Рубрика: Այց Ագարակ

Ձիավարություն

Սովորողների ոգևորությունն անսահման է, երբ ասում եմ, որ ագարակ ենք գնալու․․․

Ահա  կրկին ագարակ  ենք շտապում։  3-րդ դասարանի ճամբարականների  տանից բերած մթերքները վերցրինք ու  գնացինք տեսության ագարակի բնակիչներին։ Երգով, պարով ընկանք ճանապարհ։ Հրաշալի հնարավորություն է մեզ ընձեռված․Ունենք էնպիսի մի վայր ուր կարելի է կազմակերպել ուսումնական տարբեր  գործունեություններ։

Ընկեր Դավիթը մեզ ներկայացրեց թե ինչպես պետք է խնամել կենդանիներին, կերակրեցինք ագարակի բնակիչներին և շտապեցինք ձիավարության։

Ժպտացինք․․․ու ապրեցինք այդ անմոռաց օրը․․․

Տեսանյութը ստորև․

Оставьте комментарий