Рубрика: Ճամփորդություններ

Ճամփորդություն դեպի ՝ Արատես

Ճամբարը եռօրյա է

Արժեքը մեկ սովորողի համար 7000 դրամ— (ճանապարհածախս, սնունդ, հաշվարկված է ըստ մասնակիցների քանակի)

Վայր՝ Վայոց Ձորի մարզ՝ Արատեսի դպրական կենտրոն
ՄեկնումՍկիզբ՝ ապրիլի 28 , ժամը՝ 09:00 Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ
ՎերդարձԱվարտ՝ապրիլի 30 , ժամը՝ 17:30 Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ
Ճամփորդության համակարգողներ՝ Անի Ենգոյան, Սոնա Սարգսյան, Օգնական ՝ Արմինե Գոգինյան
Մասնակիցներ՝ 4.2- դաս.սովորողներ
Մեկնումը՝ ապրիլի 28 , ժամը 09:30, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից, Երևան – Արտաշատ – Երասխ – Զանգակատուն – Արենի – Գետափ — Շատին – Եղեգիս – Հերմոն — — Արատես երթուղով
Վերադարձը՝ապրիլի 30 , ժամը 17:30, Արատես-Հերմոն-Եղեգիս-Շատին-Գետափ-Արենի-Զանգակատուն- Երասխ- Ուրցաձոր- Վեդի- Արտաշատ- Երևան

Եղանակի տեսություն՝ mes.am-ի
Երթուղին ՝ Այստեղ

Նախագծի նպատակը.
  • ուսումնահայրենագիտական
  • մարզական
  • ուսումնական մեղվանոց

Նախագծի խնդիրները. 

  • հավաքել տեղեկություն  Զորաց եկեղեցու, Արատեսի վանք, Արփա, Արատես  գետերի, մասին
  • չթողնել, որ թոշնեն նորատունկ ծառերն ու ծաղիկնրը
  • տեսակավորել Արատեսում մեր գործունեությունից առաջացած աղբը
  • պահպանել անվտանգության կանոնները
  • ձևավորել մասնակիցների նախագծային խմբեր՝ թիմով աշխատելու կարողություն
  • նկարչական պլեներ
  • երեք օր միասին կենցաղավարելու դժվարությունների հաղթահարում՝ միասին պատրաստում ենք ուտելիքը, ինքնասպասարկում
  • մարզական վիճակի բարելավում քայլարշավների և արշավների միջոցով
  • մասնակիցների նպատակների, սպասելիքների քննարկում

Ճամբարի ուղղությունները

  • բնապահպանական
  • հայրենագիտական
  • մարզական
  • ազգագրական՝ երգ, պար, խաղեր
  • ընթերցողական
  • տեխնոլոգիական
  • պլեներային

Անաղբ, անթափոն կենցաղի նկարագրություն
Արատեսում ըեղադրված են համապատասխան տարաներ, որոնք պիտակավորված են՝ պլաստիկ, այրվող, չտեսակավորվող պիտակներով: Եռօրյա ճամբարի թիվ առաջին նպատակը և խնդիրը Արատեսը աղբից ազատելն է: Ճամբարականների հետ հենց առաջին օրը ծանոթանում և քննարկում ենք, թե ինչը որտեղ պետք է գցվի: Սա մեր կենցաղն է, մեր առօրյան: Համապատասխան տարաներում տեղադրում ենք աղբի տոպրակներ, որպեսզի հեշտ լինի Երևան տեղափոխելը: Երևանում տոպրակները կգցենք Բաբաջանյան փողոցի վրա, դպրոցի հարևանությամբ գտնվող համապատասխան տարաների մեջ՝ այրվող, պլաստիկ: Սննդի մնացորդը, բացառությամբ շների և կատուների բաժինը, կփորենք փոս և կլցնենք մեջը՝ հաջորդ տարվա սածիլների և ցանքսի համար որպես հումուս: Չտեսակավորվող աղբը աղբի մեքենան Արատեսից հեռացնում է:

Անթափոն կենցաղի պատասխանատու՝ յուրաքանչյուր ճամբարական, դասավանդող ՝ Սոնա Սարգսյան։

Արդյունքը ` սովորողների և դասավանդողների հաշվետու նյութեր` հրապարակված
բլոգներում, ենթակայքում

Նախապատրաստական աշխատանք.հրապարակվում է սովորողի բլոգում

Ճամբարի հայրենագիտական կանգառները՝

  • Արփայի հովիտ
  • Զորաց եկեղեցի
  • Եղեգիս գյուղ
  • Արատեսի վանք
  • Սուրբ Կարապետ

Ուշադրության՝ կենտրոնում  են` Արարատ լեռը, Արփա գետը, Եղեգիս գետը, Վեդու գետը

Անհրաժեշտ իրերի ցանկ՝

  • Քնապարկ
  • Երկարաթև գիշերազգեստ
  • Հագուստ 3 օրվա համար
  • Ուսապարկ
  • Ջուր՝ անհատական շշով, թերմոսով
  • Կոշիկներ՝ 2 զույգ /մեկը հագնում եք, մյուսը վերցնում ձեզ հետ/ հողաթափ
  • Առաջին օրվա  նախաճաշ, սնունդ՝  նախաճաշի բրդուճներ /չփչացող մթերքներ/, միրգ
  • Ջուր 1լ /ճանապարհի համար/
  • Հարմար ուսապարկ՝ քայլարշավի ժամանակ անհրաժեշտ իրերը մեջը դնելու համար
  • Անհատական ճամփորդական սպասք
  • Աղբի տոպրակ, ձեռնոց
  • Հիգիենայի պարագաներ՝ ատամի խոզանակ, ատամի մածուկ, սանր, սրբիչ, օճառ, անձեռոցիկ՝ թաց և չոր
  • ինտելեկտուալ խաղեր, շախմատ

Տրանսպորտ՝ 85000 դրամ՝ կրթահամալիրի մասնակի վճարմամբ

Մեքենա՝ մերսեդես սպրինտեր՝ 60 LD 077

Վարորդ՝ Քիշմիրյան Հովիկ` 077577683

Գիշերակացը` հյուրատանը, տատիկ-պապիկի տներում

Օր առաջին

09։00- Ժամերգություն Սուրբ Երրորդություն եկեղեցում

09։30 Մեկնում Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից

10:30- կանգառ Արփայի հովտում

11։30-  կանգառ Եղեգիսում, քայլքով դեպի Զորաց եկեղեցի

14։00- Ժամանում Արատես

14:00-16:00 Իրերի տեղավորում, հանգիստ

16:00- ճաշ ( վերմիշելի փլավ, թթվասեր, մածուն, պանիր, կաղամբով աղցան)

16։30- երեկոյան քայլք՝ Արատեսի վանք, աղբյուրների քարանձավ

18:00- աշխատանք մեղվանոցում- պատ. ՝ Արմինե Գոգինյան

19:30- ընթրիք, թեյախմություն, (հնդկաձավար, մածուն, թթվասեր, վարունգ, լոլիկ)

20:30-սեղանի խաղեր, ընթերցումներ

21։00- Խարույկ, ազգային պարեր, զրույցներ

22։00-քուն

Օր երկրորդ

08:30- Վերկաց, անձնական հիգիենա

9։00- Նախավարժանք, պատասխանատու ՝ Սոնա Սարգսյան

09:30- Քայլք Արատեսի վանք

10:00- Նախաճաշ (թեյ, կարագ, խտացրած կաթ, ձու, հալեցրած շոկոլադ, թխվածքաբլիթ)

10։45- Անթափոն կենցաղ, միջավայրի խնամք

12։00- Ազգային խաղեր, պատասխանատու ՝ Անի Ենգոյան։

14:30- ճաշ,ինքնասպասարկում ,հանգիստ ( սպաս, հավի կրծքամսով բրնձով փլավ, աղցաններ)

15:30- աշխատանք ուսումնական մեղվանոցում- պատասխանատու ՝ Արմինե Գոգինյան

16։00- ավանդական գաթայի պատրաստում

17:00- ինտելեկտուալ, սեղանի խաղեր

19:30-ընթրիք, թեյախմություն

21:00- օրվա ամփոփում, հաջորդ օրվա անելիքների քննարկում

22։00-քուն

Օր երրորդ

8:30- վեր կաց, հիգիենա

9:00- մարզումներ

10:00- նախաճաշ (ձվածեղ, թեյ, կարագ, շոկոլադ, նրբերշիկ)

11:00- միջավայրի խնամք, իրերի դասավորում-հավաքում

12:00- մեկնում

13։30- Վեդու գետ- մաքրություն

15։00- կանգառ Սուրբ Կարապետ եկեղեցում

17:00-ժամանում Երևան

Մասնակիցներ ՝

  • Գագիկ Թադևոսյան
  • Ալբերտ Կարապետյան
  • Էմիլիա Պապայան
  • Արև Յուզբաշյան
  • Արփի Ալվանդյան
  • Սուրեն Իվանյան
  • Հայկ Գրիգորյան
  • Ադրիանա Գալստյան
  • Սայեն Արշակյան
  • Արեգ Խաչատրյան
  • Ալեն Սիմոնյան
  • Դավիթ Գյուլնազարյան
  • Տաիսիա Առաքելյան
  • Արամ Գաբրիելյան
  • Արայիկ Գասպարյան
  • Էլինա Դաշյան
  • Ալիս Հովհաննիսյան
  • Լիլի Խալաթյան-Սոնա Սարգսյանի աղջիկը



Рубрика: Հայրենագիտություն

Արհեստները հին ու նոր

Image_3031.jpg

Նախագծի մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 4-րդ դասարանցիներ

Կատարման ժամկետ՝  մարտ-ապրիլ ամիսներ

Նախագծի նպատակը՝ Ուսումնահետազոտական-որոնողական աշխատանք, որը սովորողի մոտ կձևավորի փնտրել-գտնելու, ինֆորմացիան ստույգ աղբյուրներից հավաքագրելու հմտություն: Նախագծի միջոցով սովորողները կծանոթանան հին Հայաստանի այն արհեստներին, որոնք  սակավ են հանդիպում  մերօրյա իրականության մեջ, կամ դադարել են որպես այդպիսին գոյություն ունենալուց: Աշխատանքը հնարավորություն կտա սովորողներին իրենց ընտրած արհեստի մասին՝ մանրամասն տեղեկությունների հավաքագրմանը, մշակմանը: Այդ արհեստի ճյուղերի ուումնասիրմանը, զարգացման ընթացքին, այդ արհեստով զբաղվող հայտնի հայ վարպետների աշխատանքների ծանոթացմանը: Ինչու չէ, նաև նախասիրություների հարցում կօգնի կողմնորոշվել, որևէ արհեստով զբաղվողը դառնալ, կամ դրա ուսումնասիրողը:

Աշխատանքային ընթացք՝ Սովորողներին առաջարկվում է հին Հայաստանում տարածված մասնագիտություն-արհեստների ցուցակ: Ըստ նախասիրության ընտրում են, սկսում դրա շուրջ աշխատել:

Ուսումնասիրվող արհեստների ցանկ՝

  • Շերամապահություն
  • Դարբնություն
  • Ոսկերչություն-Արծաթագործություն
  • Զինագործություն
  • Հյուսնություն
  • Կոշկակարություն
  • Գորգագործություն
  • Բրուտագործություն
  • Խոհարարություն
  • Թաղիքագործություն
  • Կաշեգործություն
  • Քարագործություն
  • Ծաղկավաճառություն
  • Գինեգործություն
  • Ասեղնագործություն
  • Փայտագործություն

Աշխատանքերը կարող են լինել ՝ պատումի/կցված ֆոտոպատումը/, պրեզենտացիայի, ֆիլմի, ռադիոթողարկման ձևով:

Աշխատանքային փուլեր՝

  1. Արհեստի ընտրում
  2. Որոնողական աշխատանք համացանցում
  3. Բոլոր հնարավոր հավաստի աղբյուրներից ինֆորմասիայի մշակում, դուրս հանում, տեղադրում բլոգում/պատում, նկարաշար, վիդեո/
  4. Արհեստի ծագման պատմություն, տարածման ժամանակաշրջան, դրանով զբաղվող մարդիկ՝ հնում, այսօր, հայտնի արհեստավորները, արդյունքները
  5. Հրացազրույց այդ արհեստով զբաղվող վարպետների հետ/եթե այդպիսիք կան/
  6. Վերջնարդյունքում, յուրաքանչյուր սովորող լինելու է մի արհեստի ներկայացուցիչ

Նախագծի ընթացքում կլինի ճամփորդություն —  Ժողովրդական արվեստների թանգարան, տարբեր արհեստավորների արհեստանոցներում

Рубрика: Աշխատակարգ

Փետրվարի 27-ից- մարտի 4-ի աշխատաժամանակ

Երկուշաբթի

13:35 -14։20  Ինքնակրթություն

14։20-15։00 Ճաշ

15։00- 16։10  

16։10 — 16։30 Դասասենյակի մաքրում և օդափոխում

16։30-17։00 Տուն ճանապարհում

Читать далее «Փետրվարի 27-ից- մարտի 4-ի աշխատաժամանակ»

Рубрика: Այց Ագարակ

Ձիավարություն

Երկարացված օրվա ճամբարականների ամենասիրելի վայրերից մեկն էլ՝ «Ուսումնական ագարակն է»։ Այս անգամ որորշեցինք մեր արևային գեղեցիկ օրն անցկացնել այնտեղ՝ ձիավարելով։

Ժպտացինք․․․ու ապրեցինք այդ անմոռաց օրը․․․

Рубрика: Հայրենագիտություն

Առասպել Տորք Անգեղի մասին

Տորք Անգեղը՝ հայոց բարձրաբերձ լեռների հսկան, որի ծագումը Հայկյան սերնդից է սկսվում, երբեք հասարակ մարդու նման չէր: Ահռելի էր նա և այնքան ուժեղ, որ հիսուն գոմեշի չափ էր նրա ուժը: Նա մի հովիվ էր, բայց ոչ հասարակ, այլ դյուցազնական: Առյուծները և վագրերը նրան տեսնելիս՝ մոտ էին գալիս. կարծելով, թե նա էլ է գազան, և նա է իրենց զորավոր արքան: Տորք Անգեղը չէր գործածում ո՜չ թուր և ո՜չ նետ, միայն իր տեսքով էր ազդում: Բայց երբ թշնամին երես էր առնում, նա այն ժամանակ դիմում էր ուժին: Գարունը Տորքին թախիծ պարգևեց, որից նա ազատում չէր գտնում: Օրեր, գիշերներ թափառում էր նա. թախծոտ աչքերը արևին հառում: Աստղիկ Դիցուհին վերևից տեսավ նրան ու մոտ եկավ:

— Աս՛ա ինձ, եղբա՛յր,- ասաց Աստղիկը,- ինչո՞ւ են խոնավ աչքերդ անհուն:

— Ո՛վ, Դիցուհի՜: Միայն ես եմ անսեր, մենակ՝ աշխարհում: Եվ ո՞վ կսիրի ինձ:

— Մի՜ հուսահատվիր, մեծ հսկա՜: Դու սե՞ր ես փնտրում. նա քեզ է սպասում՝ կույս Հայկանուշը:

Տորքը քուն մտավ ու տեսավ նրան իր երազի մեջ: Նա գեղեցիկ էր և շատ նազելի: Տորքն արծվի նման թռչում է առաջ՝ աղբյուրի դիմաց մի բերդ էր կանգնած: Տորքը դռները բախեց: Բախում է, բայց չեն բացում: Երկաթե դուռը հսկան խորտակեց: Չքնաղ օրիորդը մոտեցավ և, իբր ինքն իրեն, այսպես ասաց.

— Եթե այդպես է, ուրեմն գնա և բեր ինձ համար քսան գերված հսկա:

Տորքը գնաց հսկաների մոտ ու ամեն ինչ պատմեց: Եվ հսկաները երգով ու պարով ճանապարհ ընկան: Երբ Հայկանուշը աղմուկը լսեց, տնից իսկույն դուրս եկավ, գնաց ընդառաջ: Նա տեսավ Տորքին հսկաների հետ, որոնք գերված էին, բայց երգ ու պարով: Եվ Հայկանուշը զարմացած ասաց.

— Տորք, դու ինձ խոստացար հսկաներ բերել: Այո, բերել ես հսկաներ, բայց ոչ թե գերի:

— Սպասի՜ր, Հայկանուշ, — ասաց հսկաների նահապետը, — նախ լսիր խոսքն իմաստության: Ի՞նչ պարծանք է, երբ արի հսկան իր ուժը ցույց տա ապագա կնկան: Դրան հակառակ՝ եթե ցույց տա սեր, դա ճշմարիտ որ պարծանք կլինի: Դո՜ւ, համառ աղջի՜կ, մութ աշխարհում չես և ոչ էլ գերի դևերի ձեռքում: Ի՞նչ առիթ ունես հիմա բերելու. միտք ունե՞ս, արդյոք, մենամարտելու:

Եվ Հայկանուշը գլուխը կախեց ու համաձայնություն տվեց առանձ մենամարտի:

— Ես կհրամայե՜մ,- ասաց ծերուկը,- որ մեր օրենքով մրցեք իրար հետ, բայց… սիրո զենքով:

Եվ կաղնի պսակներն առավ ծերունին, օրհնելով դրեց երկուսի գլխին…

Աղբյուրը՝ http://araratbrandy.com/

Рубрика: Без рубрики, Այց Ագարակ

Ուսումնական ագարակում, Ձիավարություն

Օրը՝ Փետրվարի 22

Սկիզբը՝ 14։00

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի ճամբարականներ

Նպատակը, խնդիրները՝

  • Սովորողի մոտ ձևավորել սեր ու հոգատարություն կենդանիների նկատմամաբ
  • Հաղթահարել կենդանու հանդեպ վախը
  • Ձիերի խնամք, կերակրում
  • Ձիավարություն խնամքի մասին իմացություն

Ընթացքը՝ Կենդանիների համար կերի ձեռքբերում, կերակրում, ձիավարության անվտանգության կանոնների մասին դասընթաց Էդմոն Փաշինյանի հետ, ձիավարություն։

Рубрика: Հաշվետվություն

Փետրվար ամսվա հաշվետվություն

Աշխատակարգ ՝

Նախագծեր ՝

Ճամփորդություններ ՝

Լրացուցիչ աշխատանք ՝

  • Փետրվարի 2-ին փոխարինում դասվար ՝ Մարգարիտ Թամազյանին։
  • Փետրվարի 9-ին փոխարինում դասվար ՝ Քրիստինե Հովսեփյանին։
Рубрика: Ճամփորդապատում

Ձմեռային մարզական խաղեր Ջրվեժի անտառպարկում․

Շատ ուրախ, ձյունառատ օր էր այսօր։ Ջրվեժի անտառպարկում բնությունը սպիտակ հեքիաթ էր նկարել մեզ համար։ Գնացինք ու հայտնվեցինք այդ հեքիաթում։ Ամեն մեկս դարձանք մի հերոս և ուրախ իրադարձություններով լցրեցինք օրը։

Օրը հրաշալի էր և հագեցած․․․

Рубрика: Հայրենագիտություն

Առասպելներ բնության երևույթների մասին

ԵՐԿԻՆՔ ԵՎ ԵՐԿԻՐ

Երկինքը նաև քաղաք է, երբեմն կոչվում է Անգին քաղաք, շրջապատված պղնձե դարպասներ ունեցող քարե բարձր պարիսպներով։ Երկնային քաղաքը մի լույս տաճար է կամ ծիածանաքարով կառուցված՝ վեհ կամարներով շողշողուն պալատ։ Ամեն ինչ այնտեղ լույս ու փայլ է, հրաշալիք, այնտեղ ոչ խավար կա, ոչ ցուրտ։ Դա «անմահության տուն ու տեղ է»։
Երկիրը հանգչում է ցուլի եղջյուրների վրա. երբ նա թափահարում է գլուխը, երկրաշարժ է առաջանում։ Ուրիշ պատկերացումների համաձայն՝ երկիրը գտնվում է օվկիանոսի վրա, չորս կողմից շրջափակված Լևիաթան ձկան մարմնով, նրա գլուխը եկել և մեկ թիզ տարածություն է մնացել, որ հասնի պոչին։ Ձուկը կարծում է, թե իր պոչը օտար կենդանի է, որ միշտ խաղում է իր քթի տակ։ Նա շարունակ հետապնդում է նրան, ուզում է բռնել ու կծել, բայց չի կարողանում, որովհետև աշխարհի ստեղծման օրից մինչև վախճանը Լևիաթանը մի փոքրիկ անգամ չի աճում։ Եթե հանկարծ նրան հաջողվի բռնել իր պոչը, այնժամ աշխարհը քարուքանդ կլինի։ Իսկ երբ նա իր պոչը բռնելու նպատակով շարժումներ է անում, երկիրը ցնցվում է, և երկրաշարժ է առաջանում։ Լևիաթանի գլխին մի մեծ ադամանդ կա, որ գիշեր-ցերեկ լույս է տալիս։ Երբ նա ջրի մեջ շարժումներ է անում, գլխի ադամանդի շողերը փայլատակում են աշխարհի տարբեր կողմերում։
 * Լևիաթան — Աստվածաշնչում կամ հին հրեական ավանդության մեջ՝ ծովային վիթխարի հրեշ, վիշապ։

Արև և Լուսին
Արևը թագավոր է, լուսինը՝ թագուհի։ Լուսինը շրջագայության է դուրս գալիս այն ժամանակ, երբ արար աշխարհը քնած է լինում, որպեսզի ոչ ոք չկարողանա իրեն տեսնել։ Նա զբոսանքի է դուրս գալիս՝ շրջապատված աստղերով, որոնք իր կույս ընկերուհիներն ու նաժիշտներն են։ Լուսին թագուհին ծով բարիքներ է սփռում աշխարհի բոլոր արարածներին, մեկ-մեկ էլ ամոթխածությունից իր դեմքը ծածկում է ամպի քողով։

ԼՈՒՍԻՆ

Լուսինը մի անհամբեր երեխա է եղել։ Մի օր, երբ մայրը խմոր է շաղախում, լալով գալիս է, մորից հաց է ուզում։ Մայրը զայրացած՝ խմորոտ ձեռով ապտակում է լուսնին, անիծում, որ նա երբեք չկշտանա։ Ապտակից լուսինը թռչում է երկինք, դեմքին՝ խմորի կտորներ։ Երբ լուսինը կուշտ է լինում, պայծառ փայլում է երկնքում, երբ քաղցում է՝ խավարում։՛

ԱՍՏՂԵՐ

Աստղերը երկնքի կանթեղներն են, որոնք իբրև ջահեր առանց պարանի կախված են բարձր ու լայն, անսյուն ու անգերան կառուցված երկնային տաճարում և առանց ձեթի լույս են տալիս։ Աստղերը լինում են չար և բարի։ Ամեն մարդ ծնվում, աշխարհ է գալիս մի աստղի տակ. որի տակ կանգնում է մարդը ծնվելիս՝ իր բախտն է։ Եթե նրա աստղը բարի է, նա բախտավոր է, եթե չար է՝ դժբախտ։

Ծիր-կաթին աստղաբույլը կոչվում է նաև Հարդագողի կամ Դարմանագողի ճանապարհ։ Մի խիստ ձմեռ Վահագն աստվածը ասորեստանցիների նախնի Բարշամից հարդ է գողանում, և Ծիր կաթինը այդ գողացված հարդի հետքն է։

Рубрика: Աշխատակարգ

Փետրվարի 20-24-ի աշխատակարգ

Երկուշաբթի

13:35 -14։20  Ինքնակրթություն

14։20-15։00 Ճաշ

15։00- 16։10  Ռադիոնյութի պատրաստում

16։10 — 16։30 Դասասենյակի մաքրում և օդափոխում

16։30-17։00 Տուն ճանապարհում

Читать далее «Փետրվարի 20-24-ի աշխատակարգ»

Рубрика: 2021-2022թթ․ աշխատանքային նախագծեր, Без рубрики

«Ձոն» նախագիծ

Մասնակիցներ՝  Արևմտյան դպրոց-պարտեզի տարատարիք ճամբարականներ

Նախագծի  նպատակը ՝ 

Մայրիկներին  բարեմաղթանքների, բացիկների ստեղծում։

Նախագծի խնդիրը ՝

  • տեխնոլոգիական հմտությունների զարգացում
  • ստեղծագործական երևակայության զարգացում

Նախագծի իրականացման ընթացքը՝

Բանավոր և գրավոր նկարագրել մայրիկներին, պատրաստել դիմանկարներ և տոնական բացիկներ։

Նախագծի ՝ արդյունքը։