Рубрика: Без рубрики

Կառուցողական խաղեր

Մասնակիցներ` Արևմտյան դպրոցի սովորողներ

Ժամկետը՝ մարտի 30-ից — ապրիլի 3

Նախագծի նպատակը՝ Ստեղծել զարգացնող, կառուցողական  խաղեր

Նախագծի ընթացքում կզարգանան սովորողների ստեղծագործական միտքը, ուշադրության կենտրոնացումը, քանի որ կառուցողական խաղերի միջոցով սաները  լուծում են տրամաբանական խնդիրներ:  Կառուցողական խաղերը նպաստում են սաների  մանր մոտորիկայի  զարգացմանը, ակտիվացնում են ուղեղի աշխատանքը, խթանում են սանի խոսքի,երևակայության, մտածողության, տրամաբանության զարգացմանը:

Նախագծի նկարագիրը սովորողները լեգոներով կամ գունավոր փայտիկների օգնությամբ պատրաստում են իրենց նախընտրելի պատկերը։

Տեսանյութը դիտելուց հետո պետք է սովորողները պատրաստեն ուղարկեն իմ էլեկտրոնային հասցեին։ani-engoyan@mskh.am ։

 

24-697x800

Այլընտրանքային Զատկե ձվեր

Ժամկետը՝ մարտի 30-ից — ապրիլի 12-ը

Ձուն ընդհանրապես խորհրդանշում է առատություն և վերածնունդ։ Այս անգամ  Զատկի տոնին ընդառաջ կպատրաստենք այլընտրանքային Զատկե ձվեր։

Նախագծի նպատակը և խնդիրները ՝ 

  • ստեղծագործական երևակայության զարգացում
  • տեխնոլոգիական հմտությունների զարգացում

Անհրաժեշտ պարագաները ՝ գունավոր թղթեր, մկրատ, սոսինձ, մակարոններ և գուաշ

Ընթացքը ՝  Նախ գուաշով ներկում ենք մակարոնները և դնում ենք չորանա։ Գունավոր թղթերով կտրում ենք Զատկի ձվի ձևանմուշը, այն նույնպես կարող ենք տարբեր գույներով ներկել։ Որից հետո սոսնձված մակարոները ամրացնում ենք  մեր ձևանմուշին։ Եվ ահա պատրաստ է, այն  հիանալի զարդարանք կլինի Զատկի սեղանին։

Տեսանյութը դիտելուց հետո պետք է սովորողները պատրաստեն ուղարկեն իմ էլեկտրոնային հասցեին։ani-engoyan@mskh.am ։

 

Рубрика: Без рубрики, Աշխատակարգ

Աշխատաժամանակ

90596558_299763347670084_5049832167916437504_n

Երկուշաբթի

10:00-10:30 աշխատանք էլեկտրոնային փոստում

10։30-12։00 նոր նախագծերի մշակում

12։00-12։30 ընդմիջում

12։30-1։00-ինքնակրություն

1։00-14։30-  հաջորդ օրվա աշխատանքների կազմակերպում

14։30- հանգիստ, այլ գործեր

Читать далее «Աշխատաժամանակ»