Рубрика: 2023-2024 թթ․Երկարացված օրվա փաթեթ

2023-2024 թթ․Երկարացված օրվա փաթեթ

Սեպտեմբեր ամսվա նախագծեր

342392268_2444840102359898_5639870702236808550_n

1․ «Իմ ամառը» նախագիծ

Նախագծի ժամկետը ՝ սեպտեմբերի 2-6

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց-պարտեզի տարատարիք ճամբարականներ

Նախագծի խնդիրը և նպատակը ՝

Սովորողների բանավոր խոսքի զարգացումը, միմյաց լսելու կարողությունը:

Ընթացքը՝               

Սովորողները ներկայացնում են թե ինչպես են անցկացրել ամառային արձակուրդները: Որտե՞ղ են հանգստացել: Հանգստի ընթացքում ինչ մշակութային վայրեր են հաճախել:

  Читать далее «2023-2024 թթ․Երկարացված օրվա փաթեթ»

Рубрика: Աշխատակարգ

Մայիսի 15- 19-ի աշխատաժամանակ

ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԲԼՈԳՆԵՐ

Հաշվառման մատյան

Ճաշացանկ

Երկուշաբթի

13:35 -14։20 Անավարտ աշխատանքների կատարում

14։20-14։35 Ճաշ

14։35 -16։10 Բակային խաղեր

16։10 — 16։30 Դասասենյակի մաքրում և օդափոխում

16։30-17։00 Տուն ճանապարհում

Читать далее «Մայիսի 15- 19-ի աշխատաժամանակ»

Рубрика: Без рубрики

Մայիս ամսվա հաշվետվություն

Աշխատակարգ ՝

Մայիսի 2-5-ի աշխատակարգ

Մայիսի 8- 12-ի աշխատակարգ

Մայիսի 15- 19-ի աշխատաժամանակ

Մայիսի 22- 26-ի աշխատաժամանակ

Նախագծեր ՝

Համագործակցային նախագիծ Մարզական խաղեր

Ձիավարություն

Փոխարինում

մայիսի 19-3-րդ ժամ ՝ Աչեր Բաստաջյան, 4-րդ ժամ ՝ Անուշ Դավթյան։

Рубрика: Մարզական

Համագործակցային նախագիծ Մարզական խաղեր

Սպորտը մեր կյանքում շատ կարևոր է։ Մենք շատ ենք սիրում մարզվել ։

 Ընկեր Սոնայի ճամբարականների հետ այս անգամ Բախշյան այգում իրականացրեցինք համագործակցային մարզական խաղեր։Ունեցանք արևոտ, ուրախ և դրական օր։ Եվ իհարկե հաղթեց ընկերությունը։

Տեսանյութերը ստորև․

Рубрика: Այց Ագարակ

Ձիավարություն

Երկարացված օրվա ճամբարականների ամենասիրելի վայրերից մեկն էլ՝ «Ուսումնական ագարակն է»։ Այս անգամ որորշեցինք մեր արևային գեղեցիկ օրն անցկացնել այնտեղ՝ ձիավարելով։ 

Рубрика: Без рубрики

ՀՐԱԶԴԱՆ ԳԵՏ

ԱՐԱՔՍԻ ՁԱԽ ՎՏԱԿԸ

Հրազդան գետը (ուրարտերեն՝ Իլդարունի) կամ Զանգուն սկիզբ է առնում Սևանա լճից, հոսում հարավարևմտյան ընդհանուր ուղղությամբ, անցնում Գեղարքունիքի, Կոտայքի մարզերով, Երևան քաղաքով, Արարատի մարզով ու  ծովի մակարդակից 820 մ բարձրության վրա թափվում Արաքսը:

Ունի 141 կմ երկարություն։ Ավազանի մակերեսը 2650 կմ2 է (առանց Սևանա լճի): Վերին հոսանքում, առաջացնելով գալարներ, մոտ 20 կմ հոսում է դեպի արևմուտք, միջին հոսանքում անցնում է նեղ ու խոր կիրճով (120-150 մ) և հերթափոխվում ձորերով ու գոգավորություններով: Հրազդան, Արզնի բնակավայրերի մոտ առաջացնում է աղբյուրներ, որոնք օգտագործվում են ջրամատակարարման համար:

Գետի ընդհանուր անկումը մոտ  1100 մ։ Համակարգում կան մոտ 340 գետակներ, որոնցից 25-ն ունեն 10 կմ-ից ավելի երկարություն, 3-ը՝ մինչև 50 կմ:  Հրազդան գետի սնումը բնական պայմաններում մեծամասամբ ստորերկրյա է, վարարումներ են նկատվում ամռանն ու աշնանը:

Հրազդանի վրա կառուցվել են Սևանի, Հրազդանի, Արզնիի, Քանաքեռի, Երևանի ՀԷԿ-երը, մի շարք ջրանցքներ և Երևանյան լիճը։

Հրազդանի ափին է Արզնի առողջարանը, Սևան, Հրազդան, Չարենցավան, Լուսակերտ, Երևան քաղաքները: Հրազդանի վրա են կառուցված Հաղթանակի (1945թ.), Հրազդանի (1956թ.), Նուռնուսի (1981թ.), Դավթաշենի (2000թ.), Կարմիր (1679թ., Երևան) կամուրջները: Կամուրջներից հնագույնը Կարմիր կամուրջն է:

Դեռևս հին քարի դարից սկսած գետի ափերը բնակեցված են եղել (Արզնի, Երևանյան քարայրեր և այլն): Ուրարտական ժամանակներում և միջնադարում Հրազդանից անցկացվել են մի քանի ջրանցքներ՝ Ռուսայի (թունելով), Դալմայի, Աբուհայաթի և այլն: Հրազդան գետի կիրճում են կառուցվել ուրարտական Թեյշեբաինի (Կարմիր բլուր) ամրոցը, Ս. Աստվածածին եկեղեցին (XI դ., Բջնի):

Կիրճում կառուցված կարկառուն բերդերից է Պահլավունիների հիմնած Բջնի բերդը (10-11-րդ դար), որը դարեր ի վեր Նիգ գավառի գլխավոր ամրությունն էր և վերահսկում էր Բջնիի մատույցները։ Բերդը երեք կողմից պաշտպանված է վերձիգ ժայռերով իսկ դեպի Հրազդան գետը՝  բրգավոր հենապատ-պարսպապատով, որն այժմ կիսավեր է։ Բջնի բերդի տիրակալն էր Վասակ Պահլավունին:

Աղբյուրը ՝ ArmLand կայքի

Рубрика: 2020-2021թթ․ աշխատանքային նախագծեր

Հունիս ամսվա նախագծեր

Հունիսյան ուսումնական ճամբար

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց -պարտեզ՝ երկարացված օրվա ճամբարականներ

Նպատակը՝

Ուսումնական գործունեության ընթացքում սովորողների ֆիզիկական, բնագիտական, խոհարարական, տեխնոլոգիական, հմտությունների զարգացում:

Խնդիրները՝

Ստեղծագործական մտքի և երևակայության զարգացում։ Բնագիտական փորձերի, անսովոր լուծումներ գտնելու կարողության զարգացում։ Խոհարարական հմտությունների զարգացում։ Ինքնուրույն և խմբով աշխատելու հմտությունների զարգացում։

 
 
Рубрика: Հայրենագիտություն, Ճամփորդություններ

Բարձունքի հաղթահարում, քայլարշավ Ամբերդում, Քարի լճում

Վայր՝  Արգածոտնի մարզ,  Ամբերդ, Քարի լիճ, Քարի լճի դիմացի բլուր
Համակարգողներ՝ Անի Ենգոյան, Անուշ Դավթյան
Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 4.2 դասարանի սովորողներ
Նպատակը՝ Ծանոթացում Ամբերդ ամրոցին, կառուցման պատմության, աշխարհագրական դիրքին: Քարի  լիճ, տարածքի հետազոտություն, էկո  ակցիա՝ մաքրում ենք Քարե լճի հարակից աղտոտված տարածքը: «Հայաստանի մարզերը»և «Ճանաչենք այցելելով», «Հայոց բերդերը» հայրենագիտական նախագծերի իրականացում։
Արդյունք՝ հայրենաճանաչություն, ՀՀ մարզերի ճանաչում, բերդերի ուսումնասիրություն, մառանի համար մասուրի և ալոճի բերքի ամբարում, Կոմիտասյան երգերի կատարում Վահրամաշեն եկեղեցում: Պատումաշարը և տեսաֆիլմը՝ բլոգներում:

Երթուղի ՝

Եղանակ ՝

Այցելվող վայրեր՝

Մեկնում՝  սեպտեբերի , ժամը՝ 09:00, Յուրի Բախշյանի անվան այգուց

 Վերադարձը՝ 16։30 Երթուղիների կայանատեղի
Ճանապարհի նկարագրություն՝ Բաբաջանյան փողոց-Քասախ-Պռոշյան-Աշտարակ-Կարբի-Ագարակ-Բյուրական-Ամբերդ-Քարի լիճ-Արագած լեռան փեշեր
Վարորդ՝ 
Մեքենայի մակնիշ՝
Վարորդին վճարվող գումար՝ 

Անհրաժեշտ իրեր՝

  • ուսապարկ
  • ամուր կոշիկներ՝ չսահող
  • անհատական ջրով շիշ
  • օրապահիկ՝ բրդուճներ
  • թաց և չոր անձեռոցիկներ
  • ախտահանիչ միջոցներ
  • հեռադիտակ
  • աղբի տոպրակներ

Մասնակիցներ՝

Рубрика: Ճամփորդություններ

Երևանյան թափառումներ, ուրվական դարձող քաղաքում

Օրը՝ մայիսի 22

Մեկնում՝ 12:00

Վերադարձ՝ 14.30

Ճամփորդության հակարգողներ՝ Անի Ենգոյան, Աչեր Բաստաջյան

Մասնակիցներ՝ 4․1 դասարանի սովորողներ

Մեկնում՝ Բախշյան այգի-Բաբաջանյան փողոց- Իսակովի պողոտա-Հաղթանակի կամուրջ-Մաշտոցի պողոտա

Վերադարձ՝ Սիմեոն Երևանցի փողոց-Պարոնյան փողոց-Սուրբ Սարգիս եկեղեցի-Հաղթանակի կամուրջ-Իսակովի պողոտա-Բաբաջանյան փողոց-Բախշյան այգի

Նպատակը՝  Ուրվական դարձող Երևան նախագծով 4-րդ դասարանի սովորողները ուսումնասիրում, ճանաչում են Երևանի հնագույն թաղամասերից ՝ Կոնդը: Քայլարշավի միջոցով ուսումնասիրելու, նկարելու, բացահայտելու են Կոնդ թաղամասը։ Թաղամասի մասին հնարավորինս շատ ինֆորմացիա ստանալ հենց բնակիչներից: 

Նախապատրաստական աշխատանք.

  • Հավաքել տեղեկություն  Կոնդ թաղամասի մասին։
  • Քարտեզի միջոցով երթուղու կազմում
  • Այցելվող վայրերի վերաբերյալ նյութերի հավաքում, ուսումնասիրություն
  • Ճամփորդության նախապատրաստման, անհրաժեշտ իրերի  մասին հաղորդում, ընթացքի լուսաբանում
  • եղանակային պայմանների մասին տեղեկացում

Եղանակը՝ ըստ mes.am-ի

Անհրաժեշտ իրեր.

  • ախտահանիչ միջոց
  • գլխարկ
  • անձրևապաշտպան հագուստ
  • ջուր
  • բրդուճներ
  • անձեռոցիկ
  • միանգամյա օգտագործման ձեռնոց

Ամփոփում

  • Տեսանյութ — ռադիոնյութ, ֆոտոպատումներ սովորողների բլոգներում:

Վարորդ`

Տրանսպորտ`

Մասնակիցներ ՝

Рубрика: Աշխատակարգ

Մայիսի 8- 12-ի աշխատակարգ

ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԲԼՈԳՆԵՐ

Հաշվառման մատյան

Ճաշացանկ

Երկուշաբթի

13:35 -14։20- Մարզական խաղեր

14։20-14։35 Ճաշ

14։35 -16։10 Անավարտ աշխատանքների կատարում

16։10 — 16։30 Դասասենյակի մաքրում և օդափոխում

16։30-17։00 Տուն ճանապարհում

Читать далее «Մայիսի 8- 12-ի աշխատակարգ»

Рубрика: Հայրենագիտություն

Բագրատունիներ

map

Տեսնում ենք, որ Բագրատունյաց և Արշակունյաց պողոտաները հատվում են։   Դե սա ևս մի խորհրդանիշ՝ Բագրատունյաց արքայատոհմի Արշակունյացին հաջորդելու վերաբերյալ:

Երբ Հայաստանում Բագրատունիներն էին թագավոր, երկիրը շատ հզորացավ: Շատ եկեղեցիներ հենց այդ ժամանակ կառուցվեցին, մեզ քաջ հայտնի՝ Սանահին և Հաղպատ վանքերը/Լոռու մարզում/: Այս ժամանակ Հայաստանի մայրաքաղաքն է եղել Անին, որն անվանում էին հազար ու մի եկեղեցիների քաղաք/այժմ Անին գտնվում է պատմական Արևմտյան Հայաստանի տարածքում-Թուրքիա/:

Ashot Erkat

Աշոտ 1-ին Բագրատունին  դարձավ Բագրատունյաց հայոց թագավորության և Բագրատունիների արքայատոհմի հիմնադիրը։ Աշոտ 1-ին Բագրատունին կարողացավ միավորել հայկական հողերի մեծագույն մասը։ Նրա օրոք Հայոց երկրում կարգուկանոն էր տիրում։ Բագրատունիների թագավոր լինելու ժամանակ, Հայաստանի գլխավոր թշնամին արաբներն էին:
Բագրատունիների հզորագույն թագավորներից է եղել Աշոտ Բ-ն, կամ Աշոտ Երկաթը/այսպես էին անվանել ամուր բնավորության, հզոր կամքի պատճառով/: Հայաստանը լիակատար անկախության հասավ։  Աշոտ 2-րդը ճանաչվեց շահնշահ` արքայից արքա։ Աշոտ Երկաթի թագավորության օրոք տեղի ունեցած իրադարձությունները հիմք են դարձել հայ նշանավոր գրող Մուրացանի «Գևորգ Մարզպետունի» հայտնի պատմավեպի համար: