Ես կներկայացնեմ տեսանյութ, որտեղ ցույց կտամ թե ինչպես պատրաստել։ Դիտելուց հետո պետք է սովորողները պատրաստեն բացիկ և տեսաֆիլմը ուղարկեն իմ էլեկտրոնային հասցեին։
Մարտի 17
Հովհաննես Թումայանի «ԾԻՏԸ»
Հովհաննես Թումանյանի «Ծիտը» հայտնի հեքիաթ է: Երեխաներն այս հեքիաթը շատ են սիրում: Այս անգամ ռադիոնյութի տեսքով ես կկարդամ այդ հեքիաթը։Լսելուց հետո մեր 1-ին դասարանի սովորողները Paint ծարագրով կնկարեն այն։
Մարտի 18
Վիտամիներով հարուստ աղցան
Կպատրաստենք՝ Կաղամբով և գազարով աղցան։
Պատրաստման ընթացքը`
Կաղամբը երկար և բարակ կտրատել: Վրան աղ ցանել և մի փոքր տրորել, որ ավելի հյութալի դառնա: Գազարը լվանալ և անցկացնել խոշոր քերիչով: Սոխը մաքրել և մանր կտրատել: Բոլորը միասին խառնել:Ավելացնել մանր կտրատած համեմը, ձեթը: Խառնել և մատուցել:
Ես կներկայացնեմ տեսանյութ, որտեղ ցույց կտամ թե ինչպես պատրաստել։ Դիտելուց հետո պետք է սովորողները պատրաստեն և տեսաֆիլմը ուղարկեն իմ էլեկտրոնային հասցեին։