Рубрика: 2020-2021թթ․ աշխատանքային նախագծեր, Без рубрики, Արևմտյան ռադիո

Արևմտյան ռադիո

Ժամկետ՝ շուրջտարյա

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի երկարացված օրվա կազմակերպիչներ, դասավանդողներ, սովորողներ, ծնողներ

Նպատակը՝ Ուսումնական ռադիոների պատրաստում, լրատվական-հողորդակցական հմտությունների զարգացում, հարցազրույց վարելու կարողության ձևավորում-զարգացում, նյութի ճիշտ և գրագետ մատուցում, դպրոցի առօրյայի լուսաբանում, մեդիագործիքների կիրառման զարգացում:

Ընթացքը՝ Երկարացված օրվա կազմակերպիչները  ամեն շաբաթ նախապես ստանում են ռադիոյի թեմաները, որոնք բխում են ինչպես կրթահամալիրի օրացույցից, առօրյա անցուդարձից, այնպես էլ սովորողների անձնական հետաքրքրություններից:  Թիմային ուսումնասիրությունից հետո պատրաստվում են համապատասխան ռադիոնութեր՝ լրահոս, ռադիոթատրոն, հարցազրույց, տեղեկատվություն, լուսաբանում:

Արդյունքները՝ Ռադիոները  ամեն օր տեղադրվում են Արևմտյան դպրոցի ենթակայքի համապատասխան բաժնում: