Սովորողների ոգևորությունն անսահման է, երբ ասում եմ, որ ագարակ ենք գնալու․․․
Ահա կրկին ագարակ ենք շտապում։ 3-րդ դասարանի ճամբարականների տանից բերած մթերքները վերցրինք ու գնացինք տեսության ագարակի բնակիչներին։ Երգով, պարով ընկանք ճանապարհ։ Հրաշալի հնարավորություն է մեզ ընձեռված․Ունենք էնպիսի մի վայր ուր կարելի է կազմակերպել ուսումնական տարբեր գործունեություններ։
Ընկեր Դավիթը մեզ ներկայացրեց թե ինչպես պետք է խնամել կենդանիներին, կերակրեցինք ագարակի բնակիչներին և շտապեցինք ձիավարության։
Ժպտացինք․․․ու ապրեցինք այդ անմոռաց օրը․․․
















Տեսանյութը ստորև․