Рубрика: Без рубрики

Հունիսի 27-հուլիսի1՝ ամառային հավես ճամբարում

Ողջո՜ւյն, ճամբար…

Բոլոր 6-10 տարեկաններին կանչում ենք թռիչքի՝ այո՜, ինչպես Ջոնաթան Լիվինգստոն ճայը, թռչելո՜ւ ենք, սիրելի սովորողներ…

Հավաքվե՜ք…

Վայրը` Արևմտյան դպրոց-պարտեզ

Հասցե՝ Հայաստան, Երևան, Հարավարևմտյան զանգված, Ա. Բաբաջանյան 38/1

հեռ.` +374 (10) 74  21 72

Էլ. փոստ` west-mskh@mskh.am

Ջոկատավար` Անի Ենգոյան (ani-engoyan@mskh.am)

Հեռ. 077464987

օգնական  ՝ Սոնա Սարգսյան (s-sona@mskh.am)

Հեռ.095721662

Բանկային հաշվի համարը` Հ/Հ900018003203 ՀՀ ՖՆ Գործառնական վարչություն

Ճամբարը հնգօրյա է` գործում է երկուշաբթիից ուրբաթ։

Ճամբարին մասնակցությունը ուղեգրով է`

  • 5-օրյա ուղեգիր – 15․000 դրամ (վճարված գումարը հաջորդ շաբաթ չի տեղափոխվում)
  • 1-օրյա ուղեգիր – 3․000 դրամ. (վճարման կտրոնում անհրաժեշտ է նշել մասնակցության օրերի ամսաթվերը և օրերի թվով կատարել համապատասխան վճարում)

Ճամբարային օրերին անհրաժեշտ պարագաներ`

  • Ճամբարականի ուսապարկ
  • Պաշտպանիչ միջոցներ՝ ալկոգել, դիմակ, ձեռնոց
  • Արևային գլխարկ
  • Լողի պարագաներ՝ լողազգեստ, լողաթափ, լողի գլխարկ, լողի ակնոց
  • Ջրի շիշ`անհատական օգտագործման համար
  • Սեղանի զարգացնող խաղեր

Ճամբարային գործունեություններ`

  • Առավոտյան ընդհանուր պարապմունք
  • Լող, լողափնյա խաղեր
  • Բացօթյա ընթերցանություն, մուլտֆիլմերի դիտում, քննարկում
  • Շրջակա միջավայրի խնամք
  • Տեխնոլոգիա
  • Շախմատ
  • Պարտիզապուրակային  և բարեկարգման աշխատանքներ կրթական պարտեզում
  • Տրամաբնական և ազգային_բակային խաղեր
  • Մարմնամարզություն
  • Հեծանվավարություն
  • Այց ուսումնական ագարակ
  • Սեղանի թենիս
  • Երաժշտական խաղեր և պարային ֆլեշմոբեր
  • Այլընտրանքային նկարչություն
  • Այլ։

Երկուշաբթի

09:00-09:15-Ճամբարականների ընդունում, հաշվառում

09։15-09:30 Ճամբարականների ընդհանուր պարապմունք

09։30-10։00  միջավայրի խնամք

10։00- 11։00 Լող, լողափնյա խաղեր

11։00- 11։30 — Նախաճաշ

11։30-12։30 — մարմնամարզություն, էստաֆետային խաղեր Բախշյանի այգում

12։30-13։30 — լող, ջրային խաղեր

13։30-14։00 — Ճաշ

14։00-14։30 Ազգային խաղեր

14։30 — 15։30 մուլտՖիլմի դիտում

15։30 — 16։00 -Հանգստի ժամ

16։00 —16։30 Բակային խաղեր, օրվա ամփոփում

Читать далее «Հունիսի 27-հուլիսի1՝ ամառային հավես ճամբարում»

Рубрика: Տեսանյութեր, Ֆոտոպատում

Մանկավարժական ճամբար

Արևմուտքում աշխատանքային հավես եռուզեռը շարունակվում է․․

Մի լավ մարզվելուց հետո, սկսում ենք ուրախ հարսանեկան ընդհանուր պարապմունքը։ Սիրով ու ոգևորությամբ սպասում ենք տոնական հարսանիքին։

Մարմնամարզության տեսանյութը ստորև՝

Հարսանեկան ընդհանուր պարապմունք`

Որից հետո էլ անցնում ենք մեր նախապես որոշված անելիքներին։ Միջավայրի խնամք, գույքի դասավորություն, դասասենյակի, միջանցքների մաքրություն…Յուրաքանչյուր դասավանդող գիտի իր անելիքը և մեծ պատասխանատվությամբ է մոտենում այդ հարցին։

Նկարաշարը ստորև՝