Ճամփորդության մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 4․1 դասարանի սովորողներ
Օր՝ապրիլի 19, մեկնում 11։00 Բախշյան այգուց
Վերադարձ ՝ 13։35 Բախշյան այգի
Նպատակը՝ Ճանաչողական այց, ծանոթացում հայկական ժողովրդական արվեստի տեսակներին։
Ընթացքը`Սովորողներին առաջարկվում է հին Հայաստանում տարածված մասնագիտություն-արհեստների ցուցակ: Ըստ նախասիրության ընտրում են, սկսում դրա շուրջ աշխատել: Մինչ այդ միասին քննարկում ենք արհեստների մասին, իմանում ` ինչ է արհեստը, դրա տեսակները, ինչով է այն տարբերվում արվեստից։ Կծանոթանանք ժամանակի հանրահայտ արհեստավոր- վարպետներին։Նախագծի ընթացքում ճամփորդություն դեպի Ժողովրդական արվեստի թանգարան։
Սովորողները տեղեկություն են գտնում և ուսումնասիրում թանգարանի մասին, հետաքրքիր տեղեկություններ հավաքում համացանցից և տեղադրում բլոգում։
Ընթացք՝Քայլքով կգնանք Երևանի Օղակաձև զբոսայգու հիմնանորոգված 6-րդ գոտին, որի տարածքում կառուցվել է մայրաքաղաքի առաջին սքեյթ—պարկը և շների զբոսանքի այգին
Անհրաժեշտ իրեր՝
Ուսապարկ
բրդուճներ
ախտահանիչ միջոց
թաց և չոր անձեռոցիկ
սեփական ինքնագլորներ
անվաչմուշկներ( ռոլլիկ)
գնդակ
փոխնորդ հագուստ( շապիկ, տաբատ)
Արդյունքում՝ սովորողների ինքնագլորներով և անվաչմուշկներով սահելու հմտությունների ձեռքբերում, ամրապնդում, Երևան քաղաքի նոր տարածքի ճանաչում:
Հայոց տոների շարքում Զատիկը բնության զարթոնքը խորհրդանշող ամենասիրված ու ամենամեծ տոնն է: Կատարվում է գարնանային գիշերահավասարից հետո եկող առաջին կիրակին:Զատիկը համարվում է հինգ տաղավար տոներից մեկը: Զատիկ բառը «հատանել»` զատել կամ բաժանել կամ էլ անջատել, բայից/գործողություն/ է առաջացել: «Զատիկ» նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և իր վերջնական տեսքով` վերադարձ առ Աստված: Զատկի տոնին մարդիկ մատաղ են արել ու բաժանել:
Զատիկը հեթանոսական տոն
Ըստ ենթադրությունների, սկզբնական շրջանում Հայաստանում Զատիկը եղել է անշարժ տոն և համընկել է մարտի 21-ի գիշերահավասար օրվա հետ՝ գիշեր-ցերեկն իրարից տարբերելու իմաստով: Հետագայում, կապվելով լուսնային օրացույցի հետ, դառնում է շարժական և տոնվում Վահագնի ծնունդից հետո առաջին լիալուսնին հաջորդող օրը: Արդեն իսկ փետրվարի վերջին օրը, լույս մարտի մեկի կեսգիշերին, ընտանիքներում ամեն մեկը մի-մի փայտ վերցրած` խփել է տան պատերին, հատակին` ձայնակցելով.
-Շվոտը դուրս, մարտը` ներս: Այսպես վտարվել է փետրվարը` ձմռան վերջին ամիսը, և հալածվել է ձմռան ընթացքում տներում բույն դրած չարը (Շվոտ): Հայերն այդ օրը սկսում են իրենց գարնանային վարուցանքը, իսկ մանուկները գունավոր ձվերը ձեռքներին երգում-պարում են ու ձվախաղ անում: Զատկի առթիվ ընդունված էր տներում Կենաց ծառ (այսինքն` կյանքի ծառ) զարդարել: Ավանդության համաձայն, մի ժամանակ Արարատում, բարձր լեռների կատարին բույն դրած Հազարան Հավքը , որ գիշերները ճառագում էր, իսկ ցերեկները Արևի ճառագայթների հետ միացնում իր շողերը, երգում և բազմագույն ձվեր էր ածում` անընդհատ նորոգելով Արարատ աշխարհի գույների թարմությունը, իսկ Անահիտ աստվածուհին դրանք շաղ էր տալիս ողջ Արարատով մեկ, որպեսզի հողն էլ դրանց նման բազմագույն պտուղներ տա: (Ս. Կակոսյան)
Զատիկը` քրիստոնեական տոն
Ս. Հարության տոնին նախորդ օրը երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ: Այդ օրվանից հավատացյալները միմյանց ողջունում են `Քրիստոս յարեաւ ի մեռելոց ավետիսով, պատասխանն է` Օրհնեալ է Յարութիւնը Քրիստոսի։ Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է Հիսուսի արյունը՝ խաչվելուց: Ձուն կարմիր ներկելու մասին `«Միայն Զատիկին ենք ձուն կարմիր ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի, և, ինչպես իմաստուններն են ասում` դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը` օդին, սպիտակուցը` ջրին, դեղնուցն էլ երկիրն է»:Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը։ Զատիկը նաև տնօրհնեքի օր էր: :Օրհնվում էր բարիքը` ապահովելով տարվա լիությունը: Սուրբ Հարության տոնին առաջներում մատաղ էին անում: Զատիկի խոհանոց՝ Զատկի սեղանին սովորաբար դրվում էր ձու, ձուկ, չամչով փլավ, տապակած կանաչի: Պարտադիր ուտեստներից մեկն էլ ձուկն է` խաշած կամ տապակած վիճակում և կարմիր գինին:
Ծաղկազարդ (ծառզարդար, ծառկոտրուկ), գարնանային բացօթյա տոնախմբությունների սկիզբ նշանակող եկեղեցական և ժողովրդական տոն։ Կատարվում էր Զատկից(Սուրբ Հարության տոնից) մեկ շաբաթ առաջ: Ծաղկազարդի օրը հայոց եկեղեցիները զարդարվում են ուռենու ճյուղերով, առավոտյան կատարվում է ժամերգություն և Անդաստանի կարգ`օրհնվում են աշխարհի չորս կողմերը/ինչպես կրթահամալիրի հիմն է/, որից հետո օրհնված ճյուղերը բաժանվում են ժողովրդին, որոնք պահվում էին մինչև հաջորդ ծաղկազարդի օրը։ Դրանք ունեին բարիքի, առատության, պտղաբերության։ Հավատալով, որ դրանցով կավելանա յուղը, կբարձրանա կաթնատվությունը ընտանի կենդանիների մոտ, դրանք դրվել են խնոցում(որտեղ կարագ ու մածուն են մերում), մսուրում, հավանոցում և այլն։ Ասում են, որ մինչև քրիստոնեության ընդունումը, տոնը նվիրված է եղել ջրի և անձրևի աստվածուհի Նարին(Այստեղ հիշենք որ հայերը եղել են հեթանոս, ունեցել բազում աստվածներ)։ Նարը պտղաբեր անձրևներ էր ուղարկում երկիր։ Երաշտի(անձրևների բացակայություն, հողը և բուսականությունը չորանում է) ժամանակ մարդիկ տիկնիկների և ծիսական երգերի ուղեկցությամբ մաղթանքներ էին ուղղում Նարին, որպեսզի նա անձրև տար դաշտերին։ Ծեսի մաս կազմող տիկնիկը ունի տարբեր անուններ՝ Նուրի, Հուրի, Խուճկուրուրիկ այլն:/դիտեք այս հոլովակը/: Ծաղկազարդը եղանակի՝ գարնան պաշտամունքի տոն էր։ Այն նվիրված էր ոչ միայն ջրին, այլև ծառին ու ծաղկունքին։ Ծառի պաշտամունքը փոխանցվել է սերնդեսերունդ և համարվել բնության կենդանության խորհրդանիշ։ Տոնի հիմքում ընկած է նաև Կենաց ծառի գաղափարը։ Դրա նպատակը անմահությունն է։ Քրիստոնեության ընդունումից հետո տոնը հարմարեցվել է քրիստոնեությանը և նշվել որպես Հիսուս Քրիստոսի՝ Երուսաղեմ մտնելու օր, երբ նրան դիմավորել են ձիթենու կանաչ ճյուղերով: Տոնի ընթացքում ընդունված են նաև մի շարք ավանդույթներ: Նորապսակ երիտասարդները և նշանված տղաները շաբաթ լույս կիրակի կեսգիշերին արմատախիլ էին անում բողբոջած ուռենիները և բերում տուն։ Եկեղեցիները ևս զարդարում էին ուռենու ճյուղերով, իսկ եկեղեցու բակում՝ ճյուղերից մի մեծ կույտ էին շինում։ Այդ օրը աղջիկները եկեղեցի էին գալիս նույն օրը հավաքած ծաղիկներով։Քահանան օրհնում է ուռենու ճյուղերը :Այդ օրը կարելի էր ամենուր լսել տղաների ու պատանիների ձեռքով պատրաստված ճռռացող ինքնաշեն խաղալիքների՝ կարկաչաների ձայնը։/ տես այստեղ/: Մարդիկ, մոմերը ձեռքերին, խմբվում էին եկեղեցում և բակում, և կեսգիշերին սկսվում էր ուռենու ճյուղերն օրհնելու ծեսը։
իմանան այցելվող վայրերի աշխարհագրական դիրքը, գտնվելու վայրը
ուսումնասիրեն Գառնու տաճարի պատմությունը. ո՞ր Աստծուն է նվիրված, քանի՞ սյուն ունի, և ի՞նչ է խորհրդանշում սյուների թիվը, քանի՞ աստիճան ունի, քանի՞ սմ-անոց են դրանք, տարածքում ի՞նչ շինություններ կան
Արևմտյան դպրոցի 5-րդ դասարանցիները ճամփորդեցին դեպի Խոր Վիրապ, այնուհետև Դվին հնավայր քաղաքատեղի։
Խոր Վիրապը հայերիս համար շատ կարևոր նշանակությու ունի, այս բանտում առաջին բանտարկյալներից մեկը Հայաստանում քրիստոնեության տարածող Գրիգոր Լուսավորիչն էր։ Խոր Վիրապը կարծես Հայաստանի խորհրդանիշը լինի, այստեղից է բացվում Արարատ լեռան ամենագեղեցիկ տեսարանը։Դե իսկ վիրապ խիզախեցին իջան բոլորը։
Հաջորդիվ ուղևորվեցինք դեպի Դվին պատմամշակութային արգելոց։ Մտովի պատմական մայրաքաղաք տեղափոխվեցինք․․․․
Ճամփորդության օր, ժամ՝ ապրիլի 8, մեկնում՝ Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից, ժամը՝ 10:00 , վերադարձ՝ 16:00, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ Ճամփորդության համակարգող ուսուցիչներ՝Անի Ենգոյան, Սոնա Սարգսյան Նպատակը՝ Ճամփորդությամբ ուսուցում. հայրենագիտության արտագնա պարապմունք: Ամփոփում ենք «Ճանաչենք այցելելով» նախագիծը, որը մինչև ճամփորդությունը ուսումնասիրել ենք, հետազոտել:
Ընթացք՝ Մինչև ճամփորդությունը ուսումնասիրում ենք, տեղեկություններ ենք որոնում, հավաքում բլոգներում այցելվող վայերի, այդ օրվա եղանակի, ՀՀ օգտակար հանածոների, բնական հուշարձանների մասին:վայելում ենք կամարից բացվող տեսարանը, լուսանկարում ենք: Գառնիի տաճար, ծանոթացում, հեթանոսական մշակույթի միակ օրինակի ուսումնասիրություն: Քայլարշավ Ազատի կիրճով, քարերի սիմֆոնիայով, բազալտե բնական հուշարձանի ուսումնասիրություն, Ազատ գետի դիտարկում, ջրի հոսքը, գետի ներկայիս էկոլոգիական վիճակի արձանագրում, դիտարկում: Գեղարդի ժայռափոր վանքի ուսումնասիրություն, ուսումնական պատարագից հատվածների կատարում: Արդյունք՝ սովորողները կհամալրեն իրենց գիտելիքները ՀՀ ևս մեկ մարզի տեսարժան վայրերի մասին տեղեկություններով սեփական աչքով տեսնելով, ուսումնասիրելով դրանք: Ամփոփումը ՝ բլոգներում ճամփորդապատումների տեսքով Ճանապարհ՝ Երևան-Կոտայքի մարզ-Ջրվեժ-Ողջաբերդ- Չարենցի կամար-Գառնու տաճար-Գողթ-Գեղարդի վանք Կանգառներ— 1. Ողջաբերդ, Չարենցի կամարի մոտ— 30ր՝ ձոն Արարատին, կարդում ենք Ե. Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը, լուսանկարչական պլեներ: 2. Գեղարդի վանք— որմնախորշերի ուսումնասիրություն, քայլք վանքի տարածքում, Ազատ գետի դիտարկում վանքի բակից, ուսումնական պատարագից շարականների կատարում՝ «Հայր մեր…», «Առավօտ լուսօ», «Մանուկների աղոթք», « Սուրբ Աստված», «Տեր ողորմեա…» 3. Գառնիի տաճար-Ազատի կիրճ, Քարերի սիմֆոնիա քայլքով, հին բաղնիքի ուսումնասիրություն, տաճարի տարածքի ուսումնասիրություն, հին ուրարտական շրջանի քարե արձանագրության որոնում, քայլքով Քարերի սիմֆոնիայի տարածք, Ազատ գետի մոտ: Բնական հուշարձանի ուսումնասիրություն: Եղանակը՝ ըստ mes.am-ի
Գարնանային արձակուրդի ընթացքում որևէ տեսարժան վայրում լինելու դեպքում հավաքել տեղեկատվություն այդ վայրի մասին,տեղադրել բլոգում
Ունենալ ֆոտոպատում,տեսաֆիլմ,ռադիո ⁄ կամ մեկը թվարկածներից
2․Եթե չենք ճամփորդում
Սիրելի՛ սովորող, տեղեկություններ հավաքիր երևանյան պուրակների և զբոսայգիների մասին, որոնք կարող են լինել նաև ձեր բնակավայրի մոտակայքում։ Զբոսանք արդեն իսկ ձեր համար բացահայտած պուրակներում կամ զբոսայգիներում։
Ի՞նչ զբոսայգիներ կամ պուրակներ կան Երևան քաղաքում։
Տեղեկություններ զբոսայգու կամ պուրակի անվան ծագման, գտնվելու վայրի մասին
Նախագիծը կարող ես իրականացնել երկու տարբերակով՝
Պատումի ձևով՝ անպայման լուսանկարներով
Տեսաֆիլմի ձևով՝ զբոսանքի ընթացքում տեսանյութի նկարահանում, որում կպատմեք պուրակի կամ այգու մասին։