
երեխայի ու նրա ափի մեջ մտցնելով իր ձեռքերը` կոճակը թաքուն գցում է երեխաներից
մեկի ձեռքերի մեջ: Ընթացքում կարող է որևէ խաղերգ արտասանել: Վերջացնելուց հետո
ասում է.
— Կարմի´ր կոճակ, դո՛ւրս արի:

Զատկի տոնին բնորոշ են ձվախաղերը:

Առաջարկում եմ մի  տարբերակ ՝

Ձուպտտոցի  

Խաղի համար մեկին դատավոր են ընտրում, որի հրահանգ տալուն պես որևէ հարթ մակերեսին փորձում են սուր քթի վրա միաժամանակ պտտեցնել ձվերը: Ում ձուն ավելի երկար պտտվի, նա էլ հաղթող է ճանաչվում և մյուս բոլոր խաղացողների ձվերը շահում: Երբեմն, վեճերից խուսափելու նպատակով հաղթողին այլ կերպ են որոշում՝ ելնելով ոչ թե ձվի՝ քթի վրա երկար ժամանակ պտտվելուց, այլ վերջինիս անշարժանալով:

 

Рубрика: Без рубрики

Արևմտյան ռադիո

Ռադիո Զատկի մասին

Մասնակիցներ` 1.2դասարանի սովորողներ, ընտանիք

Ժամկետը՝ մարտի 30-ից — ապրիլի 3-ը

Նպատակը՝ Ուսումնական ռադիոների պատրաստում, լրատվական-հողորդակցական հմտությունների զարգացում, հարցազրույց վարելու կարողության ձևավորում-զարգացում, նյութի ճիշտ և գրագետ մատուցում, դպրոցի առօրյայի լուսաբանում, մեդիագործիքների կիրառման զարգացում:

Ընթացքը ՝  սովորողները նախնական տեղեկություններ են հավաքում իրնց ընտանիքի անդամներից  տոնի մասին:Պատմում են` ինչ գիտեն Զատիկի մասին, ինչպես են նշում իրենց ընտանիքում, միմյանց ինչպես են ողջունում:: Կարող են հետաքրքիր Զատկական առածանի, ասիկներ ներկայացնեն օգտվելով ընկեր Քրիստինեի նյութից։ Ձայնագրեք և ուղարկեք ինձ։ Ես կպատրաստեմ ռադիոնյութը։

Պատրաստում ենք ռադիոթողարկում և ուղարկում իմ էլեկտրոնային հասցեին ani-engoyan@mskh.am ։