Рубрика: Տեխնոլոգիա

Փայտե կրծքազարդեր մայրիկատոնին

Մայրիկատոնը մեր սիրելի տոներից է։ Ամբողջ մարտ ամիսը ուրախ տրամադրությամբ մայրիկների համար հաճելի անակնկալներ ենք պատրաստում։ Նկարում ենք մայրիկների դիմանկարները, գրում ենք պատումներ նրանց մասին, բացիկներ-մեդիաբացիկներ ենք պատրաստում…

Այսօր էլ ահա մարտի 8-ին ընդառաջ պատրաստեցինք գեղեցիկ կրծքազարդեր։ Սովորողները մեծ խանդավառությամբ կրծքազարդերը բացիկների հետ տարան տուն՝ մայրիկներին նվիրելու…

Оставьте комментарий