Մենք շատ ենք սիրում ճամփորդել։ Այս անգամ ճամփորդեցինք դեպի Արագածոտնի մարզ։ Մեր ճամփորդական առաջին կանգառը եղավ Հովահննավանքը։ Եկեղեցում հանդիպեցինք դպիր Օհանին, ով մեզ պատմեց եկեղեցու պատմության մասին և տվեց շատ հետաքրքիր տեղեկություններ, որոնց մասին մենք չգիտեինք։ Ուշագրավ էր, որ եկեղեցու պատերի միջով գաղտնի ճանապարհ կար դեպի ձոր իջնող։
Հաջորդիվ եղանք Ուշի Սուրբ Սարգիս եկեղեցում։ Վանքը երկրաշարժից ավերվել է։ Այսօր վանքին կից փոքրիկ բազիլիկ եկեղեցին է միայն կանգուն, իսկ մյուս հատվածները խոնարհված են։
Երրորդ կանագառը եղանք Սաղմոսավանքում։ Սաղմոսավանքի բակում իրականացրեցինք բացօթյա ընթերցանություն, ազգային խաղեր։
Երրորդ կանգառ՝ Սաղմոսավան՝ Սաղմոսավանք:(Բացօթյա ընթերցանություն, ազգային խաղերի կազմակերպում Սաղմոսավանքի բակում)
Նպատակը և խնդիրները՝
Ճամփորդությունների ընթացքում սովորողը ձեռք է բերում մի շարք հմտություններ՝ անկաշկանդ հաղորդակցվելու կարողություն, արագ կողմնորոշվելու, ինչպես նաև գործնականում ձեռք բերած կարողություններն ու հմտությունները գիտելիքները կիրառելու (հաշվել, չափել, ) հնարավորություն:
Ճանաչողական
Բարձունքի հաղթահարում
Ձևավորել և զարգացնել ճամփորդությանը նախապատրաստվելու կարողություններ
Ձևավորել և զարգացնել տեսածի մասին պատմելու, տեսածը ներկայացնելու (ճանապարհը նկարագրելու, ճամփորդության մասին սեփական վերաբերմունքն արտահայտելու) կարողություններ
Ձևավորել և զարգացնել շրջակա միջավայրը դիտելու, ուսումնասիրելու, գեղեցիկը նկատելու մշակույթ
Ձևավորել և զարգացնել քայլարշավի, արգելքներ հաղթահարելու հմտություններ
Ձևավորել ընկերային պատասխանատվություն․ իրար օգնելու, միասին քայելու կարողություններ