
Ամանորը կրթահամալիրի Արևմուտքում- Լույսեր, գույներ, ղողանջներ հյուսիսի հեքիաթում
Ուսումնական առաջին շրջանի ամփոփում
Տեխնոլոգիական աշխատանքներ

Ամանորը կրթահամալիրի Արևմուտքում- Լույսեր, գույներ, ղողանջներ հյուսիսի հեքիաթում
Ուսումնական առաջին շրջանի ամփոփում
Տեխնոլոգիական աշխատանքներ

Ավանդական ուտեստները սեբաստացի ընտանիքներում
Ամանորը տարբեր երկրներում
Հաշվետվությունների կազմում, ներկայացում
Հայրենագիտություն
Նախագծեր ՝
Ճամփորդություններ՝
Լրացուցիչ աշխատանք՝
Հեռավար ՝

Մատենադարան այցելեց Արևմտյան դպրոցի 4.4 դասարանը։
Մատենադարանը աշխարհի հնագույն և հարուստ ձեռագրատներից է։ Այստեղ պահպանվում են շուրջ 23000 ձեռագրեր, հմայիլներ, պատառիկներ և 300 000 արխիվային փաստաթուղթ, որոնք ընդգրկում են հայ հին և միջնադարյան գիտության ու մշակույթի գրեթե բոլոր բնագավառները:
Սովորողները շատ հետաքրքրված էին, հեռացանք բազում նոր գիտելիքներով:



Մատենադարան այցելեց Արևմտյան դպրոցի 4.2 դասարանը։

Մատենադարանը աշխարհի հնագույն և հարուստ ձեռագրատներից է։ Այստեղ պահպանվում են շուրջ 23000 ձեռագրեր, հմայիլներ, պատառիկներ և 300 000 արխիվային փաստաթուղթ, որոնք ընդգրկում են հայ հին և միջնադարյան գիտության ու մշակույթի գրեթե բոլոր բնագավառները:
Սովորողները շատ հետաքրքրված էին, հեռացանք բազում նոր գիտելիքներով:




Ծեսը, որևէ սովորույթի կատարումն ու կարգն է: Ընդհանրապես ավանդաբար եկող սովորություն` սովորույթ, որը տարիներ, դարեր շարունակ նույն կերպ կատարվել է, կամ չնչին փոփոխություններով: Տոնը մարդուն ուղեկցում է իր կյանքի ողջ ընթացքում, և հենց այդ ժամանակահատվածում էլ ձևավորվում, զարգանում և սովորույթի է վերածվում: Տոնն արդեն իսկ ուրախություն է, ցնծություն, միասնականության գաղափար: Ազգերի, մարդկության «կյանքի» ընթացքում որոշ ծեսեր մոռացվում են, նորերն են ստեղծվում, եղածները փոփոխվում են: Եթե ամեն սերունդ ծեսին իր կյանքից մի բան չավելացնի, այն աստիճանաբար կմարի:
Читать далее «Ծես. ընդհանուր պատկերացում ծեսի մասին: Հարիսայի ծես»

Ճամփորդության իրականացման վայրը՝ Շիրակի մարզ, քաղաք Գյումրի
Ժամկետը՝
Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի երաժիշտ-հայրենագետների ընտրության խմբեր
Պատասխանատու՝ Անի Ենգոյան, Սոնա Սարգսյան, Աչեր Բաստաջյան
Եղանակը՝ այստեղ
Մեկնում— Երևան -Արուճի քարավանատուն — Թալին — Մաստարա— Գյումրի։
Վերադարձ — Գյումրի- Մարմաշեն-Երևան- Սուրբ Երրոդություն եկեղեցի
Կանգառ-ընդմիջում՝ Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցի, Արուճի քարավանատուն
Ճամփորդական երթուղի՝ այստեղ
Читать далее «Եռօրյա երաժշտա-հայրենագիտական ճամփորդություն Գյումրիում»

Ճամփորդության վայր՝ Երևանի Կենտրոն վարչական շրջան, Մաշտոցի պողոտա, Մատենադարան
Օր՝ նոյեմբերի 21
Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 4.2 դասարանի սովորողներ,
Պատասխանատուներ՝ Անի Ենգոյան, Սոնա Սարգսյան
Մեկնում` նոյեմբերի 21 , ժամը 12։40`Բախշյանի այգուց
Վերադարձ՝ նոյեմբերի 21 , ժամը 15։30`Բախշյանի այգի
Երթուղի ՝ Բաբաջանյան փողոց, Բախշյանի այգի- Իսակովի Պողոտա-Գրիգոր Լուսավորիչ Փողոց-Հաղթանակի կամուրջ-Մաշտոցի Պողոտա
Читать далее «Հայրենագիտության արտագնա պարապմունքը Մատենադարանում»
1․3 դաս․ սովորողներ
Ուսումնահայրենագիտական ճամփորդություն դեպի Լոռվա մարզ։
Օրը՝ նոյեմբերի 23-24
Մասնակիցներ՝ սովողներ
Պատասխանատուներ՝ Անի Ենգոյան, Սոնա Սարգսյան
Մեկնումը՝ ժամը 9։00-ին Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ
Վերադարձը՝ նոյեմբերի 24-ին մինչև 18։00 Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ
Նպատակը՝

Այսօր ՝ «Ավ․ Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան»-ում տեղի ունեցավ սեբաստացի ուսուցիչ, երիտասարդ բանաստեղծուհի Քրիստինե Հովսեփյանի «ՍՐՏԽՓՈՑ» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը։ Շնորհանդեսի բացման խոսքը ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի ուղերձով սկսվեց։ Այն ընթերցեց Արմեն Ավանեսյանը, քանի որ ՀԳՄ նախագահը քաղաքում չէր և չէր կարողացել ներկա գտնվել։ Էդվարդ Միլիտոնյանը կարևորում էր Քրիստինե Հովսեփյանի բանաստեղծությունների նրբագեղությունն ու անկեղծությունը։ «Վերջերս՝ Ծաղկաձորում կազմակերպել էինք երիտասարդ գրողների հերթական ամենամյա հավաքը։ Այնտեղ՝ Քրիստինե Հովսեփյանը ներկայացրեց իր երրորդ գիրքը՝ «ՍՐՏԽՓՈՑ»-ը և ընթերցեց բանաստեղծական մի շարք․ քննարկեցին, խոսքեր ասացին․․․ Ես էլ իմ կարծիքը հայտնեցի․ Այն է՝ «Քրիստինեն նուրբ ընկալումների և սրտի թրթիռով գրող բանաստեղծ է, իզուր չէ գրքի վերնագիրը «Սրտխփոց» կոչվում։ Հավատում ես նրա անկեղծությանն ու խոստովանությանը։ Ուրախալի է, որ նրա հայացքն ուղղված է ոչ միայն ներս՝ ներաշխարհ, այլև բնությանը, մարդկանց անցուդարձին։ Լավ գրվածքն այն է, որ հիշվում է , եթե ոչ ամբողջապես, ապա գոնե դրվագային, այդպես իմ հիշողության մեջ անձրևում է Քրիստինեի կարդացած «Անձրև» բանաստեղծությունը, որի համար շնորհակալ եմ նրան։ Բոլորիս ինչ-որ չափով անձրևն անհրաժեշտ է։ Կրկին շնորհավորում եմ գրքի ծնունդը և ցանկանում թեմատիկ ընդլայնում և միշտ պահպանել բանաստեղծական նրբին հույզը»,- գրել էր ՀԳՄ նախագահը։
Հեղինակին, «Արմավ» հրատարակչությանը և բոլոր ներկաներին շնորհավորական խոսք հղեց «Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան»-ի տնօրեն Ռուզաննա Բարսեղյանը։ Նա կարևորեց ժամանակակից գրողների և նրանց ստեղծագործությունների տարածումը և նշեց, որ գրադարանը միշտ սիրով
է կազմակերպում նման հանդիպումներ, շնորհանդեսներ։
Այնուհետև ելույթներով հանդես եկան գրականագետներ, Հայաստանի Հանրապետության «Գիտությունների ազգային ակադեմիա»-յի «Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ»-ի գիտաշխատողներ ՝ Արամ Խաչատրյանը և Միհրան Հովհաննիսյանը։ Տեսագիտական առումով երկուսն էլ կարևորեցին, որ լավ գիրք է լույս տեսել, ընթերցողի հոգուն հարազատ։ Միհրան Հովհաննիսյանը հատկապես նշեց, որ գրքում կա հայ մարդու այսօրվա զգացումները, պատկերները այն, որ երեխան այսօր զինվորներով խաղ է խաղում նույն վաղը այդ երեխան կարողանում է անիվներ հավաքել, որպեսզի մեր բանակ ուղարկվի։
Գեղեցիկ ելույթներով հանդես եկան բանաստեղծներ՝ Գոհար Գալստյանը, Սաթենիկ Ղազարյանը, Հայկ Սիրունյանը, Դավիթ Մշեցին , Գոռ Հարությունյանը և կրթահամալիրի անգլերենի դասավանդող Հասմիկ Սարիբեկյան Արեգունին։
Բանաստեղծություններ ընթերցեցին ասմունքող ՝ Հռիփսիմե Սարգսյանը, սեբաստացի դասավանդող ՝ Մադլեն Թերզյանը, ինչպես նաև գրող, մանկագիր-նկարիչ, ասմունքող՝ Սաթենիկ Ղազարյանը։






Երաժշտական համարով ողջունեցին սեբաստացի ուսուցիչներ Աչեր Բաստաջյանը ,Լիլիթ Գրիգորյանը, Լիլիթ Վերմիշյանը, ինչպես նաև կրթահամալիրի սովորող Վիկտորյա Հովսեփյանը։
Ամփոփիչ ելույթով հանդես եկավ գրքի խմբագիր և օրվա վարող Արմեն Ավանեսյանը։ Նա կարևորեց այն, որ Քրիստինե Հովսեփյանի բանաստեղծությունները լռության պոեզիա է և շշուկով ընթերցելիք, քանի որ նրբագեղությունն այն, որ բանաստեղծություններն աղմուկ չեն ընդունում և կարողանում են մարդու հոգու, ներսի հետ խոսել, գեղեցիկ շոյանք հաղորդել մարդու հոգուն, որն այս վերջին ժամանակներում պակասում է մարդուն։
Միջոցառմանը ներկա էին նաև սեբաստացի աշխատակիցներ, սովորողներ, ծնողներ, ովքեր ոգևորված էին, անընդհատ ուզում էին շփվել Քրիստինե Հովսեփյանի և իր գրքի հետ։



Վերջում իր ելույթով հանդես եկավ բանաստեղծուհին, ով շնորհակալություն հայտնեց բոլորին՝ ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանին, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին, միջոցառմանը ներկա գտնվող գործընկերներին,հյուրերին, գրքի տպագրման գործում իրեն աջակցողներին, նկարչուհի Աննա Թորոսյանին, ինչպես նաև իր սիրելի աշակերտներին և հավելեց, որ գրականությունն ու մանկավարժությունն անսահման կարևոր են և իր հաշտությունն են աշխարհի հետ։ Նշեց նաև, որ իր համար կենսակերպ է ստեղծագործելը և առանց ստեղծագործելու իր կյանքը չի պատկերացնում․․․
Օրը շատ ջերմ էր, հագեցած և սիրուն պոեզիայով լեցուն․․․
