Рубрика: Ամառային ճամբար

Շրջակա միջավայրի խնամք

Վայրը՝ Արևմտյան դպրոց-պարտեզ

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի սովորողներ, լողափնյա ճամբարի մասնակիցներ

Ժամկետը՝ շուրջտարյա

Նպատակը` Սովորողների մոտ զարգացնել հոգատար վերաբերմունք շրջակա միջավայրի հանդեպ։

Խնամել դպրոցի կանաչ տարածքները։

Ընթացքը՝ Ուսումնասիրում ենք դպրոցի, բակի ծաղիկները, բույսերը։ Ժամանակակից առցանց ծրագրերի միջոցով բացահայտում ենք բույսերի, ծաղիկների առանձնահատկությունները։

Ճամբարականները բաժանվում են խմբերի։ Մի խումբը ջրում , խնամում է դպրոցի ծաղիկները ։

Рубрика: Ամառային ճամբար

Լողափնյա խաղեր

Վայրը — Արևմտյան դպրոց-պարտեզ

Ժամանակահատվածը՝  հունիս

Մասնակիցներ՝տարատարիք ճամբարականներ

Նպատակը՝Սովորողների մոտ զարգացնել թիմային ջրային հմտություններ։

Խնդիրներ՝ Ջրային էստաֆետային խաղերի իրականացում:

Անհրաժեշտ իրեր

Գնդակներ

օղակներ

Ընթացքը`

1 Ջրի մեջ դնում ենք օղակներ, մասնակիցները բաժանվում են երկու խմբի: Յուրաքանչյուր խմբից մեկական մասնակից պետք է անցնի այդ օղակների միջով: Հաղթում է Վարժությունը ճիշտ և արագ վերջացրած խումբը:

2 Ջրի մեջ դնում ենք երկու օղակ և փոքր գնդակներ: Մասնակիցները բաժանվում են երկու խմբի: Յուրաքանչյուր խումբ պետք է հնարավորինս շատ գնդակ դնի օղակի մեջ:

Արդյունքը՝ֆոտոպատումներ և հրապարակում բլոգում: